Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նորք-Մարաշ վարչական շրջանի նոր ղեկավարին
16:04 01.04.2022 (Թարմացված է: 16:06 01.04.2022)
© Photo : press office of Yerevan municipality Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանին (1 ապրիլի, 2022թ)․ Երևան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանին (1 ապրիլի, 2022թ)․ Երևան
© Photo : press office of Yerevan municipality
Բաժանորդագրվել
Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ աշխատանքը ցանկալի արդյունքներ կապահովի։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանին: Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
© Photo : press office of Yerevan municipality Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանին (1 ապրիլի, 2022թ)․ Երևան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Միքայել Օհանյանին (1 ապրիլի, 2022թ)․ Երևան
© Photo : press office of Yerevan municipality
Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետն առանձնացրել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար:
«Երևանի հավասարաչափ զարգացումն այսօր մեր առաջնահերթություններից է, և համայնքն ունի նախաձեռնած բազում ծրագրեր, որոնք սկիզբ են առել հենց ծայրամասային վարչական շրջաններից: Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան վարչական շրջաններից յուրաքանչյուրում ապահովել հարմարավետ միջավայր` ինչպես բնակության, այնպես էլ հանգստի կազմակերպման համար»,- նշել է քաղաքապետը:
Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Էդմոն Ղազարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ:
Հիշեցնենք` Էդմոնդ Ղարազյանը 2019-ի ընթացքում եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, այնուհետև մինչև 2020-ի փետրվարը` ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Նորք–Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2020-ի ապրիլին։
Նա իր լիազորությունները դադարեցնելու մասին հայտնել էր մարտի 25-ին։