https://arm.sputniknews.ru/20220330/rdn-voreve-meki-het-ghrimi-harc-chi-qnnarki-ajd-tvum-kievi-het-banakcelis-peskov-40345972.html
ՌԴ–ն որևէ մեկի հետ Ղրիմի հարց չի քննարկի, այդ թվում՝ Կիևի հետ բանակցելիս. Պեսկով
ՌԴ–ն որևէ մեկի հետ Ղրիմի հարց չի քննարկի, այդ թվում՝ Կիևի հետ բանակցելիս. Պեսկով
Sputnik Արմենիա
Նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև մինչև վերջ Ուկրաինայի վրա գնալու կոչերը, հայտարարելով, որ «Ստալինգրադներ օրացույցում չկան և չպետք է լինեն»։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T15:08+0400
2022-03-30T15:08+0400
2022-03-30T15:08+0400
ղրիմ
ռուսաստան
ուկրաինա
դմիտրի պեսկով
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480352_0:0:1281:721_1920x0_80_0_0_c66dac885b73536bc07f91e9911857c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանը ոչ մեկի հետ չի քննարկի Ղրիմի հարցը, այդ թվում՝ Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակ, այն ՌԴ–ի մաս է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Ղրիմը ՌԴ–ի մաս է, և մեր սահմանադրության համաձայն մենք չենք կարող ոչ մեկի հետ քննարկել ՌԴ տարածքների ճակատագրերը, ռուսական շրջանների ճակատագիրը, դա բացառվում է, դա ամրագրված է մեր սահմանադրության մեջ։ Իսկ բանակցությունների որևէ մանրամասներ մենք ձեզ հետ չենք քննարկի, չենք պատմի», – ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի հետ պայմանավորվածությունների տարբերակներ առկա են` ռազմական ճանապարհով այն վերադարձնելու Կիևի կոչերի ֆոնին։Նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև մինչև վերջ Ուկրաինայի վրա գնալու կոչերը, հայտարարելով, որ «Ստալինգրադներ օրացույցում չկան և չպետք է լինեն»։«Իսկ կարևորը այստեղ հույզերին տեղ չպետք է լինի։ Բանակցություններով զբաղվում են պրոֆեսիոնալները, պետք է վստահել իրենց։ Ռուսական կողմի դիրքորոշումը քաջ հայտնի է, այն տրամաբանական է, ամուր հիմք ունի, և այդ դիրքորոշումը չի փոփոխվել», – ասել է նա լրագրողներին։Ինչ վերաբերում է Ստամբուլում կայացած ռուս–ուկրաինական բանակցությունների հերթական փուլին, Պեսկովի խոսքով, Կրեմլում դեռ չեն կարող որևէ խոստումնալից բան փաստել, սակայն դրական միտում կա նրանում, որ ուկրաինական կողմը վերջապես սկսել է կոնկրետ առաջարկներ ձևակերպել և «դրանք թղթի վրա դնել», ընդգծել է Պեսկովը։Մարտի 29-ին Ստամբուլում մոտ 4 ժամ կայացած բանակցությունների ժամանակ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները առաջարկներ են փոխանակել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։
ղրիմ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480352_43:0:1200:868_1920x0_80_0_0_28bedd2e2b6d03d356ac33630a3c4715.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրիմ, ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, բանակցություն
ղրիմ, ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, բանակցություն
ՌԴ–ն որևէ մեկի հետ Ղրիմի հարց չի քննարկի, այդ թվում՝ Կիևի հետ բանակցելիս. Պեսկով
Նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև մինչև վերջ Ուկրաինայի վրա գնալու կոչերը, հայտարարելով, որ «Ստալինգրադներ օրացույցում չկան և չպետք է լինեն»։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանը ոչ մեկի հետ չի քննարկի Ղրիմի հարցը, այդ թվում՝ Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակ, այն ՌԴ–ի մաս է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ղրիմը ՌԴ–ի մաս է, և մեր սահմանադրության համաձայն մենք չենք կարող ոչ մեկի հետ քննարկել ՌԴ տարածքների ճակատագրերը, ռուսական շրջանների ճակատագիրը, դա բացառվում է, դա ամրագրված է մեր սահմանադրության մեջ։ Իսկ բանակցությունների որևէ մանրամասներ մենք ձեզ հետ չենք քննարկի, չենք պատմի», – ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի հետ պայմանավորվածությունների տարբերակներ առկա են` ռազմական ճանապարհով այն վերադարձնելու Կիևի կոչերի ֆոնին։
Նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրների թեման` խորհուրդ տալով լրացուցիչ տեղեկության համար դիմել ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկուն, որը հանրությանն այսօր լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։
Նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև մինչև վերջ Ուկրաինայի վրա գնալու կոչերը, հայտարարելով, որ «Ստալինգրադներ օրացույցում չկան և չպետք է լինեն»։
«Իսկ կարևորը այստեղ հույզերին տեղ չպետք է լինի։ Բանակցություններով զբաղվում են պրոֆեսիոնալները, պետք է վստահել իրենց։ Ռուսական կողմի դիրքորոշումը քաջ հայտնի է, այն տրամաբանական է, ամուր հիմք ունի, և այդ դիրքորոշումը չի փոփոխվել», – ասել է նա լրագրողներին։
Ինչ վերաբերում է Ստամբուլում կայացած ռուս–ուկրաինական բանակցությունների հերթական փուլին, Պեսկովի խոսքով, Կրեմլում դեռ չեն կարող որևէ խոստումնալից բան փաստել, սակայն դրական միտում կա նրանում, որ ուկրաինական կողմը վերջապես սկսել է կոնկրետ առաջարկներ ձևակերպել և «դրանք թղթի վրա դնել», ընդգծել է Պեսկովը։
Մարտի 29-ին Ստամբուլում մոտ 4 ժամ կայացած բանակցությունների ժամանակ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները առաջարկներ են փոխանակել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ։