00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոմանց կարծիքով՝ ուկրաինական իրադարձություններն էլ են կորոնավիրուսով պայմանավորված

© REUTERS / EVA PLEVIERԲողոքի ակցիա Ամստերդամում
Բողոքի ակցիա Ամստերդամում - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Բողոքի ակցիա Ամստերդամում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Արտաքուստ թվում է, թե համավարակը մարում է, այնինչ մասնագետները պնդում են՝ դեռ շատ երկար ենք զգալու կորոնավիրուսի հետևանքները։
Ավելին, կարծիք կա, որ Ռուսաստանի հատուկ գործողությունը Ուկրաինայում նույնպես հիվանդության ստեղծած մթնոլորտով է պայմանավորված։ Ու այս առճակատումը միգուցե լայնածավալ ռազմական գործողությունների չվերածվեր, եթե կարանտինի և խիստ սահմանափակումների արդյունքում մարդիկ չդառնային շատ ավելի նյարդային, ագրեսիվ և չհանդուրժող։
Ահա թե ինչ է ասում գրող և հրապարակախոս Սերգեյ Լեսկովը. «Ուկրաինայում իրականացվող գործողությունները վերլուծաբանները որակում են որպես պատմական գործընթաց, սակայն եթե չլինեին երկու տարվա մեկուսացումը և սահմանափակումները, որոնց անհրաժեշտությունն ընդհանրապես կասկածելի է, մենք չէինք կուտակի այն խելահեղ ագրեսիան, անհաշտությունը, որը հանգեցրեց հակամարտության կողմերի առճակատմանը, և՝ ոչ միան Արևելյան Եվրոպայում»։
Ոմանց կարծիքով՝ ուկրաինական իրադարձություններն էլ են կորոնավիրուսով պայմանավորված
Իսկապես, հիշենք, որ համավարակի ընթացքում բռնկվեց նաև հայ-ադրբեջանական պատերազմը, որը որոշ քաղաքագետների համոզմամբ, կարող է կրկնվել։ Իհարկե, համավարակի և ռազմական գործողությունների միջև անմիջական կապի մասին պնդումները զուտ վարկած են, բայց մասնագետները փաստում են՝ այո′, երկամյա համավարակից հետո մարդկությունը որոշակիորեն փոխվել է։ Ինչպես պատկերավոր բնորոշել է մեկնաբաններից մեկը՝ վիրուսը, որը նախապես բույն էր դրել շնչառական օրգանների շրջանում, բարձրացավ վերև ու դաշույնի նման մխրճվեց մեր ուղեղի մեջ։
«Լանցետ» հեղինակավոր բժշկական հանդեսը դեռ համավարակի տարածման ժամանակաշրջանում մեջբերում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտությունը, ըստ որի, գոյություն ունի կարանտինի 10-օրյա կրիտիկական ժամկետ, որից հետո տեղի են ունենում սոցիալական -հոգեբանական փոփոխություններ՝ զանգվածային դեպրեսիա, սթրես, ցասումնալի արձագանք ամենասովորական իրադարձություններին, ոչնչով չհիմնավորված և անվերահսկելի ագրեսիա։
Հիմա նոր ենք հասկանում, որ պիտի շատ ավելի լուրջ վերաբերվեինք այդ զգուշացմանը, այնինչ զարմանքով հետևում էինք, թե ինչպիսի կատաղի կռիվ են մղում պատվաստումների կողմնակիցները և հակառակորդները, ու չէինք կարողանում հասկանալ՝ լա′վ, ինչո՞ւ են այս մարդիկ՝ հանուն իրենց իրավացիությունն ապացուցելու, պատրաստ միմյանց կոկորդ կրծել։ Չէինք գիտակցում, որ դա նախերգանքն էր, և հիվանդությունը կարող է նաև պատերազմներ հրահրել, հանգեցնել ինքնաոչնչացման։
Կայացած ղեկավարն ամեն ինչ անում է հանուն ժողովրդի, չկայացածը կարգախոսներով է գայթակղում
Այս շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը Դուբայում հայտարարեց, որ սա մարդկության պատմության ընթացքում վերջին համավարակն է։ Իհարկե, շատ ուրախալի լուր է, բայց ախր մենք ամենևին չենք հաղթահարել այս համավարակի հետևանքները։
Առաջին համաշխարհային պատերազմում, որը տևեց չորս տարի, մահացավ 10 միլիոն մարդ (տարբեր տվյալներով՝ մինչև 20 մլն - խմբ.)։ Կորոնավիրուսը ընդամենը երկու տարում 7 միլիոն մարդու կյանք խլեց, բայց մասնագետները պնդում են՝ դրանք ընդամենը անմիջական կորուստներն են, իրականում այդքան մարդ էլ մահացել է կորոնավիրուսի կողմնակի ազդեցությունից, ուղեկցող հիվանդություններից, բայց դա պարզապես անհնար է հաշվել։
Տեսե′ք։ Ցավալի է, բայց փաստ՝ 40 տարեկանից հետո բոլորիս, անխտիր բոլորի′ս հնարավորությունները և ունակությունները նվազում են։ Այսինքն, 50 տարեկանում մենք ավելի վատ վիճակում ենք, քան 40 տարեկանում, իսկ 60 տարեկանում բոլորովին այն չենք, ինչ 50 տարեկանում։ Խոսքը ցանկացած մարդու մասին է՝ անկախ այն բանից, կորոնավիրուս տարե՞լ է, թե՞ ոչ։ Բայց, նկատում է Վիրջինիայի Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Անչա Բարանովան, հետազոտությունները ցույց են տալիս, որ այս բնական նվաղումը քովիդով հիվանդացածների մոտ շատ ավելի արագ է կատարվում, քան նրանց մոտ, ում շրջանցել է հիվանդությունը ։
Պրոֆեսորը եզրափակում է. «Հայտնի կատակ կա հիվանդանոցում բուժվողների միջին ջերմաստիճանի մասին։ Բայց ինձ մտահոգում է հենց այդ միջինը գլոբալ առումով՝ միջին մարդը ավելի հիվանդ է դարձել, նրա միջին աշխատունակությունն ընկել է և միջին հաշվով նա ավելի շուտ կմահանա, քան առաջ»,- ասում է կենսաբանական գիտությունների դոկտորը։
Իհարկե, միջին հայաստանցին այս ամենի մասին այնքան էլ չի մտածում և ուրախանում է, որ կյանքը, կարծես թե, մտնում է բնականոն հուն. վիճակագրությունը տագնապալի չէ, սահմանափակումները հանվում են, դիմակ կրելն էլ այլևս պարտադիր չէ։
Բայց ախր, տառապանքը փորձ ունի, և արդեն բոլորը գիտեն, որ, այսպես ասենք՝ հարաբերական անդորրին հետևում է նոր ալիքը։ Այնինչ, պատվաստվածների թվով մենք առաջվա պես շատ ենք հետ մնում եվրոպական ցուցանիշներից։ Ու սա նաև մեր ավանդական ազգային մտածողության հետևանքն է՝ ամեն ինչ խաղաղվել է, էլ ինչո՞ւ գնամ սրսկվեմ։ Համաձայնե′ք, մեր այս տրամաբանությունը՝ «մինչև վտանգը չչոքի իմ դռանը», մեզ դեռ շատ աղետներ կարող է բերել։
Լրահոս
0