https://arm.sputniknews.ru/20220330/makrvonputin-hertakan-zrujcy-karvogh-e-kajanal-arajika-orerin-40351261.html
Մակրոն–Պուտին հերթական զրույցը կարող է կայանալ առաջիկա օրերին
Մակրոն–Պուտին հերթական զրույցը կարող է կայանալ առաջիկա օրերին
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Հունաստանի և Թուրքիայի հետ համատեղ մարդասիրական գործողություն իրականացնելու նախաձեռնությամբ։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T16:34+0400
2022-03-30T16:34+0400
2022-03-30T16:34+0400
էմանուել մակրոն
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38633330_0:204:2915:1844_1920x0_80_0_0_d81d757cbf7202c65b8bbb43a356794e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հեռախոսազրույցը կարող է կայանալ առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։Ավելի վաղ Մակրոնը հանդես էր եկել Հունաստանի և Թուրքիայի հետ համատեղ մարդասիրական գործողություն իրականացնելու նախաձեռնությամբ՝ Մարիուպոլի բնակիչներին տարհանելու համար: Մակրոնի և Պուտինի երեկվա բանակցություններից հետո Ելիսեյան պալատը հայտարարեց, Մարիուպոլում հումանիտար գործողության պայմաններ դեռ չեն ստեղծվել:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։
ուկրաինա
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38633330_92:0:2823:2048_1920x0_80_0_0_cc58ed8b22f5e941c6bfb89d1a9669f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, ֆրանսիա
էմանուել մակրոն, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, ֆրանսիա
Մակրոն–Պուտին հերթական զրույցը կարող է կայանալ առաջիկա օրերին
Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Հունաստանի և Թուրքիայի հետ համատեղ մարդասիրական գործողություն իրականացնելու նախաձեռնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նոր հեռախոսազրույցը կարող է կայանալ առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։
Ավելի վաղ Մակրոնը հանդես էր եկել Հունաստանի և Թուրքիայի հետ համատեղ մարդասիրական գործողություն իրականացնելու նախաձեռնությամբ՝ Մարիուպոլի բնակիչներին տարհանելու համար:
Մակրոնի և Պուտինի երեկվա բանակցություններից հետո Ելիսեյան պալատը հայտարարեց, Մարիուպոլում հումանիտար գործողության պայմաններ դեռ չեն ստեղծվել:
«Բնականաբար, այդ առաջարկություններում կան անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են, որպեսզի այն (հումանիտար գործողությունը) կայանա։ Երեկ այդ երաշխիքները չեն տրվել։ Նախագահ Պուտինը խոստացել է առաջիկա օրերին քննարկել այդ հարցը։ Հնարավոր է` այս շաբաթ նոր խոսակցություն լինի նախագահ Մակրոնի և նախագահ Պուտինի միջև»,– ասել է Աթալը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։