https://arm.sputniknews.ru/20220331/almazantej-kvoncerny-kmasnakci-armhajteq-2022in-40351595.html
«Ալմազ–Անթեյ» կոնցեռնը կմասնակցի «ԱրմՀայՏեք –2022»–ին
«Ալմազ–Անթեյ» կոնցեռնը կմասնակցի «ԱրմՀայՏեք –2022»–ին
Sputnik Արմենիա
«Ալմազ Անթեյ» կոնցեռն ՎԿՕ» բաժնետիրական ընկերությունը ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրի խոշորագույն ինտեգրված միավորումներից մեկն է, որի կազմում... 31.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-31T11:00+0400
2022-03-31T11:00+0400
2022-03-31T11:02+0400
հայթեք
ցուցահանդես
ռուսաստան
հայաստան
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/14/28354200_0:0:3093:1740_1920x0_80_0_0_37f055a41da33fb63588fd87b7054181.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ««Ալմազ Անթեյ» կոնցեռն ՎԿՕ» բաժնետիրական ընկերությունը կմասնակցի «ԱրմՀայՏեք - 2022» սպառազինությունների պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսին, որը կկայանա 2022թ. մարտի 31-ապրիլի 2-ը Երևանում, հայտնում է ընկերությունը։Կոնցեռնը ՀՀ մայրաքաղաքում մոդելների տեսքով կներկայացնի C-400 «Տրիումֆ» զենիթահրթռիային համակարգը, «Բուկ-М2Э», «Սոսնա», «Տոր-М2Э», «Տոր-М2К» և «Տոր-М2КМ», «Օսա АКМ1» զենիթահրթիռային համալիրները և «Տունգուսկա-М1» զենիթային հրանոթա-հրթիռային համակարգը։Կցուցադրեն թռչող սարքեր. Հայաստանը՝ տարվա գլխավոր հայթեք-միջոցառման նախաշեմինՑուցահանդեսի այցելուները կկարողանան ուսումնասիրել օդային հայտնաբերման «Պոդլյոտ– Е», «Գամմա–ДЕ», «Կաստա 2Е2» ռադիոլոկացիոն կայանների (ՌԼԿ), ցամաքային հետախուզության «Ֆարա– ВР», ПРП-5 ՌԼԿ–ների և օբյեկտների պաշտպանության «Սովա» ռադիոլոկացիոն կայանների հնարավորությունները։ «ԱրմՀայԹեք»–ում առաջին անգամ հնարավոր կլինի տեսնել «Վիկինգ» ԶՀՀ–ն և «Վիտյազ» С-350Е զենիթահրթիռային համակարգը։«Վիտյազը» մեծ հետաքրքրություն է առաջացնում օտարեկրյա պատվիրատուների մոտ։ Այդ համակարգն ունակ է արդյունավետ կերպով խոցել օդային հարձակման ոչ միայն գոյություն ունեցող, այլև հեռանկարային միջոցները։ Այն «համադասարանցիներին» գերազանցում է մարտական հավաքածուի մեջ հրթիռների քանակով և աչքի է ընկնում խափանումներից ՌԼԿ–ի բարձր պաշտպանվածությամբ. այն կարող է իրավիճակին հետևել բոլոր ուղղություններով միաժամանակ»,–նշվում է հաղորդագրության մեջ։Հատուկ ուշադրություն կդարձնեն մատակարարվող տեխնիկայի սպասարկման և հետվաճառքային սպասարկման, արդիականացման և օգտահանման, ինչպես նաև մասնագետների ուսուցման հարցերում կոնցեռնի լայն հնարավորությունների ներկայացմանը։««Ալմազ Անթեյ» կոնցեռն ՎԿՕ» բաժնետիրական ընկերությունը ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրի խոշորագույն ինտեգրված միավորումներից մեկն է, որի կազմում ընդգրկված է ավելի քան 60 բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն: Ընկերության արտադրանքն աշխարհի ավելի քան 50 երկրների սպառազինության մասն է կազմում։Հավելենք, որ «ԱրմՀայԹեքը» պետք է կայանար 2021 թվականի մարտի 25-27-ը, սակայն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փոխել էր ժամկետը՝ համաճարակային իրավիճակի պատճառով:Ցուցահանդեսին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 60 մասնակից՝ Հայաստանի և այլ երկրների արդյունաբերական ձեռնարկություններ։ Նախատեսվում է 20-ից ավելի երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցություն, լայնածավալ գործարար և բանակցային ծրագրերի իրականացում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/14/28354200_0:0:2729:2047_1920x0_80_0_0_313d8d35bd24c795b712a30236376da0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայթեք, ցուցահանդես, ռուսաստան, հայաստան, սպառազինություն
