https://arm.sputniknews.ru/20220401/erdvoghany-husvov-e-putini-het-zrujcic-hetvo-parz-klini-zelensku-het-handipman-ory-40448824.html
Էրդողանը հուսով է` Պուտինի հետ զրույցից հետո պարզ կլինի Զելենսկու հետ հանդիպման օրը
Էրդողանը հուսով է` Պուտինի հետ զրույցից հետո պարզ կլինի Զելենսկու հետ հանդիպման օրը
Sputnik Արմենիա
Թուրքիայի նախագահը հաստատել է, որ թուրքական կողմը պատրաստ է Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպել Ստամբուլում։ 01.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-01T17:35+0400
2022-04-01T17:35+0400
2022-04-01T17:39+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1a/39144856_0:171:2951:1831_1920x0_80_0_0_77220d5d1f1b2adae370aee20a9cd5dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո կորոշվի Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման օրը։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu» գործակալությունը:Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ ծրագրում է զրուցել այսօր` տեղական ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով` 17։00):Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կայացան մարտի 29–ին։ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել էին առցանց ձևաչափով։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/1a/39144856_83:0:2814:2048_1920x0_80_0_0_4feb04e3fdbe42a0120bdf4d2fef00a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին
Էրդողանը հուսով է` Պուտինի հետ զրույցից հետո պարզ կլինի Զելենսկու հետ հանդիպման օրը
17:35 01.04.2022 (Թարմացված է: 17:39 01.04.2022) Թուրքիայի նախագահը հաստատել է, որ թուրքական կողմը պատրաստ է Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպել Ստամբուլում։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո կորոշվի Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման օրը։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu» գործակալությունը:
«Մենք հայտարարել ենք Ստամբուլում հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին, հատկապես Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ քայլերի համատեքստում։ Զելենսկին դրական կարծիք ունի։ Պուտինն ավելի վաղ նույնպես դրական է արտահայտվել։ Այսօրվա զրույցից հետո կողմերն իրենք կորոշեն հանդիպման օրը», - ասել է Թուրքիայի նախագահը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ ծրագրում է զրուցել այսօր` տեղական ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով` 17։00):
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։
Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կայացան մարտի 29–ին։
ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել էին առցանց ձևաչափով։