https://arm.sputniknews.ru/20220330/rusakan-zvorqeri-verakhmbavvorman-npataky-dvonbasi-azatagrumn-e-rd-pn-40367588.html
Ռուսական զորքերի վերախմբավորման նպատակը Դոնբասի ազատագրումն է. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերի վերախմբավորման նպատակը Դոնբասի ազատագրումն է. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ոչնչացվել են Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը, աերոդրոմային ենթակառուցվածքները, ռազմական խոշորագույն պահեստները: 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T20:12+0400
2022-03-30T20:12+0400
2022-03-30T20:15+0400
ռուսաստան
իգոր կոնաշենկով
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37895732_0:0:3099:1744_1920x0_80_0_0_b0e3c6e9cc08f6ed5d1a87ea0289a91c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Կիևի և Չեռնիգովի ուղղություններով ռուսական զորքերի վերախմբավորումն անհրաժեշտ է Դոնբասի ազատագրման գործողությունն ավարտելու համար։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Գեներալը պարզաբանել է, որ հատուկ գործողության առաջին փուլում նախատեսվում էր հակառակորդին ստիպել կենտրոնացնել իր ուժերը, միջոցները, ռեսուրսները և մարտական տեխնիկան՝ այդ ուղղություններով մեծ բնակավայրերը, ներառյալ Կիևը պահելու համար:Միաժամանակ ռուսական բանակը լուծել է մեկ այլ խնդիր. պրոֆեսիոնալ գործողությունների միջոցով, Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական շրջաններից հակառակորդի թարմ ուժերի ներհոսքի բացակայության պայմաններում, օգտագործելով օդում գերազանցությունը և պարտության բարձր ճշգրտության միջոցները` պայմաններ ստեղծել Դոնբասի հանրապետությունների ազատագրման գործողության վերջնական փուլի անցկացման համար:«Այդ նպատակով շարունակվում է Կիևի ռեժիմի կողմից ութ տարվա ընթացքում ստեղծված երկարատև պաշտպանական ամրությունների մշտական, նպատակային կրակային պարտությունը։ Ամբողջական վերահսկողության տակ են առնվել հաղորդակցության, մատակարարման և պահուստների մոտեցման բոլոր հիմնական գծերը։ Ոչնչացվել են Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը, աերոդրոմային ենթակառուցվածքները, ռազմական խոշորագույն պահեստները, վարձկանների պատրաստման և կենտրոնացման կենտրոնները»,– ասել է գեներալը։Նա հավելել է, որ այդպիսով Կիևի և Չեռնիգովի ուղղություններով Ռուսաստանի զինված ուժերի բոլոր հիմնական խնդիրները կատարվել են:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37895732_0:0:2731:2048_1920x0_80_0_0_6dee33d4fb5dceb507d7442919353e47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իգոր կոնաշենկով, դոնբաս
ռուսաստան, իգոր կոնաշենկով, դոնբաս
Ռուսական զորքերի վերախմբավորման նպատակը Դոնբասի ազատագրումն է. ՌԴ ՊՆ
20:12 30.03.2022 (Թարմացված է: 20:15 30.03.2022) Ոչնչացվել են Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը, աերոդրոմային ենթակառուցվածքները, ռազմական խոշորագույն պահեստները:
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Կիևի և Չեռնիգովի ուղղություններով ռուսական զորքերի վերախմբավորումն անհրաժեշտ է Դոնբասի ազատագրման գործողությունն ավարտելու համար։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Գեներալը պարզաբանել է, որ հատուկ գործողության առաջին փուլում նախատեսվում էր հակառակորդին ստիպել կենտրոնացնել իր ուժերը, միջոցները, ռեսուրսները և մարտական տեխնիկան՝ այդ ուղղություններով մեծ բնակավայրերը, ներառյալ Կիևը պահելու համար:
«Կաշկանդել նրանց ռազմի դաշտում և առանց այդ քաղաքները գրոհելու, որպեսզի քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ չլինեն, Կիևի ռեժիմի զինված կազմավորումներին այնպիսի պարտություն պատճառել, որը թույլ չէր տա այդ ուժերն օգտագործել մեր զինված ուժերի գործողությունների գլխավոր ուղղությամբ՝ Դոնբասում։ Այդ բոլոր նպատակները կատարվել են», - հստակեցրել է Կոնաշենկովը։
Միաժամանակ ռուսական բանակը լուծել է մեկ այլ խնդիր. պրոֆեսիոնալ գործողությունների միջոցով, Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական շրջաններից հակառակորդի թարմ ուժերի ներհոսքի բացակայության պայմաններում, օգտագործելով օդում գերազանցությունը և պարտության բարձր ճշգրտության միջոցները` պայմաններ ստեղծել Դոնբասի հանրապետությունների ազատագրման գործողության վերջնական փուլի անցկացման համար:
«Այդ նպատակով շարունակվում է Կիևի ռեժիմի կողմից ութ տարվա ընթացքում ստեղծված երկարատև պաշտպանական ամրությունների մշտական, նպատակային կրակային պարտությունը։ Ամբողջական վերահսկողության տակ են առնվել հաղորդակցության, մատակարարման և պահուստների մոտեցման բոլոր հիմնական գծերը։ Ոչնչացվել են Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը, աերոդրոմային ենթակառուցվածքները, ռազմական խոշորագույն պահեստները, վարձկանների պատրաստման և կենտրոնացման կենտրոնները»,– ասել է գեներալը։
Նա հավելել է, որ այդպիսով Կիևի և Չեռնիգովի ուղղություններով Ռուսաստանի զինված ուժերի բոլոր հիմնական խնդիրները կատարվել են:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։