https://arm.sputniknews.ru/20220331/chka-rubli-chka-gaz-putiny-gazi--dimac-rublvov-vtsharman-masin-hramanagir-e-stvoragrel-40407234.html
Չկա ռուբլի՝ չկա գազ․ Պուտինը գազի դիմաց ռուբլով վճարման մասին հրամանագիր է ստորագրել
Չկա ռուբլի՝ չկա գազ․ Պուտինը գազի դիմաց ռուբլով վճարման մասին հրամանագիր է ստորագրել
Sputnik Արմենիա
Գազի դիմաց ռուբլով վճարման կարգն ուժի մեջ է մտնում ընթացիկ տարվա ապրիլի 1-ից: 31.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-31T17:40+0400
2022-03-31T17:40+0400
2022-03-31T17:42+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
գազ
ռուբլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317018_0:0:2140:1205_1920x0_80_0_0_1f611518a01a53c10fc43dc141ee2fb0.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առևտրի մասին։ Պուտինն այս մասին հայտնել է այսօր ավիացիոն ոլորտի ժողովի ժամանակ։«Այսօր ստորագրել եմ հրամանագիր, որը սահմանում է այսպես կոչված ոչ բարեկամական պետությունների հետ ռուսական բնական գազի առևտրի կանոնները», - ասել է Պուտինը:Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրները պետք է հաշիվներ բացեն ռուսական բանկերում, որ Ռուսաստանից գազ գնեն:Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317018_0:0:1844:1383_1920x0_80_0_0_e47f2d3acfae1203efeba17ee88db4bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ռուսաստան, գազ, ռուբլի
վլադիմիր պուտին, ռուսաստան, գազ, ռուբլի
Չկա ռուբլի՝ չկա գազ․ Պուտինը գազի դիմաց ռուբլով վճարման մասին հրամանագիր է ստորագրել
17:40 31.03.2022 (Թարմացված է: 17:42 31.03.2022) Գազի դիմաց ռուբլով վճարման կարգն ուժի մեջ է մտնում ընթացիկ տարվա ապրիլի 1-ից:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առևտրի մասին։ Պուտինն այս մասին հայտնել է այսօր ավիացիոն ոլորտի ժողովի ժամանակ։
«Այսօր ստորագրել եմ հրամանագիր, որը սահմանում է այսպես կոչված ոչ բարեկամական պետությունների հետ ռուսական բնական գազի առևտրի կանոնները», - ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրները պետք է հաշիվներ բացեն ռուսական բանկերում, որ Ռուսաստանից գազ գնեն:
«Մենք նման երկրներին` (ոչ բարեկամական) կոնտրգործակալներին, հասկանալի ու թափանցիկ սխեմա ենք առաջարկում։ Ռուսական բնական գազ ձեռք բերելու համար նրանք պետք է ռուսական բանկերում ռուբլով հաշիվներ բացեն։ Վաղվանից՝ ընթացիկ տարվա ապրիլի 1-ից, հենց այդ հաշիվներից է իրականացվելու մատակարարված գազի վճարումը», - ասել է Պուտինը։
Ավելի վաղ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը: