00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՅՈւՆԵՍԿՕ–ն սառեցրել է ադրբեջանական պսևդոդուդուկի գրանցման հարցը

© AFP 2024 / MAL LANGSDONՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոն - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022
Բաժանորդագրվել
Թուրք–ադրբեջանական համատեղ հայտը դուրս է մնացել ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական հանձնաժողովի այս տարվա նիստի օրկարգից։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՅՈւՆԵՍԿՕ–ն սառեցրել է ադրբեջանական բալաբանի գրանցման հարցի քննարկումը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը։
«2020թ–ին իրենք հայտ էին ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ ` իրենց ազգային փողային նվագարանը, որը ոչ թե դուդուկ է կոչվում, այլ բալաբան, համաշխարհային ժառանգության ցանկում գրանցելու համար։ Այն անգամ մեր դուդուկին նման հնչողություն չունի, մասնագետների հետ խորհրդակցել ենք հայտի ու գործիքի հետ կապված։ Բայց, որքանով որ ես տեղյակ եմ, այդ գործընթացը կասեցվել է, և այդ գրանցումը տեղի չի ունեցել։ Իսկ մեր դուդուկը դեռևս 2008թ–ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ–ում, ճանաչված է, և միջազգային հանրահռչակումն էլ շարունակվում է»,– ասաց Կիլիչյանը։
Բանն այն է, որ Ադրբեջանում բալաբանը նաև դուդուկ (դյուդյուկ) անունով են կոչում ու երբեմն հայկական դուդուկը նույնացնում դրա հետ։
Բալաբանը որպես թուրք–ադրբեջանական մշակութային տարր ու համամարդկային արժեք գրանցելու հայտը Ադրբեջանը ներկայացրել էր Թուրքիայի հետ համատեղ, 2020թ–ի ապրիլին։
Թուրք–ադրբեջանական համատեղ հայտը դուրս էր մնացել ՅՈւՆԵՍԿՕ–ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական հանձնաժողովի 2021թ–ի 17-րդ նիստի օրկարգից։ Այն չի ներառվել նաև 2022թ–ին նախանշված 18-րդ նիստի օրակարգ, ինչի մասին վկայում է միջազգային կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկանքը։
Փոխարենը, ըստ նույն աղբյուրում հրապարակված օրակարգի, այս տարվա նիստում ներառվել են Ադրբեջանի ներկայացրած 4 այլ հայտեր. Ադրբեջան–Թուրքիա համատեղ հայտը` ավանդակայն թեյախմության մասին, Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի ու Թուրքմենստանի համատեղ հայտը` Մոլլա Նասրեդինի անեկդոտների մասին, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Աֆղանստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի ու Թուրքմենստանի համատեղ հայտը մետաքսագործության մասին և Ադրբեջանի հայտը փահլևանային արհեստի մասին։
Ինչ վերաբերում է վերջինին, նշենք, որ լարախաղացությունը կամ փահլևանի խաղերը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում գրանցվել է դեռ 2011թ–ին` որպես ժողովրդական պարարվեստ, ծիսական պար։
Ըստ ԿԳՄՍ պաշտոնական կայքում ցանկին կից ներկայացված տեղեկանքի` դրա արմատները գնում են դեպի հեթանոսական պաշտամունքային թատրոն: Լարախաղացը Սուրբ Կարապետի ուխտավորն է: Ըստ ավանդության` Մշո Սուրբ Կարապետ վանքի ուխտավորներ են եղել միջնադարյան Հայաստանի երգիչները, գուսաններն ու լարախաղացները: Հեթանոսական ժամանակաշրջանի այս պաշտամունքային ավանդությունը քրիստոնեացվել է։ Հայ մատենագիտության մեջ լարախաղացության մասին առաջին վկայությունը տալիս է Դավիթ Անհաղթի «Սահմանքը»:
Իտալիան էսպրեսոն ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգություն ճանաչելու հայտ է ներկայացրել
Անկախության առաջին տարիներին ստեղծված սոցիալ-տնտեսական և մշակութային իրավիճակի պատճառով լարախաղացությունը կորցրեց իր երբեմնի նշանակությունն ու հայտնվեց մոռացության եզրին: Այսօր լարախաղացների կարելի է հանդիպել (հազվադեպ) ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, նաև Երևանի հին թաղամասերում:
Անցած 11 տարիների ընթացքում, սակայն, լարախաղացությունը միջազգայնորեն ճանաչելու հայտով Հայաստանը չի դիմել ՅՈւՆԵՍԿՕ–ին։
Մեր դիտարկմանը, թե արդյոք մշակութային ճանաչման հարցերում Հայաստանը չի պարտվում Ադրբեջանին, Նաիրա Կիլիչյանը չհամաձայնեց` հակառակը պնդելով։
«Միանշանակ կարող եմ աել, որ Հայաստանը հաղթող է, քանի որ սովորաբար ադրբեջանական կողմի ոտնձգությունները հետևել են Հայաստանի ներկայացրած արժեքների գրանցումներին։ Օրինակ` երբ որ 2014թ–ին ՅՈւՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցվելէ հայկական լավաշը, 2015–ին է հետևել հարևանների հայտը։ Կամ 2017թ–ին Հայաստանը գրանցել է «Քոչարի» ավանդական խմբապարը, իսկ հարևան երկրի ոչ այնքան հիմնավորված և բոլորովին «Քոչարու» հետ առնչություն չունեցող հայտը գրանցվել է 2018թ–ին։ Այստեղից կարող ենք հետևություններ անել, որ սովորաբար մեր հաջողություններին հետևում են հարևան երկրների ոտնձգությունները»,– ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պետական ցանկում այսօր ներառված է 51 արժեք (հայկական երգն ու պարը, ուտեստների տարբեր տեսակները, ժողովրդական թատրոնի տարբեր դրսևորումներ և այլն):
Գյումրիի դարբնությունը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում. ի՞նչ է արվել այս ուղղությամբ
Դրանցից ՅՈւՆԵՍԿՕ–ում գրանցվել են 7-ը` դուդուկը, հայկական խաչքարերը, «Սասնա ծռեր» էպոսը, լավաշը, «Քոչարին», հայկական տառարվեստն ու Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը։
Լրահոս
0