https://arm.sputniknews.ru/20220401/arajytac-ka-lavrvovy--ukrainaji-het-banakcutjunneri-masin-40436072.html
Առաջընթաց կա. Լավրովը` Ուկրաինայի հետ բանակցությունների մասին
Առաջընթաց կա. Լավրովը` Ուկրաինայի հետ բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցություններում որևէ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա: 01.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-01T14:04+0400
2022-04-01T14:04+0400
2022-04-01T15:06+0400
ռուսաստան
ուկրաինա
բանակցություն
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39906094_0:21:3259:1854_1920x0_80_0_0_2fdd918113c162720c67bf27e5c20a38.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, այդ թվում ՝ Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի հարցում։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Դուք լսել եք, թե ինչպես են մեր բանակցողները մեկնաբանել ստամբուլյան հանդիպումը, որտեղ առաջին անգամ ուկրաինական կողմը թղթին է դրել այն պայմանավորվածությունների իր տեսլականը, որոնց պետք է հասնել։ Եվ այդ պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, պետք է նախ ձևավորվեն։ Մենք արձագանք ենք պատրաստում, որում առաջընթաց կա, առաջին հերթին` այն հարցում, որը վերաբերում է Ուկրաինայի՝ դաշինքային երկիր լինելու անհնարինության ճանաչմանը, Հյուսիսատլանտյան դաշինքում երջանկություն փնտրելու անհնարինությանը, ոչ միջուկային արտադաշինքային չեզոք կարգավիճակին։ Դա այն է, ինչ հիմա արդեն գիտակցվում է որպես բացարձակ անհրաժեշտություն», - ասել է Լավրովը։Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները շարունակվում են, և ոչ մի վերջնական ծրագիր ու պայմանավորվածություն դեռ չկա:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կայացան մարտի 29–ին։ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել էին առցանց ձևաչափով։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39906094_421:0:3152:2048_1920x0_80_0_0_32cf111a00e6f7bca726de0bff4cef78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն, սերգեյ լավրով
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն, սերգեյ լավրով
Առաջընթաց կա. Լավրովը` Ուկրաինայի հետ բանակցությունների մասին
14:04 01.04.2022 (Թարմացված է: 15:06 01.04.2022) Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցություններում որևէ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա:
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, այդ թվում ՝ Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի հարցում։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Դուք լսել եք, թե ինչպես են մեր բանակցողները մեկնաբանել ստամբուլյան հանդիպումը, որտեղ առաջին անգամ ուկրաինական կողմը թղթին է դրել այն պայմանավորվածությունների իր տեսլականը, որոնց պետք է հասնել։ Եվ այդ պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, պետք է նախ ձևավորվեն։ Մենք արձագանք ենք պատրաստում, որում առաջընթաց կա, առաջին հերթին` այն հարցում, որը վերաբերում է Ուկրաինայի՝ դաշինքային երկիր լինելու անհնարինության ճանաչմանը, Հյուսիսատլանտյան դաշինքում երջանկություն փնտրելու անհնարինությանը, ոչ միջուկային արտադաշինքային չեզոք կարգավիճակին։ Դա այն է, ինչ հիմա արդեն գիտակցվում է որպես բացարձակ անհրաժեշտություն», - ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները շարունակվում են, և ոչ մի վերջնական ծրագիր ու պայմանավորվածություն դեռ չկա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 37–րդ օրը։
Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններ կայացան մարտի 29–ին։
ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել էին առցանց ձևաչափով։