https://arm.sputniknews.ru/20220331/ukrainaji-4-qaghaqnerum-vareliqajin-bazaner-en-vochnchacvel-tevavvor-hrtirnervov-rd-pn-40386076.html
Ուկրաինայի 4 քաղաքներում վառելիքային բազաներ են ոչնչացվել թևավոր հրթիռներով. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի 4 քաղաքներում վառելիքային բազաներ են ոչնչացվել թևավոր հրթիռներով. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Մեկ գիշերվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 4 հրամանատարական կետ։ 31.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-31T12:33+0400
2022-03-31T12:33+0400
2022-03-31T12:35+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096890_0:0:1479:833_1920x0_80_0_0_40bbf8248ed242c5aa47574955d767c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՌԴ Զինված ուժերը Ուկրաինայի չորս քաղաքներում ոչնչացրել են վառելիքի խոշոր բազաները։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:«Մարտի 30-ի երեկոյան օդային բազավորման բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով ոչնչացվել են Դնեպրոպետրովսկ, Լիսիչանսկ, Չուգուև և Նովոմոսկովսկ բնակավայրերի վառելիքի խոշոր բազաները»,-ասել է Կոնաշենկովը:Նա հստակեցրել է, որ այդ բազաները վառելիք են մատակարարել Դոնբասում ուկրաինական զորախմբին:Նշվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցներով մեկ օրում օդում խոցվել է 18 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև օդատիեզերական ուժերի ավիացիայի կողմից գիշերվա ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ մեկ Ս-300 ԶՀՀ և մեկ «Բուկ-Մ1»:Ընդհանուր առմամբ ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 124 ուկրաինական ինքնաթիռ և 77 ուղղաթիռ, 216 զենիթահրթիռային համալիր, 341 ԱԹՍ, 1815 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 195 կայանք, 762 հրանոթ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 36–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/19/39096890_113:0:1376:947_1920x0_80_0_0_b3abef1aa31c14c6ca1123781ea0471b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, իգոր կոնաշենկով
Ուկրաինայի 4 քաղաքներում վառելիքային բազաներ են ոչնչացվել թևավոր հրթիռներով. ՌԴ ՊՆ
12:33 31.03.2022 (Թարմացված է: 12:35 31.03.2022) Մեկ գիշերվա ընթացքում ռուսական ավիացիան խոցել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ 4 հրամանատարական կետ։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՌԴ Զինված ուժերը Ուկրաինայի չորս քաղաքներում ոչնչացրել են վառելիքի խոշոր բազաները։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Մարտի 30-ի երեկոյան օդային բազավորման բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով ոչնչացվել են Դնեպրոպետրովսկ, Լիսիչանսկ, Չուգուև և Նովոմոսկովսկ բնակավայրերի վառելիքի խոշոր բազաները»,-ասել է Կոնաշենկովը:
Նա հստակեցրել է, որ այդ բազաները վառելիք են մատակարարել Դոնբասում ուկրաինական զորախմբին:
Կոնաշենկովը նշել է, որ ռուսական զորքերը լիակատար վերահսկողության տակ են վերցրել Զոլոտայա Նիվան, անցել են Կաշլագաչ գետը և ամրացել շահավետ սահմանագծին` նախորդ մեկ օրում 6 կմ-ով առաջ շարժվելով: Ընդ որում` ԼԺՀ-ի ուժերը, ավարտելով Ժիտլովկայի մաքրումը գրոհայիններից, առաջ են շարժվել 5 կմ և մարտեր են վարում Կրեմեննայա քաղաքի ծայրամասում:
Նշվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցներով մեկ օրում օդում խոցվել է 18 ուկրաինական անօդաչու թռչող սարք, ինչպես նաև օդատիեզերական ուժերի ավիացիայի կողմից գիշերվա ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի 52 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ մեկ Ս-300 ԶՀՀ և մեկ «Բուկ-Մ1»:
Ընդհանուր առմամբ ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 124 ուկրաինական ինքնաթիռ և 77 ուղղաթիռ, 216 զենիթահրթիռային համալիր, 341 ԱԹՍ, 1815 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 195 կայանք, 762 հրանոթ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 36–րդ օրը։