00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոսկե մեդալները քիչ էին, բոլորին չհասավ. ֆուտբոլասեր լրագրողների «եգիպտական» հաղթանակը

Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականի ավագ Դավիթ Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Եգիպտոսում իրենց հաղթանակի մասին, ներկայացրել զվարճալի դրվագները։
Լրագրողների ֆուտբոլային այս շարժումն արդեն 16 տարեկան է։ Այն հիմնադրվել է Լիտվայում։ Այս անգամ էլ մրցումները նվիրված էին շարժման հիմնադիր լիտվացի Տաուտվիտաս Վինցևիչուսին։ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը միջազգային մրցաշարերին սկսել է մասնակցել 2014 թ.-ից։ Մեր հավաքականը միայն մեկ անգամ չէր կարողացել տեղ նվաճել պատվո պատվանդանին։ Բայց նաև մեր թիմը չուներ չեմպիոնական տիտղոս` բազմաթիվ անգամ լինելով արծաթե և բրոնզե մեդալակիր։
Հուրգադայում տոնած հաղթանակից հետո ֆուտբոլի լրագրողների հավաքականի ավագ Դավիթ Ալավերդյանը Sputnik Արմենիային մանրամասներ է պատմել։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
- Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականն իր գործնեության 8 տարիների ընթացքում միջազգային մրցումներում բազմաթիվ անգամ դարձել էր մրցանակակիր։ Հուրգադայում առաջին անգամ նվաճեցինք չեմպիոնական տիտղոսը։ Ինչո՞վ է տարբերվում այս մրցաշարը մյուսներից։
- Եգիպտոսում մրցաշարն անցկացվում էր տասներորդ անգամ։ Այստեղ մրցումների անցկացումն ու կազմակերպումը տարբերվում է բոլոր մյուս երկրներում անցկացվող նման մրցաշարերից։ Այստեղ ամեն ինչն ավելի արևելյան է։ Մասնակիցներն իրենք են հոգում իրենց ժամանումը, հյուրանոցային ծախսերը։ Իհարկե խաղերի անցկացումը և ներքին տեղաշարժն արդեն կազմակերպիչների վրա է։ Օրինակ` մրցանակաբաշխության ժամանակ մրցանակները հանձնվում են թիմերին, կամ լավագույնը ճանաչված ֆուտբոլիստներին։ Այստեղ մրցանակները հանձնում են հովանավորներին։
Հաղթողին տվեցին սիմվոլիկ գավաթ, նախատեսված էին ոսկե մեդալներ, բայց դրանք բավարար քանակով չէին, ու մեր ֆուտբոլիստներից ոմանց չհասավ։ Ես նույնիսկ խնդրեցի, որ մեզ թեկուզ բրոնզե մեդալներ տան` հիշողության համար։ Բայց պարզվեց չկար(ծիծաղում է)։ Ինչ-որ մարդիկ մոտեցել ու վերցրել էին սեղանի վրայից։
-Մեզ համար ամենակարևորն այն էր, որ Հայաստանի հավաքականը վերջապես չեմպիոն դարձավ։ Եգիպտացիները միշտ ուզում են իրենք հաղթել, դրա համա՞ր էին այս անգամ մրցաշարին մասնակցում էին տարբեր թիմերով, թե՞ այլ պատճառ կար։
-Կորոնովիրուսի համավարակը, հիմա էլ պատերազմը Ուկրաինայում շատ մեծ հետք էին թողել մրցումների աշխարհագրության վրա։ Այս տարի չէին ժամանել Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի թիմերը, և նրանց փոխարինել էին տեղի թիմերով։ Բայց այնպես չէ, որ մրցումների մակարդակը թուլացել էր։ Հակառակը, տեղի թիմերը մրցումներին մասնակցում են, ես կասեի, ոչ թե հաղթելու նպատակով, այլ մոլուցքով։ Փաստն այն է, որ Եգիպտոսում անցկացված նախորդ բոլոր մրցաշարերում հաղթել էին տեղի թիմերը։
-Արդեն վաղուց մեր հավաքականի համար սկզբունքային մրցակից է դարձել Մոլդովայի թիմը, որին մինչև Եգիպտոսը մրցաշարը հաղթել չէր հաջողվում։ Այս անգամ մենք հաղթեցինք կիսաեզրափակիչում։ Դժվարի՞ն խաղ էր։
-Պատկերացրեք, որ միայն Մոլդովային հաղթելուց հետո հավատացինք, որ կարող ենք հաղթել մրցաշարում։ Ինչ-որ բարդույթ էր առաջացել Մոլդովայի թիմի նկատմամբ։ Իրենց թիմի ֆուտբոլիստներից մեկն ինձ նույնիսկ ասեց, որ իրենք գալիս են մրցումների, երբ իմանում են, որ հայերը կան, որովհետև մեզ հետ խաղալը իրենց համար շատ հետաքրքիր է։ Իրենց թիմը կամային բարձր որակներ ունի, ու Եգիպտոսում էլ հաղթեցին տեղի ամենաուժեղ թիմին, Վրաստանի թիմին հաղթեցին վերջին վայրկյաններին։
Մեզ հետ խաղում էլ մենք առաջին կեսից հետո հաղթում էինք 4։0, բայց կարողացան ընդհուպ մոտենալ 4։3-ի։ Մենք ժամանակին փոփոխություն կատարեցինք, ու Դավիթ Եղիազարյանի խփած հինգերորդ գնդակը վճռորոշ դարձավ։ Զգալով, որ պարտվում են` մոլդովացիները սկսեցին կոպիտ խաղալ, և դրա պատճառով մեր Սամվել Ղարագյոզյանը կոտրեց ուսը։ Մեր ֆուտբոլիստներից ևս երկուսը սալջարդ ստացան։ Էդուարդ Քալանթարյանը վնասվածք ստացած մեր ֆուտբոլիստին ուղեկցեց հիվանդանոց, իսկ մենք նախապատրաստվեցինք եզրափակիչին, և շատ խիստ խաղալով պաշտպանությունում հասանք մեր նպատակին։
-Իսկ Հայաստանում նման մրցաշար ե՞րբ է անցկացվելու այս տարի։
-Դեռևս կոնկրետ ժամանակացույց չկա։ Նախկինում մենք մրցումներ ենք անցկացրել մայիսին։ Այս տարի ուզում ենք անցկացնել հունիսին, բայց հասկանում ենք, որ շոգ կլինի։ Տարբերակ կա մրցումներն անցկացնել Գյումրիում կամ Վանաձորում, ինչը մեր վաղեմի երազանքն է։ Բայց խնդիրներ կան, որոնց լուծումներ պետք է տալ։ Օրինակ` ութ հատ նույն չափի դարպաս ոչ մի ակադեմիայում չենք կարողանում հայթհայթել, ինչը բարդություններ է առաջացնում։ Գումարած` հյուրանոց պետք է ապահովենք։ Մի խոսքով` բազմաթիվ մանրունքներ կան, որոնց լուծում է հարկավոր տալ։
Զրույցի վերջում Դավիթ Ալավերդյանը նշեց, որ երբ հաղթանակից հետո Եգիպտոսում մի քանի անգամ հնչեց Armenia բառը, մեր ամբողջ թիմը զգաց, թե ինչքան կարևոր է չեմպիոն դառնալը, ու ամեն ինչ անելու են, որպեսզի Armenia-ն հնչի յուրաքանչյուր մրցաշարից հետո։
Լրահոս
0