00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. «Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը

© Sputnik / Aram NersesyanԱզգային ժողովի հեթական նիստից առաջ (2 մարտի, 2022թ). Երևան
Ազգային ժողովի հեթական նիստից առաջ (2 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Բաժանորդագրվել
Երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը կկազմակերպվի ժամեր անց` ԱԺ հանձնաժողովում նախագծի հերթական հաստատումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԱԺ–ի աարտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Նախագծին կողմ քվեարկեց 57, դեմ` 4 պատգամավոր։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութունը չմասնակցեց քվեարկությանը։
««Հայաստան» խմբակցութունը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։ Խնդրում եմ հարգելի համարել այս չմասնակցությունը»,– քվեարկությունից առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգի համաձայն, նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվերակությունը կկազմակերպվի ժամեր անց` ԱԺ հանձնաժողովում նախագծի հերթական հաստատումից հետո։
Հիշեցնենք` ԱԺ–ն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում մեկ հարց է` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՔՊ–ի հեղինակած նախագիծը։ Ընդ որում, նախագծի երկու ընթացումներն էլ նախատեսվում է իրականացնել մեկ նիստում` 24 ժամվա ընթացքում։
Նախագծի համահեղինակ, ՔՊ անդամ Վահագն Հովակիմյանը նախագծի հրատապությունը մեկնաբանեց ՀՀ որոշ համայնքներում, մասնավորապես Վանաձորում ստեղծված վիճակով։
Վանաձորի ավագանու նիստերն արգելել են մինչև հուլիս. ԶԼՄ
ՔՊ–ն առաջարկում է օրենքում փոփոխություն կատարել` սահմանելով, որ միավորված համայնքի ավագանու առաջին նիստը պետք է անցկացվի ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, և ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Լրահոս
0