https://arm.sputniknews.ru/20220402/grigvorjany-adrbejani-gvortsvoghutjunneri-masin-khvosel-e-litvaji-pn-qaghaqakan-tnoreni-het-40466755.html
Գրիգորյանը Ադրբեջանի գործողությունների մասին խոսել է Լիտվայի ՊՆ քաղաքական տնօրենի հետ
Գրիգորյանը Ադրբեջանի գործողությունների մասին խոսել է Լիտվայի ՊՆ քաղաքական տնօրենի հետ
Sputnik Արմենիա
ԱԽ քարտուղարը ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները: 02.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-02T09:40+0400
2022-04-02T09:40+0400
2022-04-02T09:50+0400
հայաստան
լիտվա
արմեն գրիգորյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643566_0:57:1600:958_1920x0_80_0_0_bbd2a99662659f542995d407e4ad8deb.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի և ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի ռազմաքաղաքական սրված իրադրության վերաբերյալ:Ներքին գործերի փոխնախարար Լանչինսկասի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել ու արձանագրել են միջազգային աճող միգրացիայից բխող մարտահրավերների առկայությունը և դրա վերահսկման նպատակով հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը:Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխողումների ընթացքը և շնորհակալություն հայտնել պարոն Լանչինսկասին դրա հայեցակարգի մշակման մեջ նրա անձնական ներդրման համար: Այս համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ ոստիկանության և ԼՀ Ներքին գործերի նախարարության միջև զարգացող համագործակցությունը: Լիտվական կողմը նաև հայտնել է, որ սահմանների կառավարման ոլորտում իր հարուստ փորձը պատրաստ է փոխանցել հայկական կողմին։Նշենք, որ Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին մեկնել էր Բրյուսել, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այնուհետև նա Բրյուսելից մեկնել է Լիտվա:
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/19/33643566_180:0:1600:1065_1920x0_80_0_0_9c920234b45dacb7dea419cf81969501.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լիտվա, արմեն գրիգորյան, արցախ
հայաստան, լիտվա, արմեն գրիգորյան, արցախ
Գրիգորյանը Ադրբեջանի գործողությունների մասին խոսել է Լիտվայի ՊՆ քաղաքական տնօրենի հետ
09:40 02.04.2022 (Թարմացված է: 09:50 02.04.2022) ԱԽ քարտուղարը ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի և ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ
մամուլի ծառայությունը։
Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի ռազմաքաղաքական սրված իրադրության վերաբերյալ:
«Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները: Քարտուղարը նաև ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները: Գրիգորյանը հիշեցրել է, որ Երևանը Հայաստանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդներին հրավիրել է ստուգելու Հայաստանի ռազմական ինքնաթիռների տեղում լինելու փաստը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ներքին գործերի փոխնախարար Լանչինսկասի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել ու արձանագրել են միջազգային աճող միգրացիայից բխող մարտահրավերների առկայությունը և դրա վերահսկման նպատակով հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը:
Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխողումների ընթացքը և շնորհակալություն հայտնել պարոն Լանչինսկասին դրա հայեցակարգի մշակման մեջ նրա անձնական ներդրման համար: Այս համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ ոստիկանության և ԼՀ Ներքին գործերի նախարարության միջև զարգացող համագործակցությունը: Լիտվական կողմը նաև հայտնել է, որ սահմանների կառավարման ոլորտում իր հարուստ փորձը պատրաստ է փոխանցել հայկական կողմին։
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին մեկնել էր Բրյուսել, որտեղ
հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այնուհետև նա Բրյուսելից մեկնել է Լիտվա: