https://arm.sputniknews.ru/20220331/inchu-e-arajacel-parukhi-tshgnazhamy-hh-varchapeti-parzabanumy--40381590.html
Ինչո՞ւ է առաջացել Փառուխի ճգնաժամը. ՀՀ վարչապետի պարզաբանումը
Ինչո՞ւ է առաջացել Փառուխի ճգնաժամը. ՀՀ վարչապետի պարզաբանումը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ակնկալում է, որ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի։ 31.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-31T11:45+0400
2022-03-31T11:45+0400
2022-03-31T11:48+0400
փառուխ
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40283815_0:52:1000:615_1920x0_80_0_0_cfbdacf6f8b62747ddc4e1b0a6123315.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայկական կողմն ակնկալում է, որ ԼՂ–ում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու և 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոն վերականգնելու համար։ Կառավարության նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ հայկական կողմը լուծումներ էր առաջարկել։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ պետք է ֆիքսել շփման գիծը ԼՂ–ում, որը կողմերը չպետք է հատեն և գծի երկայնքով պետք է հանվեն բոլոր մարտական հենակետերը` ստեղծելով ապառազմականացված գոտի։ Այս պարագայում պայմանավորվածությունների կատարումը պետք է երաշխիքներով ապահովեին։ Փաշինյանի խոսքով` այս առաջարկությունը չի ընդունվել։Նա ցավով արձանագրեց, որ չնայած ՌԴ պաշտպանության նախարարության, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և ՄԱԿ–ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական ԶՈւ–ի ներխուժումը ԼՂ–ում խաղաղապահների պատասխանատվության գոտի դեռ շարունակվում է։Փաշինյանն ասաց նաև` ակնկալում են, որ ներխուժման ժամանակ և դրանից հետո խաղաղապահների գործունեությունը կամ հնարավոր անգործությունը պատշաճ քննության արժանանան։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։
փառուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40283815_56:0:944:666_1920x0_80_0_0_398e5aac1536d5ca94663d7bcdad1380.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փառուխ, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
փառուխ, նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
Ինչո՞ւ է առաջացել Փառուխի ճգնաժամը. ՀՀ վարչապետի պարզաբանումը
11:45 31.03.2022 (Թարմացված է: 11:48 31.03.2022) ՀՀ վարչապետն ակնկալում է, որ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայկական կողմն ակնկալում է, որ ԼՂ–ում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու և 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս-քվոն վերականգնելու համար։ Կառավարության նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ հայկական կողմը լուծումներ էր առաջարկել։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ պետք է ֆիքսել շփման գիծը ԼՂ–ում, որը կողմերը չպետք է հատեն և գծի երկայնքով պետք է հանվեն բոլոր մարտական հենակետերը` ստեղծելով ապառազմականացված գոտի։ Այս պարագայում պայմանավորվածությունների կատարումը պետք է երաշխիքներով ապահովեին։ Փաշինյանի խոսքով` այս առաջարկությունը չի ընդունվել։
«Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում։ Տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար պայմանավորվածություն կար Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանել։ Այս պայմանավորվածությունը պետք է երաշխավորեր ռուսական զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, ՌԴ խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, ակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի»,–ասաց վարչապետը։
Նա ցավով արձանագրեց, որ չնայած ՌԴ պաշտպանության նախարարության, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և ՄԱԿ–ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական ԶՈւ–ի ներխուժումը ԼՂ–ում խաղաղապահների պատասխանատվության գոտի դեռ շարունակվում է։
Փաշինյանն ասաց նաև` ակնկալում են, որ ներխուժման ժամանակ և դրանից հետո խաղաղապահների գործունեությունը կամ հնարավոր անգործությունը պատշաճ քննության արժանանան։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։