https://arm.sputniknews.ru/20220331/kievum-5-labvoratvoria-e-gvorts-unecel-zhantakhti-ev-sibirjan-khvoci-bakterianeri-het-rd-pn-40409468.html
Կիևում 5 լաբորատորիա է գործ ունեցել ժանտախտի և սիբիրյան խոցի բակտերիաների հետ. ՌԴ ՊՆ
Կիևում 5 լաբորատորիա է գործ ունեցել ժանտախտի և սիբիրյան խոցի բակտերիաների հետ. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը չի բացառել, որ հետազոտության պաշտոնական ծրագիրը միայն «այսբերգի տեսանելի մասն է»։ 31.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-31T18:29+0400
2022-03-31T18:29+0400
2022-03-31T18:41+0400
ուկրաինա
կենսալաբորատորիա
վիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_0:58:1600:958_1920x0_80_0_0_93ada6e15ec9bcfb44a47e5bd1ea65b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կիևում հինգ լաբորատորիաներ աշխատանքներ են տարել սիբիրյան խոցի, տուլարեմիայի, բրուցելոզի, խոլերայի, լեպտոսպիրոզի, խոզերի աֆրիկյան ժանտախտի հարուցիչների հետ։ Այս տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։Նրա խոսքով՝ արդեն հաստատված փաստեր կան, որ այս լաբորատորիաներն աշխատանքները կատարել են Պենտագոնի պատվերով։Կիրիլովը նշել է` ռուսական զինված ուժերի հատուկ գործողության կարևոր արդյունքը դարձել է Կիևի այդ հինգ բիոլաբորատորիաների գործունեության դադարեցումը, որոնցում աշխատանքներ են իրականացվել այդ բակտերիաների և վիրուսների հետ:«Ուկրաինայի առողջապահության նախարարության հանրային առողջության կենտրոնում իրականացվել է միանգամից մի քանի UP նախագիծ՝ ֆինանսավորման ավելի քան 30 մլն դոլար ընդհանուր ծավալով», - ավելացրել է Կիրիլովը։Նա ուշադրություն է հրավիրել այդ կենտրոնի էթիկայի կոմիտեի ղեկավարի` 2019 թվականի հունիսի 12-ին UP-8 նախագծի շրջանակում ստորագրած որոշման վրա։«Փաստաթուղթը վկայում է մասնակիցների կյանքի և առողջության համար անհայտ վտանգ պարունակող հետազոտություններ անցկացնելու, ինչպես նաև փորձարկվողների ինքնությունը թաքցնելու մասին», - ասել է Կիրիլովը:Ուկրաինան պատրաստվում էր ԱԹՍ–ներ կիրառել, որոնք մահացու վտանգավոր նյութեր էին տարածելուՆա չի բացառել, որ հետազոտության պաշտոնական ծրագիրը միայն «այսբերգի տեսանելի մասն է»։ Կիրիլովի խոսքով՝ գործնականում կամավորների վարակում է իրականացվել Կոնգո-Ղրիմյան տենդի վիրուսով, հանտավիրուսներով և լեպտոսպիրոզի հարուցիչով:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 36–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968574_115:0:1480:1024_1920x0_80_0_0_a7a55b4abca39e7420008b71cbbad28c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, կենսալաբորատորիա, վիրուս
ուկրաինա, կենսալաբորատորիա, վիրուս
Կիևում 5 լաբորատորիա է գործ ունեցել ժանտախտի և սիբիրյան խոցի բակտերիաների հետ. ՌԴ ՊՆ
18:29 31.03.2022 (Թարմացված է: 18:41 31.03.2022) ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը չի բացառել, որ հետազոտության պաշտոնական ծրագիրը միայն «այսբերգի տեսանելի մասն է»։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կիևում հինգ լաբորատորիաներ աշխատանքներ են տարել սիբիրյան խոցի, տուլարեմիայի, բրուցելոզի, խոլերայի, լեպտոսպիրոզի, խոզերի աֆրիկյան ժանտախտի հարուցիչների հետ։ Այս տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։
Նրա խոսքով՝ արդեն հաստատված փաստեր կան, որ այս լաբորատորիաներն աշխատանքները կատարել են Պենտագոնի պատվերով։
Կիրիլովը նշել է` ռուսական զինված ուժերի հատուկ գործողության կարևոր արդյունքը դարձել է Կիևի այդ հինգ բիոլաբորատորիաների գործունեության դադարեցումը, որոնցում աշխատանքներ են իրականացվել այդ բակտերիաների և վիրուսների հետ:
«Ուկրաինայի առողջապահության նախարարության հանրային առողջության կենտրոնում իրականացվել է միանգամից մի քանի UP նախագիծ՝ ֆինանսավորման ավելի քան 30 մլն դոլար ընդհանուր ծավալով», - ավելացրել է Կիրիլովը։
Նա ուշադրություն է հրավիրել այդ կենտրոնի էթիկայի կոմիտեի ղեկավարի` 2019 թվականի հունիսի 12-ին UP-8 նախագծի շրջանակում ստորագրած որոշման վրա։
«Փաստաթուղթը վկայում է մասնակիցների կյանքի և առողջության համար անհայտ վտանգ պարունակող հետազոտություններ անցկացնելու, ինչպես նաև փորձարկվողների ինքնությունը թաքցնելու մասին», - ասել է Կիրիլովը:
Նա չի բացառել, որ հետազոտության պաշտոնական ծրագիրը միայն «այսբերգի տեսանելի մասն է»։ Կիրիլովի խոսքով՝ գործնականում կամավորների վարակում է իրականացվել Կոնգո-Ղրիմյան տենդի վիրուսով, հանտավիրուսներով և լեպտոսպիրոզի հարուցիչով:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 36–րդ օրը։