Երևանում հնչած կրակոցների գործով երկու հոգու են ձերբակալել
16:09 02.04.2022 (Թարմացված է: 16:13 02.04.2022)
© Photo : press office of the Investigative Committee of RAՔննիչներն իրականացնում են Բաբաջանյան փողոցում կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ (2 ապրիլի, 2022թ). Երևան
Քննիչներն իրականացնում են Բաբաջանյան փողոցում կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ (2 ապրիլի, 2022թ). Երևան
Բաժանորդագրվել
Իրավապահները պարզել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց և 2 երիտասարդների միջև։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում կեսգիշերին կնչած կրակոցների գործով երկու անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Իրավապահները պարզել են, որ ապրիլի 1-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց և 2 երիտասարդների միջև։
Վիճաբանության ընթացքում երիտասարդներից մեկին վիրավորվել են 9մմ տրամաչափի չպարզված տեսակի հրազենից, մյուսին` սուր կտրող-ծակող գործիքով: Երկու տուժածները տեղափոխվեն հիվանդանոց։
© Photo : press office of the Investigative Committee of RAՔննիչներն իրականացնում են Բաբաջանյան փողոցում կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ (2 ապրիլի, 2022թ). Երևան
Քննիչներն իրականացնում են Բաբաջանյան փողոցում կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ (2 ապրիլի, 2022թ). Երևան
Դեպքից ժամեր անց իրավապահները պարզել են վիճաբանության երկու մասնակիցների ինքնությունը, նրանց բերման են ենթարկվել վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալել՝ զենքի և որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, երիտասարդների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու պահելու, կրելու կասկածանքով:
© Photo : press office of the Investigative Committee of RAՔննիչներն իրականացնում են Բաբաջանյան փողոցում կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ (2 ապրիլի, 2022թ). Երևան
Քննիչներն իրականացնում են Բաբաջանյան փողոցում կատարված խուլիգանության, երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ (2 ապրիլի, 2022թ). Երևան
Նախաքննությունը շարունակվում է: Անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվում միջադեպին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք` shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանության Մալաթիայի բաժինը երեկ` ժամը 23։55-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ` «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ 10 րոպե անց նույն հիվանդանոցից ահազանգել են, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի` «ձախ կրունկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։ Ոստիկանները պարզել են, որ տուժածները Երևանի բնակիչներ են` 25-ամյա Համլետ Սարգսյանը, որը եղել է դանակահարված, և 26-ամյա Վռամ Պողոսյանը (հրազենային վնասվածքով)։