https://arm.sputniknews.ru/20220331/artakarg-depq-erevanum-tghamardy-shenqi-7-rd-harkic-ynkel-e-verelaki-hvorany-40417811.html
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը շենքի 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը շենքի 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը
Sputnik Արմենիա
Տուժածին հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից։ 31.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-31T20:58+0400
2022-03-31T20:58+0400
2022-03-31T20:58+0400
հայաստան
երևան
վերելակ
հիվանդանոց
տղամարդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1d/23918708_0:85:1600:985_1920x0_80_0_0_6a96ade3f41263179f6bdeaf60e2b925.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Այսօր Երևանում Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից մեկը բարձրահարկ շենքի 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ հաղորդագրության` ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը քաղաքացուն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Կայքի տեղեկություններով՝ տուժածը 41-ամյա Արթուր Ա.-ն է։Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:Հիշեցնենք` Երևանում վերելակների փոխարինման և գնման գործընթաց է սկսվել դեռ 2020 թվականին։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաքի շենքերում մոտ 4600 վերելակ կա, որոնցից 3500–ը փոխարինման կարիք ունեն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1d/23918708_88:0:1512:1068_1920x0_80_0_0_be9dbe1d4bcd92f86176f7f659b90cc4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, վերելակ, հիվանդանոց, տղամարդ
հայաստան, երևան, վերելակ, հիվանդանոց, տղամարդ
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը շենքի 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը
Տուժածին հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Այսօր Երևանում Արաբկիր վարչական շրջանի բնակիչներից մեկը բարձրահարկ շենքի 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը քաղաքացուն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բժիշկները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Կայքի տեղեկություններով՝ տուժածը 41-ամյա Արթուր Ա.-ն է։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք` Երևանում վերելակների փոխարինման և գնման
գործընթաց է սկսվել դեռ 2020 թվականին։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաքի շենքերում մոտ 4600 վերելակ կա, որոնցից 3500–ը փոխարինման կարիք ունեն։