https://arm.sputniknews.ru/20220330/qnnarkumner-harci-shurj-eghel-ensargsjany-avinjanin-erevani-pokhqaghaqapet-nshanakelu-masin-40352408.html
Քննարկումներ եղել են. Սարգսյանը` Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին
Քննարկումներ եղել են. Սարգսյանը` Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետը վստահեցնում է` շատ լավ գործընկերային հարաբերությունների մեջ է ՀՀ նախկին փոխվարչապետի հետ։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T19:00+0400
2022-03-30T19:00+0400
2022-03-30T19:00+0400
հրաչյա սարգսյան
տիգրան ավինյան
երևանի քաղաքապետարան
քաղաքապետ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40358906_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ba34a10f7a7d58323c272d27c7d6369a.jpg
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դեմ չէ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետի պաշտոնում տեսնել։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում գուցե պարոն Ավինյանին կնշանակեմ (փոխքաղաքապետի պաշտոնում - խմբ.)»,– նշեց Սարգսյանը։Հարցին, թե ինչպես է վերաբերվում շրջանառվող այն լուրերին, թե Ավինյանն է կառավարում Երևանի քաղաքապետարանը, ասաց, որ փորձում է ուշադրություն չդարձնել։Նրա խոսքով` ՀՀ նախկին փոխվարչապետի հետ շատ լավ գործընկերային հարաբերությունների մեջ են դեռ այն ժամանակվանից, երբ նա փոխվարչապետ էր, համատեղ քննարկումներ էլ են ունեցել։ Վերջին անգամ էլ Սարգսյանն Ավինյանի հետ շփում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության օրը։Նշենք, որ հիմա Երևանի քաղաքապետը 4 տեղակալ ունի․ 1-ը՝ առաջին տեղակալ, 3-ը՝ տեղակալ։Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի օգոստոսը ՀՀ փոխվարչապետն էր։Դրանից հետո նա նշանակվեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդի նախագահ։2022–ից Ավինյանը «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ է, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40358906_176:0:1616:1080_1920x0_80_0_0_093781a69bc5e1c975c5e08247e30ffc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրաչյա սարգսյան, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հրաչյա սարգսյան, տիգրան ավինյան, երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Քննարկումներ եղել են. Սարգսյանը` Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին
Երևանի քաղաքապետը վստահեցնում է` շատ լավ գործընկերային հարաբերությունների մեջ է ՀՀ նախկին փոխվարչապետի հետ։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դեմ չէ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին
փոխքաղաքապետի պաշտոնում տեսնել։ Նա այդ մասին ասաց
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում գուցե պարոն Ավինյանին կնշանակեմ (փոխքաղաքապետի պաշտոնում - խմբ.)»,– նշեց Սարգսյանը։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում շրջանառվող այն լուրերին, թե Ավինյանն է կառավարում Երևանի քաղաքապետարանը, ասաց, որ փորձում է ուշադրություն չդարձնել։
«Ինձ համար անհասկանալի է այդ ամենը, չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է այդ ամենն արվել։ Մամուլում գրում էին, որ իբր Անգլիայի թագուհին է, բոլոր որոշումներն էլ Ավինյանն է կայացնում։ Ամեն երկուշաբթի գործակարգավարական նիստ է լինում, որտեղ քննարկվում են շաբաթվա խնդիրները, հանձնարարականները և այլն։ Այս պարագայում ի՞նչ է նշանակում կառավարելը` ինձ թուղթ են տալիս ուրբաթ օրերին, շաբաթ–կիրակի օրերին կարդում ու սովորում եմ, երկուշաբթի էլ գալիս, հանձնարարականներ եմ տալի՞ս»,– ասաց Երևանի քաղաքապետը։
Նրա խոսքով` ՀՀ նախկին փոխվարչապետի հետ շատ լավ գործընկերային հարաբերությունների մեջ են դեռ այն ժամանակվանից, երբ նա փոխվարչապետ էր, համատեղ քննարկումներ էլ են ունեցել։ Վերջին անգամ էլ Սարգսյանն Ավինյանի հետ շփում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության օրը։
Նշենք, որ հիմա Երևանի քաղաքապետը 4 տեղակալ ունի․ 1-ը՝ առաջին տեղակալ, 3-ը՝ տեղակալ։
Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի օգոստոսը ՀՀ փոխվարչապետն էր։
Դրանից հետո նա նշանակվեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդի նախագահ։
2022–ից Ավինյանը «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ է, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։