00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:20
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալիևի օգնականի հետ

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022
Արմեն Գրիգորյան
Բաժանորդագրվել
ԱԽ քարտուղարն ու Հաջիևը պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Գրիգորյանի և Հաջիևի բանակցությունները կայացել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ: Քննարկվել են ԵՄ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումը, քաղաքական իրավիճակը և անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը:
Գրիգորյանն ու Հաջիևը պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին։ Նախատեսվում է քննարկել նաև խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համատեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ Փաշինյան–Ալիև հեռավար հանդիպում էր կայացել փետրվարի 4-ին:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին է մեկնել Բրյուսել, հաջորդ երկու օրերին գտնվելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Լրահոս
0