00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարսը բաց է, բայց հերթում 3,5 հազար բեռնատար կա․ Թանանյանը մանրամասներ է հայտնում

© Photo : official site of the MTCIT of RAАвтомобильная очередь у КПП "Верхний Ларс"
Автомобильная очередь у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022
Բաժանորդագրվել
Ըստ նախնական տվյալների՝ «Վերին Լարս» մաքսային անցակետում իրավիճակը կկայունանա մեկ ամսվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մոտ 3,5 հազար տրանսպորտային միջոց, որոնց թվում հայկական բեռնատարներ կան, փակված են մնացել ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
Նշենք, որ Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը մեկ շաբաթ շարունակ փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մարտի 29-ից եղանակը փոխվել է, Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի մաքրման աշխատանքներից հետո երթևեկությունը վերականգնվել է:
«Երթևեկությունը վերականգնված է, տրանսպորտային միջոցների անցումը թույլատրված է, սակայն մարդատար մեքենաների մեծ ներհոսքի պատճառով բեռնատար մեքենաները դեռ Ռուսաստանի տարածքում են, սպասում են իրենց հերթին»,-պարզաբանեց Թանանյանը:
Նրա խոսքով՝ միայն մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանից Վրաստան է անցել շուրջ 400 մարդատար մեքենա: Ի տարբերություն բեռնատար ավտոմեքենաների վարորդների՝ մարդատարների վարորդները հանգստանալու հնարավորություն չունեն։ Բացի այդ, մարդատար ավտոմեքենաների ուղևորների մեծ մասը կանայք ու երեխաներն են։
Այժմ ավելի քան 3,5 հազար բեռնատար կա Լարսի ճանապարհին՝ Վլադիկավկազի արվարձանում, Կաբարդինո-Բալկարիայի տարածքում, Պյատիգորսկի և Արմավիրի մոտ: Մոտ 15-20 տոկոսը հայաստանյան տրանսպորտային միջոցներն են։
Թանանյանը նշեց, որ առաջիկայում վրացական կողմում եղանակը վատանալու է։ Նրա հաշվարկով՝ կարող է մեկ ամիս պետք լինել, որպեսզի սահմանի հերթը «ներծծվի»։
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այժմ ՌԴ-ում և Վրաստանում աշխատանքներ են ընթանում «Վերին Լարս» անցակետի խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք առաջանում են հիմնականում ձմռանը։
Հարցը կլուծվի Վրաստանի և Ռուսաստանի տարածքներում երկու խոշոր նախագծերի շինարարության ավարտից հետո: 2023 թվականին խոշոր տրանսպորտային հանգույց կկառուցվի Վլադիկավկազին հարող տարածքում, մինչև 2024 թվականը Վրաստանը ավարտին կհասցնի Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհը:
Լրահոս
0