https://arm.sputniknews.ru/20220330/putinn-u-shvolcy-qnnarkel-en-rusakan-gazi-dimac-rublvov-vtsharelu-vorvoshumy-kreml-40366195.html
Պուտինն ու Շոլցը քննարկել են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը. Կրեմլ
Պուտինն ու Շոլցը քննարկել են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը. Կրեմլ
Sputnik Արմենիա
Ռուս և գերմանացի փորձագետները լրացուցիչ կքննարկեն ռուբլով մատակարարումների հարցը։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T19:49+0400
2022-03-30T19:49+0400
2022-03-30T19:59+0400
վլադիմիր պուտին
օլաֆ շոլց
գազ
ռուբլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38719448_0:68:3401:1981_1920x0_80_0_0_aa0c6af94cc1869c29e4039da21b5737.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ խոսել է գազի դիմաց ռուբլով վճարելու որոշման մասին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:«Հաշվարկների կարգի փոփոխությունն արվում է, քանի որ ԵՄ անդամ երկրները, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, սառեցրել են Ռուսաստանի բանկի արժութային պահուստները»,-ասված է հաղորդագրության մեջ:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:Պուտինը և Շոլցը պայմանավորվել են, որ երկու երկրի փորձագետները լրացուցիչ կքննարկեն ռուբլով գազի մատակարարումների վճարումը:«Նշվել է, որ ընդունված որոշումը չպետք է պայմանագրային պայմանների վատթարացման հանգեցնի ռուսական գազ ներմուծող եվրոպական ընկերությունների համար։ Պայմանավորվել են, որ այդ հարցով լրացուցիչ կբանակցեն երկու երկրի փորձագետները», - ասված է հաղորդագրության մեջ։Երկրների ղեկավարները նաև կարծիքներ են փոխանակել Ստամբուլում տեղի ունեցած ռուս–ուկրաինական բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ: Քննարկվել են մարտական բախումների շրջաններից, առաջին հերթին Մարիուպոլից խաղաղ բնակիչների անվտանգ տարհանում ապահովելու հարցերը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38719448_334:0:3065:2048_1920x0_80_0_0_08e424b6b377bad20a4385e1411a31f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, օլաֆ շոլց, գազ, ռուբլի
վլադիմիր պուտին, օլաֆ շոլց, գազ, ռուբլի
Պուտինն ու Շոլցը քննարկել են ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու որոշումը. Կրեմլ
19:49 30.03.2022 (Թարմացված է: 19:59 30.03.2022) Ռուս և գերմանացի փորձագետները լրացուցիչ կքննարկեն ռուբլով մատակարարումների հարցը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ խոսել է գազի դիմաց ռուբլով վճարելու որոշման մասին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հաշվարկների կարգի փոփոխությունն արվում է, քանի որ ԵՄ անդամ երկրները, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, սառեցրել են Ռուսաստանի բանկի արժութային պահուստները»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
Պուտինը և Շոլցը պայմանավորվել են, որ երկու երկրի փորձագետները լրացուցիչ կքննարկեն ռուբլով գազի մատակարարումների վճարումը:
«Նշվել է, որ ընդունված որոշումը չպետք է պայմանագրային պայմանների վատթարացման հանգեցնի ռուսական գազ ներմուծող եվրոպական ընկերությունների համար։ Պայմանավորվել են, որ այդ հարցով լրացուցիչ կբանակցեն երկու երկրի փորձագետները», - ասված է հաղորդագրության մեջ։
Երկրների ղեկավարները նաև կարծիքներ են փոխանակել Ստամբուլում տեղի ունեցած ռուս–ուկրաինական բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ: Քննարկվել են մարտական բախումների շրջաններից, առաջին հերթին Մարիուպոլից խաղաղ բնակիչների անվտանգ տարհանում ապահովելու հարցերը: