00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երասխ–Հորադիզ երկաթուղու վերականգնման նախագծի ֆինանսավորման աղբյուր դեռ չի գտնվել

© АРКАԵրկաթգիծ
Երկաթգիծ - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2022
Երկաթգիծ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի ցանկանում միլիոնավոր դոլարներ ծախսել ենթակառուցվածքի վրա, առանց Ադրբեջանի հետ հաղորդակցության վերականգնման վերաբերյալ համապատասխան համաձայնագիր ունենալու։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու վերականգնման ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ դեռ չկան։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ պարտավորությունները պետք է փոխադարձ լինեն։ Հայաստանը պատրաստ է և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային ճանապարհ կառուցել, սակայն կարևոր է համարում Ադրբեջանի հետ իրավաբանական ուժ ունեցող համապատասխան համաձայնագրի ստորագրումը։
«Մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և՛ ճանապարհը, և՛ երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը: Եվ կստացվի, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չեն կարողանա օգտվել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ երրորդ երկրները, և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար», – հայտարարել է Փաշինյանը։
Դեռ մարտի սկզբին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ, նախնական գնահատականներով, Հայաստանից Նախիջևանով, Մեղրիով և Հորադիզով անցնող երկաթուղին կարող է 5% եկամտաբերություն ապահովել։
Դրանից հետո մենք հարցում ուղարկեցին փոխվարչապետի գրասենյակ` հարցնելով, թե բեռնափոխադրումների որ ուղղությունները կկարողանան ապահովել այդ եկամտաբերությունը։ Հարցումը վերահասցեագրել էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից մեզ հետևյալ պատասխանը տվեցին։
«Եկամտաբերության միջինացված ցուցանիշը տարբեր փորձագիտական գնահատականների ամփոփ արտացոլումն է։ Ավելի հստակեցված ցուցանիշներ հայտնելու համար անհրաժեշտ է իրականացնել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն»։
Հարցին, թե արդյոք նախագծի ֆինանսավորման հարցում հստակությո՞ւն կա, նախարարությունից հիշեցրել են, որ Երասխ–Հորադիզ հայաստանյան հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների ուսումնասիրությամբ զբաղվում է միջգերատեսչական աշխատանքային խումբը։ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին պատվիրվել է ուսումնասիրություններ իրականացնել։
Մեկնարկում է Երասխ–Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության նախնական փուլը
«Այս պահի դրությամբ հիմնադրամի փորձագետները ուսումնասիրություն են իրականացնում, որից հետո կկազմվեն հաշվետվությունները։ Այդ հաշվետվությունների հիման վրա տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և նախագիծ պատվիրելու համար տեխնիկական առաջադրանքներ կկազմվեն։ Զուգահեռաբար կհստակեցվեն նաև ֆինանսական միջոցների աղբյուրները և երկաթուղային հատվածների կառուցման պայմանները», – նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու մեկ այլ հատվածի (Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ) վերականգնման արժեքը, ինչպես ավելի վաղ հայտնել էին Sputnik Արմենիային նախարարությունից, 226 մլն դոլար է կազմում։ Վերականգնման մասին որոշումն արդեն կայացվել է։
Հարցին մանրամասն անդրադարձել ենք մեր հունվարյան հոդվածում։
Լրահոս
0