00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն իրեն պահում է այնպես, ինչպես 44-օրյա պատերազմից առաջ. Փաշինյան

© Photo : press office of the Government of RAՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (31 մարտի, 2022թ). Երևան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ (31 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022
Բաժանորդագրվել
Ըստ Փաշինյանի` Ադրբեջանն այս կերպ այսօր էլ փորձում է Արցախի և ՀՀ–ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ դրանից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի ձևավորման քաղաքականություն։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը նախ` դիվանագիտական կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ, ապա Հայաստանին մեղադրում է իր թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ։ Ապա Հայաստանին վերագրում է ինչ–որ խոստումներ, բանահյուսում ինչ–որ պայմանավորվածություններ»,–ասաց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` այս ագրեսիվ հռետորաբանությանը հաջորդում են ագրեսիվ գործողություններ։ Ըստ վարչապետի` Ադրբեջանն այս կերպ այսօր էլ փորձում է Արցախի և ՀՀ–ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել։
ՀՀ վարչապետը հայտարարեց նաև, որ Ադրբեջանն անընդհատ պնդում է, թե հայկական կողմն անպատասխան է թողնում խաղաղության պայմանագիր կնքելու հարցը։
Ըստ Փաշինյանի` Ադրբեջանի այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ ՀՀ պատրաստակամությունը` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու։ Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետից բաղկացած առաջարկ է փոխանցել, բայց մենք, իբր, անարձագանք ենք թողել այն» ,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ կառավարության նախորդ` մարտի 24-ի նիստում ինքը հրապարակավ հայտարարել էր, որ մարտի 20-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջոցով պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին ու իր 5–կետանոց առաջարկները ներկայացրել և մինչ օրս պատասխան չի ստացել։
Փաշինյանի համոզմամբ` իր այսօրվա պահվածքով Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել խաղաղության հարցը, այլ փակել այն ու այդ գործընթացը սկսել է ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի։
«Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ–ից` այսպիսով հարցը փակված համարելու համար»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։
Լրահոս
0