00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Chanel»–ը բացատրել է` ինչու է հրաժարվում ռուսաստանցիներին վաճառել իր ապրանքները

© Sputnik / Алексей МайшевՄոսկվայում «Chanel» խանութի մոտ կանգնած երիտասարդ կին
Մոսկվայում «Chanel» խանութի մոտ կանգնած երիտասարդ կին - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Մոսկվայում «Chanel» խանութի մոտ կանգնած երիտասարդ կին
Բաժանորդագրվել
Ընկերությունում վկայակոչել են այն հանգամանքը, որ «շքեղության առարկաները» պատժամիջոցների ցուցակում են, ներողություն են խնդրել հաճախորդներին պատճառած անհարմարությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Chanel» ընկերությունը ռուսաստանցիներին իր ապրանքները վաճառելուց հրաժարվելը բացատրել է այն հանգամանքով, որ իրենք «հարկադրված» են պահել պատժամիջոցները։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում գրել էին, որ Դուբայում ռուսալեզու մարդկանց հրաժարվում են վաճառել «Chanel»-ի իրերը, եթե մարդիկ գրավոր չեն խոստանում դրանք չկրել Ռուսաստանում։
««Chanel»-ը, հանդիսանալով միջազգային ընկերություն, պահպանում է օրենսդրության պահանջները, որոնք գործունեության և աշխատակիցների համար կիրառելի են աշխարհի ցանկացած երկրում, ներառյալ՝ տնտեսական պատժամիջոցները»,-ասվում է հայտարարության մեջ։
Ընկերությունում հիշեցրել են, որ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի կողմից Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նկատմամբ ընդունված պատժամիջոցների փաթեթը թույլ չի տալիս գործողություններ իրականացնել որոշակի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:
Բացի այդ, Եվրամիության և Շվեյցարիայի վերջին պատժամիջոցային սահմանափակումները արգելում են «Ռուսաստանի Դաշնությունում ցանկացած ֆիզիկական, իրավաբանական անձանց և կազմակերպությունների հասցեին կամ Ռուսաստանի Դաշնությունում օգտագործելու համար ուղղակի կամ անուղղակի կերպով շքեղության ապրանքների վաճառքը»: Եվրոպական միության օրենսդրության համաձայն` այդ սահմանափակումները կիրառվում են 300 եվրոյից թանկ որոշակի ապրանքների նկատմամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 38–րդ օրը։
Լրահոս
0