https://arm.sputniknews.ru/20220401/shakhtjvorski-shrjanum-oniqs-hrtirnervov-ukrainakan-khmbavvorman-shtab-e-vochnchacvel-kvonashenkvov-40461024.html
Շախտյորսկի շրջանում «Օնիքս» հրթիռներով ուկրաինական խմբավորման շտաբ է ոչնչացվել. Կոնաշենկով
Շախտյորսկի շրջանում «Օնիքս» հրթիռներով ուկրաինական խմբավորման շտաբ է ոչնչացվել. Կոնաշենկով
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն Ուկրաինայի հատուկ գործողությունների ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։ 01.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-01T20:55+0400
2022-04-01T20:55+0400
2022-04-01T20:58+0400
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534220_0:0:1625:915_1920x0_80_0_0_c8c4af7a51529fbf1f7ad11ed164f83b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուս զինվորականները «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրների «Օնիքս» բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով Շախտյորսկի բնակավայրի մոտ ուկրաինական զորքերի խմբավորման շտաբ են ոչնչացրել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։Հակառուսական պատժամիջոցները փշրել են համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները«Ոչնչացվել է անձնակազմի մինչև 40 անդամ, ինչպես նաև զրահատեխնիկայի 5 միավոր և տարբեր նշանակության ավտոմոբիլներ»,–նշել է Կոնաշենկովը։Ինչպես նշել է գեներալը` ռուսական բանակը վերահսկողության տակ է առել Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե գյուղը, այդ ուղղությամբ այն առաջ է անցել 8 կմ։ՊՆ–ի տվյալներով` ՌԴ ԶՈւ օպերատիվ–մարտավարական ավիացիան մեկ օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի 40 ռազմական օբյեկտ, այդ թվում «Բուկ-Մ1» ԶԶՀ–ներ և «Օսա»։ Խոցված օբյեկտների թվում են երկու հատ «Բուկ-Մ1» ԶՀՀ Մուրախովո շրջանում և Վելիկիե Նովոսյոլկի շրջանում 1 հատ «Օսա» արձակման կայանք, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ մարտական տեխնիկայի կենտրոնացման 32 շրջան։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534220_88:0:1489:1051_1920x0_80_0_0_b337c1dcbb5843093149a665885e3030.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս, իգոր կոնաշենկով
ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս, իգոր կոնաշենկով
Շախտյորսկի շրջանում «Օնիքս» հրթիռներով ուկրաինական խմբավորման շտաբ է ոչնչացվել. Կոնաշենկով
20:55 01.04.2022 (Թարմացված է: 20:58 01.04.2022) ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն Ուկրաինայի հատուկ գործողությունների ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուս զինվորականները «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրների «Օնիքս» բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով Շախտյորսկի բնակավայրի մոտ ուկրաինական զորքերի խմբավորման շտաբ են ոչնչացրել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ոչնչացվել է անձնակազմի մինչև 40 անդամ, ինչպես նաև զրահատեխնիկայի 5 միավոր և տարբեր նշանակության ավտոմոբիլներ»,–նշել է Կոնաշենկովը։
Ինչպես նշել է գեներալը` ռուսական բանակը վերահսկողության տակ է առել Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե գյուղը, այդ ուղղությամբ այն առաջ է անցել 8 կմ։
«Ռուսական ԶՈւ ստորաբաժանումներն ազգայնականներից մաքրել են Ուրոժայնոյե բնակավայրը և ուկրաինական 540-րդ մեքենայացված առանձին բրիգադի հետ մարտ են վարում Օկտյաբր սովխոզին տիրանալու համար։ Մեկ օրվա ընթացքում առաջխաղացումը կազմել է 8 կմ։ Ոչնչացվել է տանկային դասակով ուժեղացված ուկրաինական մոտոհետևակային վաշտը», – ասել է նա։
ՊՆ–ի տվյալներով` ՌԴ ԶՈւ օպերատիվ–մարտավարական ավիացիան մեկ օրվա ընթացքում խոցել է Ուկրաինայի 40 ռազմական օբյեկտ, այդ թվում «Բուկ-Մ1» ԶԶՀ–ներ և «Օսա»։ Խոցված օբյեկտների թվում են երկու հատ «Բուկ-Մ1» ԶՀՀ Մուրախովո շրջանում և Վելիկիե Նովոսյոլկի շրջանում 1 հատ «Օսա» արձակման կայանք, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ մարտական տեխնիկայի կենտրոնացման 32 շրջան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։