00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարտքի, վարկի տակ ենք` ելք չկա. շիրակցիներն անհանգիստ են, բայց ՌԴ խոպան չգնալ չեն կարող

© Sputnik / Asatur Yesayants«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շիրակի շատ գյուղերում խոպանի սեզոնը բացվել է, բայց եթե մի մասը ստեղծված իրավիճակի պատճառով չի շտապում ճամպրուկները հավաքել, մյուսներին Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց հետ չի պահում ո՛չ ռուսական ռուբլու անկումը, ո՛չ ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ այլ ելք չունեն:
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Ազատան բնակավայրը հայտնի է արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվով. հիմնականում ՌԴ են գնում: Նրանցից շատերն այս տարի չեն պատրաստվում մեկնել, ու խնդիրը ոչ միայն ռուբլու անկման և ՌԴ-ում դեռ անցած տարեվերջից գործող միգրացիոն նոր օրենքների (նախկին ԽՍՀՄ երկրներից օտարերկրացիները Ռուսաստան պետք է ժամանեն արդեն ռուսաց լեզվի և ՌԴ օրենքների իմացությամբ–խմբ.) կիրառման հետ է կապված, այլ հայրենի գյուղում աշխատանք գտնելու:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Работы по строительству нового здания школы села Азатан
Работы по строительству нового здания школы села Азатан - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Работы по строительству нового здания школы села Азатан
Համայնքում դպրոցի նոր շենք է կառուցվում, որի շինարարության վրա աշխատում են գյուղի 30 տղամարդիկ: «Սեզոնին մոտավորապես 700 երիտասարդ է գյուղից մեկնում արտագնա աշխատանքի: Այս տարի գյուղում իրականացվող դպրոցաշինության շնորհիվ այս թիվը համեմատաբար նվազել է՝ ընտանիքների կողքին են ու աշխատանք ունեն»,-Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասաց Ազատանի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանը՝ չհերքելով, որ շինարարությունն այն ծավալների չէ, որ գյուղում բոլորը մնան:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ազատանի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանը
Глава администрации Азатана Гагик Погосян - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Ազատանի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանը
Ազատանցիների հնարավորությունից բոլոր համայնքներում չէ որ ունեն. Ազատանից ոչ հեռու գտնվող Սարատակում աշխատանք չկա, իսկ գյուղացու համար հողագործությամբ կամ անասնապահությամբ զբաղվելու դժվարությունները տարեցտարի ավելանում են, այլ ելք չկա՝ գնալու են: «Նշանակություն չունի ռուբլու կուրսը, մեկ է`գնալու ենք, ելք չունենք: Հայաստանում աշխատանք չկա՝ պարտքի ու վարկի տակ ենք բոլորս: Ինչքան էլ վատ լինի այնտեղ վիճակը, այստեղից լավ կլինի»,-ասում է Հենրիկ Հովհաննիսյանը, որն իր ողջ կյանքում խոպան է գնացել ու այդպես ընտանիք պահել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Հենրիկ Հովհաննիսյանը
Генрик Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Հենրիկ Հովհաննիսյանը
«Այնպես չէ, որ Հայաստանում չեմ աշխատել. համավարակի ժամանակ Երևանում մասնավոր շինարարությունում եմ աշխատել, բայց տան վարձը, Երևանից գնալ-գալու փողը հանած` տակը բան չէր մնում»,-նշում է սարատակցին։ Նա ներկայացնում է, թե անասնապահությամբ, հողագործությամբ զբաղվելն է այսօր ինչ դժվարություններ է ստեղծել գյուղացու համար։
«Վերցնենք անցած տարի, երաշտ էր, անձամբ ես երեք հեկտար ցանել էի, ամեն հեկտարի վրա 1 միլիոն դրամ փող էի ծախսել, բայց 100 հազար դրամ եկամուտ չեմ ստացել։ Ինչ պայման էլ լինի, Ռուսաստան խոպան մեկնելու ենք, որովհետև ի վիճակի չենք էստեղ ապրելու։ Էսօրվա վիճակով մի տուփ պարարտանյութը հանել են 20 հազար դրամի, մարդն ամեն հեկտարի համար գոնե պիտի 6 տուփ օգտագործի` չհաշված սերմացուն։ Մարդն իր ծախսերն է հաշվարկում, տեսնում է՝ ի վիճակի չէ։ Սաղ գյուղացիներն այսօր վարկի, պարտքի տակ են, կանանց ոսկիներն էլ` բանկերում գրավադրված»։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Զոհրաբ Հովհաննիսյանը
Зораб Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Զոհրաբ Հովհաննիսյանը
Որպեսզի ՌԴ–ում օրինական աշխատի ու խնդիր չունենա, Զոհրաբ Հովհաննիսյանը բոլոր միգրացիոն օրենքները կատարել է։ Առայժմ խնդիրներ չի ունեցել՝ վճարվել է այնքան, որքան պայմանավորվել են: Վստահ է՝ եթե օրենքով է ամեն ինչ արվում, արտագնա աշխատանքի մեկնողը չի տուժում: «Մոտ մեկ ամիս առաջ եմ վերադարձել, մի 2 ամիս տանը կմնամ ու էլի կգնամ, որ ընտանիքս պահեմ՝ 7 անձ ենք: Այսքան տարի ուր գնացել եմ, միշտ նորմալ է եղել»,-ասում է Զոհրաբը` նշելով, որ բանակից հետո այս «փեշակին» է արդեն 10 տարի:
Ստեղծված իրավիճակում արտագնա աշխատանքի մեկնողների համար մտավախություններ կան, բայց մեկնել չեն կարող՝տուն ու տեղը պահել է պետք: Հայաստանից մեկնելու խնդիրը, ըստ նրանց, չէր լինի, եթե պետությունը գյուղացու կողքին լիներ ու աջակցեր գյուղացուն:
Սոցիալական խնդիրների մի նոր փունջ է առաջանալու. ի՞նչ են անելու «խոպան» գնալուց զրկվածները
Լրահոս
0