հայթեք, ցուցահանդես, ռուսաստան, հայաստան, սպառազինություն
«Ալմազ–Անթեյ» կոնցեռնը կմասնակցի «ԱրմՀայՏեք –2022»–ին
11:00 31.03.2022 (Թարմացված է: 11:02 31.03.2022) Ընկերությունների նորություններ
«Ալմազ Անթեյ» կոնցեռն ՎԿՕ» բաժնետիրական ընկերությունը ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրի խոշորագույն ինտեգրված միավորումներից մեկն է, որի կազմում ընդգրկված է ավելի քան 60 բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ««Ալմազ Անթեյ» կոնցեռն ՎԿՕ» բաժնետիրական ընկերությունը կմասնակցի «ԱրմՀայՏեք - 2022» սպառազինությունների պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսին, որը կկայանա 2022թ. մարտի 31-ապրիլի 2-ը Երևանում, հայտնում է ընկերությունը։
Կոնցեռնը ՀՀ մայրաքաղաքում մոդելների տեսքով կներկայացնի C-400 «Տրիումֆ» զենիթահրթռիային համակարգը, «Բուկ-М2Э», «Սոսնա», «Տոր-М2Э», «Տոր-М2К» և «Տոր-М2КМ», «Օսա АКМ1» զենիթահրթիռային համալիրները և «Տունգուսկա-М1» զենիթային հրանոթա-հրթիռային համակարգը։
Ցուցահանդեսի այցելուները կկարողանան ուսումնասիրել օդային հայտնաբերման «Պոդլյոտ– Е», «Գամմա–ДЕ», «Կաստա 2Е2» ռադիոլոկացիոն կայանների (ՌԼԿ), ցամաքային հետախուզության «Ֆարա– ВР», ПРП-5 ՌԼԿ–ների և օբյեկտների պաշտպանության «Սովա» ռադիոլոկացիոն կայանների հնարավորությունները։ «ԱրմՀայԹեք»–ում առաջին անգամ հնարավոր կլինի տեսնել «Վիկինգ» ԶՀՀ–ն և «Վիտյազ» С-350Е զենիթահրթիռային համակարգը։
«Վիտյազը» մեծ հետաքրքրություն է առաջացնում օտարեկրյա պատվիրատուների մոտ։ Այդ համակարգն ունակ է արդյունավետ կերպով խոցել օդային հարձակման ոչ միայն գոյություն ունեցող, այլև հեռանկարային միջոցները։ Այն «համադասարանցիներին» գերազանցում է մարտական հավաքածուի մեջ հրթիռների քանակով և աչքի է ընկնում խափանումներից ՌԼԿ–ի բարձր պաշտպանվածությամբ. այն կարող է իրավիճակին հետևել բոլոր ուղղություններով միաժամանակ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
«ԱրմՀայՏեք»–ում առաջին անգամ «Ալմազ–Անթեյը» կներկայացնի նաև «Ադյուտանտ» ունիվերսալ թիրախային–վարժական համալիրի օրինակը։
Հատուկ ուշադրություն կդարձնեն մատակարարվող տեխնիկայի սպասարկման և հետվաճառքային սպասարկման, արդիականացման և օգտահանման, ինչպես նաև մասնագետների ուսուցման հարցերում կոնցեռնի լայն հնարավորությունների ներկայացմանը։
««Ալմազ Անթեյ» կոնցեռն ՎԿՕ» բաժնետիրական ընկերությունը ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրի խոշորագույն ինտեգրված միավորումներից մեկն է, որի կազմում ընդգրկված է ավելի քան 60 բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն: Ընկերության արտադրանքն աշխարհի ավելի քան 50 երկրների սպառազինության մասն է կազմում։
Հավելենք, որ «ԱրմՀայԹեքը» պետք է կայանար 2021 թվականի մարտի 25-27-ը, սակայն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փոխել էր ժամկետը՝ համաճարակային իրավիճակի պատճառով:
Ցուցահանդեսին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 60 մասնակից՝ Հայաստանի և այլ երկրների արդյունաբերական ձեռնարկություններ։ Նախատեսվում է 20-ից ավելի երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցություն, լայնածավալ գործարար և բանակցային ծրագրերի իրականացում: