00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անբարո երաժշտությունը կազմալուծում է մարդուն, կամ Հայաստանում ով չի կարող լռել՝ երգում է

© Sputnik / Andranik GhazaryanԴանիել Երաժիշտը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Դանիել Երաժիշտը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2022
Դանիել Երաժիշտը Sputnik ռադիոկայանի տաղավարում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայոց հարուստ հոգևոր ժառանգության մասին է Sputnik Արմենիայի եթերում խոսել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը։ Նա նաև անդրադարձել է այսօրվա ցածրորակ պահանջարկին, նշել դրա պատճառները՝ կոչ անելով զերծ մնալ միանգամյա արժեքներից։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարևորել է հոգևոր երաժշտության միջոցով մարդու ներդաշնակումը տիեզերքի և Աստծո հետ։ Նա խոսել է առողջ ու անառողջ երաժշտության և մարդու վրա դրա ազդեցության մասին։ Զրուցել է Սուսաննա Հովհաննիսյանը։
-Մաեստրո, Ձեր ֆեյսբուքյան էջից կարող ենք տեղեկանալ Ձեր ընթացիկ ծրագրերից, նախագծերից, համերգներից և վերջապես, տրամադրությունից։ Վերջերս գրել էիք. «Զգուշացե՜ք։ Աչքերս վիրահատել են, հիմա լավ եմ տեսնում՝ հիմա ԼԱՎԱՏԵՍ եմ»: Եթե լինեք անկեղծ` սա կատա՞կ է, թե՞ իրական լավատեսություն։
-Մեր ժողովուրդն ունի մեծ անցյալ, մեր թիկունքին կանգնած են հազարամյակներ, չենք կարող լավատես չլինել, մեծ պաշար կա կուտակված՝ արժեքային, էներգետիկ։
-Առաջարկում եք լավատեսությունը փնտրել անցյալո՞ւմ, իսկ ներկա իրականության հետ ի՞նչ անել։
-Անցյալը հրթիռի նման է, մեկը այրվում է՝ մյուսին կայծ տալով։ Ամեն դարաշրջան իր կայծը տալիս է հաջորդին, և մենք սլանում ենք դեպի ապագա։
-«Ասա՝ ի՞նչ երաժշտություն ես լսում, ասեմ՝ ով ես դու»։ Ձեր վերաիմաստավորած աֆորիզմներից է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Ասվածս նման է մեկ այլ ասույթի․ «Մարդը այն է՝ ինչ ուտում է»։ Երաժշտությունը հոգևոր կերակուր է, մարդն ինքն իրեն կառուցում է իր սննդառությամբ՝ առողջ կամ վատառողջ։ Նույնը երաժշտությունն է հոգու համար։ Անբարո երաժշտությունը կազմալուծում է մարդուն, դեգրադացնում։ Առողջ երաժշտություն է համարվում ժողովրդականը և դրա վրա հիմնված դասականը։
Մարդու հոգում, սովորաբար, քաոս է, որովհետև մարդը ռմբակոծվում է արտաքին աշխարհից։ Երաժշտությունը՝ մանավանդ դասականը, նրան կենտրոնաձիգ է դարձնում, հավաքում, կարգ ու կանոն է մտցնում մարդու ներաշխարհում։ Մարդը հավասարակշռվում է ինքն իր հետ, Աստծո հետ, տիեզերքի շնչառության հետ։
-Ի՞նչ հետաքրքիր բացահայտումներ եք արել Կոմիտասի գրադարանում՝ գրեթե ամբողջ կյանք ուսումնասիրելով կոմիտասյան ժառանգությունը։
-Կոմիտասի անձնական գրադարանը, որը ցուցադրվում է Կոմիտաս թանգարան-ինստիտուտում, մեզ տեղեկություն է տալիս այն մասին, որ ուսանելով Բեռլինի կոնսերվատորիայում, արքայական համալսարանում, Կոմիտասը ձեռք էր բերում թանկարժեք պարտիտուրաներ, կլավիրներ։
Հաշվի առնելով, որ Մանթաշովի տրամադրված գումարը ուսման 4 տարվա համար էր, նա այդ սուղ միջոցներով ձեռք էր բերում գրականություն, որն առաջին հայացքից կապ չուներ հայ երաժշտության հետ։ Տեսնելով դա` հասկանում ես Կոմիտասի մեծ ձգտումը ինքնակրթության հանդեպ։
-Դուք առանձնակի նշանակություն եք տալիս մարդու կյանքում հոգևոր երաժշտության կարևորությանը։ Մարդ-Աստված ճանապարհի ո՞ր հատվածում ենք այսօր, հոգևոր երգը մե՞զ հետ է։
-Դժվար է ասել, որովհետև շատ շեղող հանգամանքներ կան, քանի որ կա շոու բիզնես, երգավաճառներ, նրանց ձեռնտու չէ, որ ժողովուրդը ճիշտ երաժշտություն ընտրի։ Նրանց պետք է արագ, հոթ-դոգի պես սպառվող երգեր, որ անընդհատ վաճառեն։ Հիշենք Ռոմեն Ռոլանի պատվիրաններից մեկը՝ եթե չես կարող երգել՝ լռիր։ Բայց Հայաստանում, ով չի կարող լռել՝ երգում է։ Ամեն ինչ կարելի է գտնել, գնել, բայց հոգևորին դու պետք է ընդառաջ գնաս, և ոչ հակառակը, ինչպես մեղուն ինքն է գնում դեպի նեկտարը, ոչ թե ծաղիկը պոկում-բերում են փեթակ։
–Ի՞նչ եք կարծում` որտեղի՞ց հայերի մի մասի մոտ ռաբիսի կամ մահմեդական ելևէջների հանդեպ նախասիրություն, թուլություն։
-Մեզ խեղդում են այդ երգերը։ Ազգայինը պետք է դառնա ապրելակերպ՝ սկսած օրորոցայինից վերջացրած հարսանեկան ծեսերով։ Ինչո՞ւ մենք պետք է օտարամոլ լինենք, մենք մերը չունե՞նք։ Չէ որ դա արժանապատվության հարց էլ է։ Չկա մի ժողովուրդ աշխարհում, որ ունենա այսպիսի վիթխարի ժառանգություն և այդքան քիչ օգտվի դրանից։
Ապրում ենք միանգամյա արժեքներով։ Դա և՛ սննդի մեջ է, և՛ մյուս ոլորտներում։ Գոնե մարդը, նրա գործունությունը, արժեքները չպետք է լինեն միանգամյա։ Այդ հակամշակույթի գործիչները և ջատագովները, հետևորդները, վարակվածները իրենց թվացյալ երջանկությունը կառուցում են մեր իրական դժբախտության վրա։ Դա ստրկամտություն է:
Մի օրինակ բերեմ․տրանսպորտում վարորդը օտար ելևէջներով երաժշտություն էր միացրել, և մի 4 տարեկան երեխա ձայնակցում էր։ Զարմացա, մայրիկին հարցրեցի՝ հայկական երգ գիտի՞ ձեր երեխան, ասաց՝ ոչ, դեռ փոքր է։ Մի նկատառում ևս, գոնե այդ օտար արվեստից լավագույն ձեռքբերումներն ընդօրինակենք, պարզվում է` իրենց ռաբիսն ենք ներմուծում։
-Մաեստրո, Ձեզ մտահոգում են ոչ միայն երաժշտական, մշակութային, հոգևոր արժեքների հետ կապված խնդիրները, այլև մեր լեզվի հետ ստեղծված ճգնաժամը։ Ասում եք՝ «Լրատվամիջոցներով խոսքի մեջ «հա՞» շատ են գործածում: Կարելի է ասել` ամեն հա-ին, չէ-ին «հա՞» են ասում»։ Սրա դեմ պայքարի ձևն ինչպե՞ս եք տեսնում։
-Լեզվի մեջ կան մոլախոտեր, այդ «հա»-ն էլ հարցականով են ասում, կարծես վստահ չեն իրենց ասածի մեջ։ Համավարակի պես է` բոլոր ալիքներով, երանի մի լավ բան այդպես տարածվեր։ Մարդ էլ կա, որ աշխատում է իր վրա ու վերացնում այդ թերությունները։ Դա մտքի, խոսքի հիգիենա է, լավ կլինի լվացվեն։
-2019-ին Կապանի երկրագիտական թանգարանում բացվեց Ձեր կիսանդրին, որի հեղինակը ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն է: Սա հազվադեպ գնահատանքի օրինակ է կյանքի օրոք։ Դուք ինչպե՞ս վերաբերվեցիք այդ փաստին։
-Դա ընդամենը արվեստի ստեղծագործություն է, նույնն է, եթե ես երգ եմ հորինում, ու մեկն ասի՝ ինչո՞ւ ես հորինում։ Շատ հանգիստ վերաբերվեցի դրան։ Մինչ այդ նա ինձ արդեն նկարել էր, և նկարը պահպանվում է Ազգային պատկերասրահում։ Երբ ինձ մորուքով տեսնում են, հարցնում են՝ Դուք նկարո՞ւմ եք, ասում եմ՝ ոչ, ինձ են նկարում։ Այդ անգամ ինձ քանդակեցին։
-Հատուկ վերաբերմունք ունե՞ք Ձեր հայտնի լինելուն։
-Մեկը եկել էր կոնսերվատորիա, թե՝ ես անվանի մարդկանց մասին հանրագիտարան եմ ուզում կազմեմ, կարո՞ղ ենք հանդիպել։ Ասացի՝ իհարկե։ Ե՞րբ` հարցրեց։ Ասացի՝ 30 տարի հետո։ Ինչո՞ւ։ Իսկ ո՞վ ասաց, որ ես անվանի եմ, սպասի մի տեսնենք, անվանի լինում եմ, չեմ լինում։
-Ասում եք՝ «Ոչ մի հավատք, ոչ մի աղոթք այդքան չի խոնարհեցնում մարդուն, որքան միկրոավտոբուսում կանգնած երթևեկելը: Հետո էլ երկար մնում ես խոնարհված»։ Հումորը Ձեր կյանքում ի՞նչ դեր է խաղում։
-Հումորը մեղմում է կյանքի հարվածները, հավասարակշռում է։ Ինքս ինձ հեգնելով՝ ավելի լավ եմ զգում, դա մարդուն պահում է խոնարհ և սովորեցնում է հակիրճ արտահայտվել, աֆորիստական ոճով, սովորում եմ Գարեգին Նժդեհի ֆրագմենտարիզմը։ Երբ ինձ դրվատանքի խոսքեր են ասում, գովում են, շատ եմ ճնշվում, անիմաստ եմ համարում, ասում եմ. «Շնորհակալություն չափազանցության համար»։ Հումորով այդ հարցերից խուսանավում եմ ու առողջ մնում։
Հուսանք, որ մեզ կհաջողվի վերագտնել և պահպանել մեր ինքնությունը, ինչն այսօր կենսական անհրաժեշտություն ունի հայերիս համար։
Լրահոս
0