https://arm.sputniknews.ru/20220331/rusakan-razmakajani-banakajin-aviacian-usumnakan-trichqner-e-irakanacrel-hajastanum-40377143.html
Ռուսական ռազմակայանի բանակային ավիացիան ուսումնական թռիչքներ է իրականացրել Հայաստանում
Ռուսական ռազմակայանի բանակային ավիացիան ուսումնական թռիչքներ է իրականացրել Հայաստանում
Sputnik Արմենիա
Զինծառայողները տեղանքի հետախուզման խնդիրների շրջանակներում թռիչքներ են իրականացրել դեպի զորամիավորման բարձրլեռնային ռազմափորձարաններ և իրականացրել պայմանական... 31.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-31T10:39+0400
2022-03-31T10:39+0400
2022-03-31T10:44+0400
վարժանք
ռուսաստան
հայաստան
ուղղաթիռ
զորավարժարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39229834_115:0:1448:750_1920x0_80_0_0_efab33bce53134cffca9b06c14a554a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանում հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բանակային ավիացիայի անձնակազմերն ուսումնական թռիչքներ են իրականացրել օրվա մութ ժամերին՝ հսկիչ-չափիչ սարքերի օգնությամբ:Թիրախների խոցում, հաստիքային զենքի կիրառում. ՊՆ զորամասում կրակային վարժանք է անցկացվելՀարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողները մշակել են Մի-8ՄՏՎ-5 և կա-52 ուղղաթիռների թռիչքն ու վայրէջքը, տեղանքի հետախուզման խնդիրների շրջանակներում կատարել են թռիչքներ դեպի զորամիավորման բարձրլեռնային զորափորձարաններ և իրականացրել պայմանական վիրավոր զինծառայողների որոնում ու տարհանում, ինչպես նաև «կախման»ռեժիմում որոնողափրկարարական աշխատանքներ:Ուսումնական առաջադրանքների կատարման առանձնահատկությունը եղել է ինքնուրույն թռիչքների իրականացումը և մեկ անջատված շարժիչով վայրէջքը, որտեղ երիտասարդ սպայական կազմը եղել է ուղղաթիռի հրամանատարության դերում:Ռուս փրկարարները վարժանքներ կանցկացնեն ՀՀ ԱԻՆ–ի մարզային ստորաբաժանումներում Նշենք, որ ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ռուսական ռազմակայանի թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի շուրջ 140 զինծառայող, գործի է դրվել ավելի քան 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39229834_281:0:1281:750_1920x0_80_0_0_90eb8bf5af7566da6548f76ced7258f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարժանք, ռուսաստան, հայաստան, ուղղաթիռ, զորավարժարան
վարժանք, ռուսաստան, հայաստան, ուղղաթիռ, զորավարժարան
Ռուսական ռազմակայանի բանակային ավիացիան ուսումնական թռիչքներ է իրականացրել Հայաստանում
10:39 31.03.2022 (Թարմացված է: 10:44 31.03.2022) Զինծառայողները տեղանքի հետախուզման խնդիրների շրջանակներում թռիչքներ են իրականացրել դեպի զորամիավորման բարձրլեռնային ռազմափորձարաններ և իրականացրել պայմանական վիրավորների որոնումն ու տարհանումը:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանում հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի բանակային ավիացիայի անձնակազմերն ուսումնական թռիչքներ են իրականացրել օրվա մութ ժամերին՝ հսկիչ-չափիչ սարքերի օգնությամբ:
Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զինծառայողները մշակել են Մի-8ՄՏՎ-5 և կա-52 ուղղաթիռների թռիչքն ու վայրէջքը, տեղանքի հետախուզման խնդիրների շրջանակներում կատարել են թռիչքներ դեպի զորամիավորման բարձրլեռնային զորափորձարաններ և իրականացրել պայմանական վիրավոր զինծառայողների որոնում ու տարհանում, ինչպես նաև «կախման»ռեժիմում որոնողափրկարարական աշխատանքներ:
«Ուղղաթիռների անձնակազմի պատրաստման ծրագրում հատուկ տեղ են զբաղեցրել թռիչքները բարդ օդերևութաբանական պայմաններում և օրվա մութ ժամերին։ Գիշերն ուղղաթիռները վայրէջք են կատարել սարքերով, թռիչքներ են կատարել «Ալագյազ» բարձրլեռնային ռազմափորձարանում» - նշված է հաղորդագրության մեջ:
Ուսումնական առաջադրանքների կատարման առանձնահատկությունը եղել է ինքնուրույն թռիչքների իրականացումը և մեկ անջատված շարժիչով վայրէջքը, որտեղ երիտասարդ սպայական կազմը եղել է ուղղաթիռի հրամանատարության դերում:
Նշենք, որ ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ռուսական ռազմակայանի թռիչքային և ինժեներատեխնիկական կազմի շուրջ 140 զինծառայող, գործի է դրվել ավելի քան 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: