https://arm.sputniknews.ru/20220401/peskvovn-asel-e-vor-depqum-kchegharkvi--gazi-dimac-rublvov-vtsharelu-vorvoshumy-40437594.html
Պեսկովն ասել է` որ դեպքում կչեղարկվի գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը
Պեսկովն ասել է` որ դեպքում կչեղարկվի գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահն արևմտյան առաջնորդների հետ զրույցներում ընդհանուր գծերով նկարագրել է ռուսական գազի դիմաց վճարման նոր սխեման: 01.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-01T14:39+0400
2022-04-01T14:39+0400
2022-04-01T14:47+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/1085/56/10855689_0:159:3077:1890_1920x0_80_0_0_8374454ca4a1c45634ab4330fb83c29c.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը չեղարկելու հնարավորության մասին և հայտարարել, որ այժմ հենց դա է նախընտրելի տարբերակը, բայց չի բացառել նման հնարավորությունը, եթե այլ պայմաններ լինեն: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Լրագրողները հարցրել են` արդյոք այդ հրամանագիրը հետադարձ ուժ ունի և վերաբերելու է այն գազին, որն արդեն մատակարարվել է։«Ոչ, բնականաբար հետադարձ ուժ չունի»,– պատասխանել է Պեսկովը։Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արևմտյան առաջնորդների հետ զրույցներում ընդհանուր գծերով նկարագրել է ռուսական գազի դիմաց վճարման նոր սխեման։«Հետո արդեն այդ սխեման ավելի մանրամասն փոխանցվել է դաշնային կանցլերի գրասենյակի գործընկերներին», - ասել է Պեսկովը։Նա ավելացրել է, որ ռուսական գազի արտասահմանյան գնորդների համար հաշիվներ բացելու հարցով պետք է դիմել «Գազպրոմ» ընկերությանը։Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:Գերմանիան հրաժարվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1085/56/10855689_173:0:2904:2048_1920x0_80_0_0_a90b38502fbeea5ac6af3832ec147cb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, գազ
դմիտրի պեսկով, ռուսաստան, գազ
Պեսկովն ասել է` որ դեպքում կչեղարկվի գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը
14:39 01.04.2022 (Թարմացված է: 14:47 01.04.2022) ՌԴ նախագահն արևմտյան առաջնորդների հետ զրույցներում ընդհանուր գծերով նկարագրել է ռուսական գազի դիմաց վճարման նոր սխեման:
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը չեղարկելու հնարավորության մասին և հայտարարել, որ այժմ հենց դա է նախընտրելի տարբերակը, բայց չի բացառել նման հնարավորությունը, եթե այլ պայմաններ լինեն: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Անշուշտ, եթե այլ պայմաններ լինեն։ Տվյալ դեպքում երկաթբետոնե ոչինչ չկա, բայց ներկա պայմաններում ռուբլին մեզ համար առավել նախընտրելի և հուսալի տարբերակ է», - ասել է Պեսկովը:
Լրագրողները հարցրել են` արդյոք այդ հրամանագիրը հետադարձ ուժ ունի և վերաբերելու է այն գազին, որն արդեն մատակարարվել է։
«Ոչ, բնականաբար հետադարձ ուժ չունի»,– պատասխանել է Պեսկովը։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արևմտյան առաջնորդների հետ զրույցներում ընդհանուր գծերով նկարագրել է ռուսական գազի դիմաց վճարման նոր սխեման։
«Հետո արդեն այդ սխեման ավելի մանրամասն փոխանցվել է դաշնային կանցլերի գրասենյակի գործընկերներին», - ասել է Պեսկովը։
Նա ավելացրել է, որ ռուսական գազի արտասահմանյան գնորդների համար հաշիվներ բացելու հարցով պետք է դիմել «Գազպրոմ» ընկերությանը։
Հիշեցնենք`
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը: