Երևանի «Լամբադա» տրանսպորտային հանգույցը կհիմնանորոգվի. առանձին ուղղություններ կփակվեն
14:07 31.03.2022 (Թարմացված է: 14:38 31.03.2022)
© Sputnik / Aram NersesyanՇինարարներ
Շինարարներ
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է փակվող ուղղությունների ժամանակացույցն ու այլընտրանքային ճանապարհները։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ապրիլի 1-ից հատվածաբար հիմնանորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները»,– նշված է հաղորդագրության մեջ:
I փուլ – 01.04․22թ․- 30․04․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն): Այլընտրանքային ճանապարհը՝ Ազատության պողոտա - Սուրենյանց փողոցով,
II փուլ – 01.05 22թ․ - 31․05․22թ.՝ Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի),
III փուլ – 01.06․22թ․ - 30․06․22թ.՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի ուղղությամբ),
IV փուլ - 01.07․22թ․- 31․07․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Կոմիտասի պողոտա։
© Photo : press office of Yerevan municipality Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված երթևեկության փոփոխությունների գծապատկեր
Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված երթևեկության փոփոխությունների գծապատկեր
© Photo : press office of Yerevan municipality