https://arm.sputniknews.ru/20220402/gevvorg-gharibjann-u-slavik-galstjany-evrvopaji-arajnutjan-kisaezrapakichum-en-40479342.html
Գևորգ Ղարիբյանն ու Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում են
Գևորգ Ղարիբյանն ու Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում են
Sputnik Արմենիա
Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը առայժմ վերելքով է անցկացնում Եվրոպայի առաջնությունը։ 02.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-02T17:03+0400
2022-04-02T17:03+0400
2022-04-02T17:14+0400
հայաստան
ըմբիշ
հաղթանակ
եվրոպայի ըմբշամարտի առաջնության
https://cdn.am.sputniknews.ru/img/2202/04/22020422_0:83:1600:983_1920x0_80_0_0_2f0383e990efc65e00ffd78a775894ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն ու 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, երկուական հաղթանակ տոնելով, դուրս եկան Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։Եվրոպայի 2020 թվականի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում 7։0 հաշվով հաղթանակի հասավ Գերմանիան ներկայացնող Աբդուլհամադ Պապիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը դժվարին ու ծանր պայքարում 3։2 հաշվով առավելության հասավ վրացի Պրիդոն Աբուլաձեի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Գևորգի մրցակիցը լինելու է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդը, որը 2020 թվականին նույնպես նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, բայց ավելի ցածր՝ 55 կգ քաշային կարգում։Ծո, էս ինչ եղավ, ապ ջան. կարո՞ղ էր Հայաստանի հավաքականը խաղալ աշխարհի առաջնությունում67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթանակ տոնեց ֆրանսիացի Ռոջեր Կլեմենի նկատմամբ։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով, առավելության հասավ նորվեգացի Մորտեն Տորեսենի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Գալստյանը մրցելու է հունգարացի Կրիստիան Վանչայի հետ։Սպասելիքները չարդարացան 82 կգ քաշային կարգում։ Առաջին անգամ քաշային այս կարգում ելույթ ունեցող Կարապետ Չալյանը հավասար միավորների պարագայում պարտվեց մոլդովացի Միխայիլ Բրադուին։Նշենք, որ Եվրոպայի առաջնությունն ընթանում է Բուդապեշտում։Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է, ևս 2 ըմբիշ կպայքարեն երրորդ տեղի համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2202/04/22020422_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e05606f99012a2fbd86f27f918be2863.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ըմբիշ, հաղթանակ, եվրոպայի ըմբշամարտի առաջնության
հայաստան, ըմբիշ, հաղթանակ, եվրոպայի ըմբշամարտի առաջնության
Գևորգ Ղարիբյանն ու Սլավիկ Գալստյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում են
17:03 02.04.2022 (Թարմացված է: 17:14 02.04.2022) Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը առայժմ վերելքով է անցկացնում Եվրոպայի առաջնությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն ու 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, երկուական հաղթանակ տոնելով, դուրս եկան Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։
Եվրոպայի 2020 թվականի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում 7։0 հաշվով հաղթանակի հասավ Գերմանիան ներկայացնող Աբդուլհամադ Պապիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը դժվարին ու ծանր պայքարում 3։2 հաշվով առավելության հասավ վրացի Պրիդոն Աբուլաձեի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Գևորգի մրցակիցը լինելու է օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդը, որը 2020 թվականին նույնպես նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, բայց ավելի ցածր՝ 55 կգ քաշային կարգում։
67 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթանակ տոնեց ֆրանսիացի Ռոջեր Կլեմենի նկատմամբ։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով, առավելության հասավ նորվեգացի Մորտեն Տորեսենի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Գալստյանը մրցելու է հունգարացի Կրիստիան Վանչայի հետ։
Սպասելիքները չարդարացան 82 կգ քաշային կարգում։ Առաջին անգամ քաշային այս կարգում ելույթ ունեցող Կարապետ Չալյանը հավասար միավորների պարագայում պարտվեց մոլդովացի Միխայիլ Բրադուին։
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունն ընթանում է Բուդապեշտում։