https://arm.sputniknews.ru/20220331/pashinjany-hujs-uni-alievi-het-brjuseljan-handipmany-khaghaghutjan-banakcutjunic-khvosel-40384593.html
Փաշինյանը հույս ունի Ալիևի հետ բրյուսելյան հանդիպմանը խաղաղության բանակցությունից խոսել
Փաշինյանը հույս ունի Ալիևի հետ բրյուսելյան հանդիպմանը խաղաղության բանակցությունից խոսել
Sputnik Արմենիա
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ Փաշինյանն ուզում է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված... 31.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-31T12:15+0400
2022-03-31T12:15+0400
2022-03-31T13:30+0400
բրյուսել
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
իլհամ ալիև
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40115314_85:82:1539:900_1920x0_80_0_0_3ff0f40070172137ab7b872abe41ae47.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատեց, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումը։Հայտնել էինք, որ երեկ ԵՄ պաշտոնական կայքում շաբաթական ծրագրերի մեջ էր նշված, որ այդպիսի եռակողմ հանդիպում է լինելու։Անդրադառնալով ԼՂ-ում տիրող իրավիճակին` Փառուխ ադրբեջանական զորքերի ներխուժմանն ու Խրամորթի ուղղությամբ ականանետեր կիրառելուն, Փաշինյանը հավելեց, որ միջազգային հանրությունից ակնկալում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ամեն օր ահաբեկվում է, և դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։
բրյուսել
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/18/40115314_274:57:1398:900_1920x0_80_0_0_2b35cbbaeca4712c2a8817534ae8ac66.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բրյուսել, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, իլհամ ալիև, ադրբեջան
բրյուսել, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, իլհամ ալիև, ադրբեջան
Փաշինյանը հույս ունի Ալիևի հետ բրյուսելյան հանդիպմանը խաղաղության բանակցությունից խոսել
12:15 31.03.2022 (Թարմացված է: 13:30 31.03.2022) Ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ Փաշինյանն ուզում է Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատեց, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումը։
Հայտնել էինք, որ երեկ ԵՄ պաշտոնական կայքում շաբաթական ծրագրերի մեջ էր նշված, որ այդպիսի եռակողմ հանդիպում է լինելու։
«Կրկին անգամ ՀՀ պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Հույս ունեմ Բրյուսելում նախատեսված հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,–ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ԼՂ-ում տիրող իրավիճակին` Փառուխ ադրբեջանական զորքերի ներխուժմանն ու Խրամորթի ուղղությամբ ականանետեր կիրառելուն, Փաշինյանը հավելեց, որ միջազգային հանրությունից ակնկալում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ամեն օր ահաբեկվում է, և դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։