00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյուղում կյանք կա․ Աբովյանի դպրոցին պետք է օգնել, որպեսզի «փղից» ոչ մի պատառ չմնա

© Sputnik / Asatur YesayantsԱբովյան գյուղի աշակերտները
Աբովյան գյուղի աշակերտները - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Աբովյան գյուղի աշակերտները
Բաժանորդագրվել
Արդեն ավելի քան քառորդ դար է` Աբովյան գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը երազում է մարզադահլիճի վերանորոգման մասին։ Մասնավոր նախաձեռնություն է, ամբողջ գյուղը պատրաստ է օգնել, բայց դժվարություններ կան։
Փղին կարելի է ուտել կտորներով։ Այս արտահայտությունը սիրում է կրկնել «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության հիմնադիր Անահիտ Գևորգյանը։ Նա ապրում և աշխատում է Երևանում, բայց յուրաքանչյուր ազատ րոպեն գյուղերում է անցկացնում, որտեղ արցախյան պատերազմից հետո սկսել է զանազան նախաձեռնություններ իրականացնել, ընդ որում՝ միանգամայն անվճար, հանրային սկզբունքով։
«Գաղափարն այն է, որ նախագծի վրա աշխատի ոչ թե մեկ մարդ կամ մեկենաս, այլ ամբողջ գյուղը, հովանավորները և անգամ երեխաները։ Որպեսզի քար առ քար կառուցեն պատը, որի մասին հոգ կտանեն և կհասկանան, որ ուժը միասնականության մեջ է։ Նաև կարևոր է, որ ամեն մեկը հասկանա` ամեն ինչ նաև իրենից է կախված, իր անձնական ջանքից»,-ասաց Անահիտը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
© Sputnik / Asatur YesayantsԱնահիտ Գևորգյան
Основательница инициативы  “Пойдем в деревню - там есть жизнь” Анаит Геворгян - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Անահիտ Գևորգյան
Նրա ջանքերի և համառության, ինչպես նաև գյուղացիների աջակցության շնորհիվ վերանորոգվել է Արարատի մարզի Արևշատ համայնքի երաժշտական դպրոցի հանդիսությունների սրահը, մեկնարկել է ևս մի քանի նախագիծ։
Այժմ նոր հայտ կա՝ ավելի ընդգրկուն և բարդ նախագծի օգնելու, բայց Անահիտը վստահ է, որ համատեղ ջանքերով ցանկացած խնդիր կարելի է լուծել։
«Արևշատի երաժշտական դպրոցում հաշվետու համերգից հետո ինձ գրեց հարևան գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Գոհար Գևորգյանը։ Պարզվեց, որ Աբովյանի դպրոցի մարզադահլիճը անմխիթար վիճակում է, երեխաները ձմռանը ֆիզկուլտուրայի դասը դասարանում են անցկացնում, իսկ տարվա տաք եղանակին՝ փողոցում»,-պատմեց մեր հերոսուհին:
Ֆիզկուլտուրայի ուսուցչուհին որոշել է դիմել հենց Անահիտին, քանի որ ի դեմս նրա համախոհ է տեսել։ Գոհար Գևորգյանը 32 տարի աշխատել է այս դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի և միշտ երազել է մարզադահլիճը համապատասխան տեսքի բերելու մասին:
© Sputnik / Asatur YesayantsԳոհար Գևորգյան
Учительница физкультуры школы села Абовян Гоар Геворгян - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Գոհար Գևորգյան
Երկու տարի հետո նա թոշակի կանցնի և իրենից հետո ուզում է երեխաներին երազանքների մարզադահլիճ թողնել։ Ուսուցչուհին վստահ է, որ այդ դպրոցի երեխաները կարող են հայտնի մարզիկներ դառնալ:
«Մենք բոլորս մեր հնարավորությունների սահմաններում պատրաստ ենք մեր լուման ներդնել և օգնել։ Չէ՞ որ բոլորը՝ ուսուցիչներն ու ծնողները, ուզում են, որ երեխաները սովորեն արժանապատիվ պայմաններում, վոլեյբոլ և ֆուտբոլ խաղան, որը նրանք այդքան սիրում են»,- ասաց նա։
Դպրոցի տնօրեն Մարիետա Գրիգորյանն էլ իր հերթին պատրաստ է և արդեն աջակցել է նախաձեռնությանը: Նա դպրոցի միջոցներով վերանորոգել է մարզադահլիճի տանիքը, պատուհաններն ավելի շուտ էին փոխարինվել, իսկ ահա պատերի, հատակի, առաստաղի, էլեկտրալարերի ու սպորտային պարագաների հարցը շատ բարդ է։ Ընդհանուր առմամբ վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ է ավելի քան յոթ հազար դոլար, միջոցների մի մասն արդեն հավաքել են, բայց հիմնական գումարը դեռ չկա։
© Sputnik / Asatur YesayantsՄարիետա Գրիգորյան
Директриса школы села Абовян Мариета Григорян - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Մարիետա Գրիգորյան
«Դպրոցը կառուցվել է 1973թ.-ին։ Երբեք չի վերանորոգվել։ Համեմատաբար վերջերս փոխեցինք պատուհանները, դռներն ու հատակի ծածկը։ Հիմա առաջնահերթություն են ջեռուցումն ու մարզասրահը։ Չէ՞ որ երեխաները չեն կարող միշտ դասարանում զբաղվել սպորտով»,-ասաց Գրիգորյանը։
Դպրոցի աշակերտները՝ Ռոբերտը, Նարեկը, Լիլիթը, Նեկտարը և էլի շատերը, պատրաստ են ազատ ժամանակ աշխատել և օգնել նորոգման հարցում, ինչ-որ բան ներկել կամ մաքրել։ Չնայած ֆիզկուլտուրայի դասերը շատ հետաքրքրիր են անցնում, քանի որ Գևորգյանը հատուկ նրանց համար սպորտի հետ կապված ինտելեկտուալ խաղ է հորինել, երեխաներն այնուամենայնիվ շատ են ուզում լիարժեք պարապմունքներ ունենալ։

«Հույս ունենք, որ մեզ ամեն դեպքում կհաջողվի պարապել այնպիսի մարզադահլիճում, որը ֆիլմերում են ցույց տալիս՝ սիրուն նորոգված, սպորտային պարագաներով ու աղմկոտ թիմերով։ Մենք սպորտ սիրում ենք, Գևորգյանը հաճույքով է դասավանդում, և մենք երևի արժանի ենք ավելի լավ պայմաններում սովորելու»,-ասացին երեխաները։

Նրանք արդեն ակտիվ արշավ են սկսել։ Անահիտին օգնում են տեղեկություններ տարածել նախաձեռնության մասին, մասնակցում են տարբեր տեսանյութերի նկարահանմանն ու մոնտաժին։ Թիմը վստահ է՝ «փղի պոչն» արդեն կերել են, իսկ եթե մեծ թիմ հավաքեն, «փղից» ոչ մի պատառ չի մնա։
© Sputnik / Asatur Yesayants

Աբովյան գյուղի դպրոցի աշակերտները

Աբովյան գյուղի դպրոցի աշակերտները - Sputnik Արմենիա
1/8

Աբովյան գյուղի դպրոցի աշակերտները

© Sputnik / Asatur Yesayants

Աբովյան գյուղի դպրոցը

Աբովյան գյուղի դպրոցը - Sputnik Արմենիա
2/8

Աբովյան գյուղի դպրոցը

© Sputnik / Asatur Yesayants

Աբովյան գյուղի դպրոցում

Աբովյան գյուղի դպրոցում - Sputnik Արմենիա
3/8

Աբովյան գյուղի դպրոցում

© Sputnik / Asatur Yesayants

Աբովյան գյուղի դպրոցի մարզադահլիճը

Աբովյան գյուղի դպրոցի մարզադահլիճը - Sputnik Արմենիա
4/8

Աբովյան գյուղի դպրոցի մարզադահլիճը

© Sputnik / Asatur Yesayants

Դպրոցի մարզադահլիճի հանդերձարանը

Դպրոցի մարզադահլիճի հանդերձարանը - Sputnik Արմենիա
5/8

Դպրոցի մարզադահլիճի հանդերձարանը

© Sputnik / Asatur Yesayants

Դպրոցի մարզադահլիճը

Դպրոցի մարզադահլիճը - Sputnik Արմենիա
6/8

Դպրոցի մարզադահլիճը

© Sputnik / Asatur Yesayants

Դպրոցի մարզադահլիճը

Դպրոցի մարզադահլիճը - Sputnik Արմենիա
7/8

Դպրոցի մարզադահլիճը

© Sputnik / Asatur Yesayants

Դպրոցի մարզադահլիճի գույքը

Դպրոցի մարզադահլիճի գույքը - Sputnik Արմենիա
8/8

Դպրոցի մարզադահլիճի գույքը

1/8

Աբովյան գյուղի դպրոցի աշակերտները

2/8

Աբովյան գյուղի դպրոցը

3/8

Աբովյան գյուղի դպրոցում

4/8

Աբովյան գյուղի դպրոցի մարզադահլիճը

5/8

Դպրոցի մարզադահլիճի հանդերձարանը

6/8

Դպրոցի մարզադահլիճը

7/8

Դպրոցի մարզադահլիճը

8/8

Դպրոցի մարզադահլիճի գույքը

Ռուսական թուղթը թանկացել է, ներկրողները որոշել են առիթից օգտվել. ՀՀ–ում թղթի դեֆիցիտ կա՞
Լրահոս
0