00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանկատների ու ծերանոցների պահեստները դատարկ են, սնունդը վերջանում է

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՏարեց կին, արխիվային լուսանկար
Տարեց կին, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022
Տարեց կին, արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սննդամթերքի ու անհրաժեշտ այլ ապրանքների գնման աճուրդներում մի քանի անգամ հաղթել են ընկերություններ, որոնք, պարզվել է, գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեն։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններում (մանկատներ, ծերանոցներ, հոգեկան առողջության կենտրոններ, սոցիալական աջակցության ու խնամքի հաստատություններ) պահեստավորված սնունդն ու սանիտարահիգիենիկ պարագաները վերջանում են։ Դրանք շտապ լրացնելու կարիք կա։
Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված նախագծից, որում բառացի գրված է. «Տվյալ պահի դրությամբ ՊՈԱԿ-ների շահառուների կարիքների բավարարումն արդեն իսկ խաթարված է, իսկ պահեստում և 2022 թվականին կնքված պայմանագրերի շրջանակներում պահանջվող ապրանքատեսակները սպառվել են»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորման մեջ մանրամասն ներկայացրած է, թե ինչպես է առաջացել խնդիրը։
Բանն այն է, որ տվյալ ՊՈԱԿ–ների համար գնումներն իրականացվել են կենտրոնացված գնման ընթացակարգով։
2021 թվականի նոյեմբերից 2022 թվականի կարիքների համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Դանինի» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը։ Բայց պարզվել է, որ այս ընկերությունը 2021թ–ի նոյեմբերի 4-ից ընդգրկված է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում։ Այս կազմակերպությունը ներկայացրել է սահմանված նախահաշվային գներից էականորեն տարբերվող ցածր գնային առաջարկներ՝ խափանելով էլեկտրոնային աճուրդի կայացումը։
Սյունիքի մարզի բոլոր նոր ավտոճանապարհները մինչև տարեվերջ կասֆալտապատվեն. նախարար
2021 թվականի դեկտեմբերին նախարարությունը գնման 2 նոր ընթացակարգ է հայտարարել, որոնց արդյունքում ստացվել է նույն պատկերը` հաղթել է «Տումոե» ՍՊԸ-ն։ Հետո պարզվել է, որ ներկայացված փաստաթղթերը թերի են, հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Ընկերությանը ժամանակ է տրվել շտկում կատարելու համար, ինչը չի արվել։ Արդյունքում հայտը գնահատվել է անբավարար և մերժվել։
2022 թվականի հունվարին դարձյալ նոր գնում է հայտարարվել, դարձյալ առաջին տեղում է հայտնվել «Տումոե» ՍՊԸ-ն, որը, պարզվել է, 2022 թվականի հունվարի 19-ից ընդգրկված է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում։
Արդյունքում սոցիալական կազմակերպությունների պահեստները դատարկ են։ Հնարավոր ճգնաժամից խուսափելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է էլեկտրոնային աճուրդի փոխարեն սննդամթերքի, տնտեսական, սանհիգիենիկ և մաքրիչ նյութերի ձեռքբերումն իրականացնել այլ` գնանշման հարցման ընթացակարգով։
ՀՀ կառավարության նիստում այս առաջարկը առանց քննարկման ու զեկուցման հավանության արժանացավ։
Չգիտեմ` ինչու եմ էսքան սիրուն. Նորքի տուն-ինտերնատի բնակիչները խոսում են կնոջ դերի մասին
Լրահոս
0