https://arm.sputniknews.ru/20220402/krakvocner-erevani-kentrvonum-erku-tghamardu-hivandanvoc-en-teghapvokhel-40481421.html
Կրակոցներ Երևանի կենտրոնում. երկու տղամարդու հիվանդանոց են տեղափոխել
Կրակոցներ Երևանի կենտրոնում. երկու տղամարդու հիվանդանոց են տեղափոխել
Sputnik Արմենիա
Հնարավոր կասկածյալին հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ են կատարվում: ՀՀ օդային և ցամաքային սահմանները փակ են այդ անձի համար: 02.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-02T18:49+0400
2022-04-02T18:49+0400
2022-04-02T18:50+0400
հայաստան
երևան
կրակոց
տղամարդ
հիվանդանոց
https://cdn.am.sputniknews.ru/img/1584/10/15841048_0:84:1601:984_1920x0_80_0_0_03f9ecf1566decfe2b334c8d10dd4c72.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այսօր` ժամը 14:50-ի սահմանում, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ հաղորդագրության` նշված տարածքից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի:Ոստիկանները պարզել են, որ տուժածները Երևանի բնակիչներ են` 35-ամյա Գագիկ Գ.-ն, որը ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք, և 43-ամյա Ռոմեո Հ-ն, որը ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վնասվածք է ստացել:Տուժածներն ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություն տալու:Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 1 գնդակ, 1 պարկուճ և ավտոմեքենայի կոտրված դետալներ:Հանցագործությունը կատարած անձը կամ անձինք, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը չեն հայտնաբերվել։Սակայն ըստ կայքի` ոստիկաններն արդեն գիտեն` ով է կասկածյալը։ Նրան հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ են կատարվում: Հայաստանի օդային և ցամաքային սահմանները տվյալ անձի համար փակ են:Երևանում հնչած կրակոցների գործով երկու հոգու են ձերբակալել
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1584/10/15841048_88:0:1511:1067_1920x0_80_0_0_4811b03d067932fb21425475b98ac3a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, կրակոց, տղամարդ, հիվանդանոց
հայաստան, երևան, կրակոց, տղամարդ, հիվանդանոց
Կրակոցներ Երևանի կենտրոնում. երկու տղամարդու հիվանդանոց են տեղափոխել
18:49 02.04.2022 (Թարմացված է: 18:50 02.04.2022) Հնարավոր կասկածյալին հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ են կատարվում: ՀՀ օդային և ցամաքային սահմանները փակ են այդ անձի համար:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այսօր` ժամը 14:50-ի սահմանում, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակում։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` նշված տարածքից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ տուժածները Երևանի բնակիչներ են` 35-ամյա Գագիկ Գ.-ն, որը ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք, և 43-ամյա Ռոմեո Հ-ն, որը ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վնասվածք է ստացել:
Տուժածներն ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություն տալու:
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 1 գնդակ, 1 պարկուճ և ավտոմեքենայի կոտրված դետալներ:
Հանցագործությունը կատարած անձը կամ անձինք, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը չեն հայտնաբերվել։
Սակայն ըստ կայքի` ոստիկաններն արդեն գիտեն` ով է կասկածյալը։ Նրան հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ են կատարվում: Հայաստանի օդային և ցամաքային սահմանները տվյալ անձի համար փակ են: