https://arm.sputniknews.ru/20220402/apriljan-agresian-pvordzaqar-dardzav-arcakhi-agnn-hajtararutjun-e-taratsel-40468361.html
Ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ. Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
Ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ. Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
Sputnik Արմենիա
Ապրիլյան գործողությունները քաղաքական և իրավական որևէ լուրջ հետևանքներ չունեցան Բաքվի համար, և այդ փաստն ավելի ամրապնդեց Ադրբեջանի իշխանությունների... 02.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-02T10:34+0400
2022-04-02T10:34+0400
2022-04-02T10:40+0400
արցախ
ապրիլյան քառօրյա պատերազմ
արտաքին գործերի նախարարություն (ագն)
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/04/24754776_0:0:1000:563_1920x0_80_0_0_168d3114e03ba6e59241033a7aecbfde.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի 6-րդ տարելիցի կապակցությամբ։Ըստ ԱԳՆ–ի` ինչպես 2016 թ․ ապրիլյան պատերազմը, այնպես էլ 2020 թ․ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան, չնայած տեղային բնույթին, իսկական փորձություն դարձան միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Ագրեսիվ պատերազմների սանձազերծման անպատժելիությունը հանգեցրեց միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների սասանման, ինչպիսիք են ուժի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը և այլն։Հիշեցնենք` 6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, Արցախի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումը շարունակվեց մինչև ապրիլի վերջ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/04/24754776_76:0:964:666_1920x0_80_0_0_333cdb7671ae252078527ba8d23f411e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ապրիլյան քառօրյա պատերազմ, արտաքին գործերի նախարարություն (ագն), ադրբեջան
արցախ, ապրիլյան քառօրյա պատերազմ, արտաքին գործերի նախարարություն (ագն), ադրբեջան
Ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ. Արցախի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
10:34 02.04.2022 (Թարմացված է: 10:40 02.04.2022) Ապրիլյան գործողությունները քաղաքական և իրավական որևէ լուրջ հետևանքներ չունեցան Բաքվի համար, և այդ փաստն ավելի ամրապնդեց Ադրբեջանի իշխանությունների վստահությունն առ այն, որ ամեն ինչ թույլատրելի է։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի 6-րդ տարելիցի կապակցությամբ։
«2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ, այդ թվում նաև՝ ստուգելու միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային պարտավորությունների խախտման կապակցությամբ։ Այն փաստը, որ վերոհիշյալ ապօրինի գործողությունները Բաքվի համար որևէ լուրջ քաղաքական և իրավական հետևանքներ չունեցան, էլ ավելի ամրապնդեց Ադրբեջանի իշխանությունների վստահությունն առ այն, որ ամեն ինչ թույլատրելի է, և ուժը գերիշխում է միջազգային իրավունքի նկատմամբ»,– նշված է հայտարարության մեջ։
Ըստ ԱԳՆ–ի` ինչպես 2016 թ․ ապրիլյան պատերազմը, այնպես էլ 2020 թ․ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան, չնայած տեղային բնույթին, իսկական փորձություն դարձան միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Ագրեսիվ պատերազմների սանձազերծման անպատժելիությունը հանգեցրեց միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների սասանման, ինչպիսիք են ուժի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը և այլն։
Հիշեցնենք` 6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին
Արցախի Հանրապետության վրա։
4 օր շարունակ ադրբեջանական բանակը
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, Արցախի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումը շարունակվեց մինչև ապրիլի վերջ։