https://arm.sputniknews.ru/20220330/iskanderov-hrtirahretanajin-2-khoshor-pahest-e-vochnchacvel-rd-pn-ampvopagir-40339166.html
«Իսկանդերով» հրթիռահրետանային 2 խոշոր պահեստ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր
«Իսկանդերով» հրթիռահրետանային 2 խոշոր պահեստ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացքում հատուկ գործողության վերաբերյալ։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T12:45+0400
2022-03-30T12:45+0400
2022-03-30T12:46+0400
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39234853_0:1:3072:1729_1920x0_80_0_0_5599975b59fbaac28830e3d0320464cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսական բանակը Դոնեցկի մարզի Կամենկա բնակավայրում «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռներով հրթիռահրետանային 2 խոշոր պահեստ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։Ինչպես նշել է Կոնաշենկովը` ՌԴ ՕՏՈւ–ն և հրթիռային զորքերը մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտ են ոչնչացրել։Բացի այդ, ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 3 կայանք, երկու հրետանային մարտկոց և Ուկրաինայի ԶՈւ մարտական տեխնիկայի և հենակետերի տեղակայման 49 շրջան։Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ՌԴ ՕՏՈւ–ն Իզյում, Նովայա Կախովկա, Դոնեցկ, Նիկոլաև, Բերդյանս, Գորլովկա, Լուգանսկ և Ռուբեժնոյե բնակավայրերի շրջանում անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական 10 անօդաչու է ոչնչացրել։Բացի այդ, ռուս զինվորականները Բելառուսի սահմանի մերձակայքում Ուկրաինայի ՌՕՈւ–ի Սու-24 են խոցել։ՊՆ–ի տվյալներով` Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ամբողջ ընթացքում 124 ինքնաթիռ և 77 ուղղաթիռ, ինչպես նաև 321 անօդաչու, 214 ԶՀՀ, 1,75 հազար տանկ և զրահատեխնիկա է խոցվել։Ոչնչացվել է նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 184 կայանք, դաշտային հրետանու 734 սարք և ականանետ, ինչպես նաև հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1640 միավոր։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39234853_341:0:3072:2048_1920x0_80_0_0_22ecae65ee12fddd81c401d359f76eee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա
«Իսկանդերով» հրթիռահրետանային 2 խոշոր պահեստ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիր
12:45 30.03.2022 (Թարմացված է: 12:46 30.03.2022) ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում ընթացքում հատուկ գործողության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսական բանակը Դոնեցկի մարզի Կամենկա բնակավայրում «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռներով հրթիռահրետանային 2 խոշոր պահեստ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ինչպես նշել է Կոնաշենկովը` ՌԴ ՕՏՈւ–ն և հրթիռային զորքերը մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտ են ոչնչացրել։
«Օրվա ընթացքում օպերատիվ–մարտավարական ավիացիան և հրթիռային զորքերը Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտ են խոցել։ Այդ թվում` կառավարման 4 կետ, ներառյալ Նիկոլաևի մարզի Բերեզնիգովատոյե բնակավայրի շրջանում ուկրաինական ուժերի հատուկ գործողությունների շտաբը, 3 ԶՀՀ` մեկ Ս-300 Ժիտոմիրի մարզի Մալին քաղաքի շրջանում և երկու «Բուկ-Մ1» Ուգլեդարի և Սլավյանսկի շրջանում», – նշել է գեներալը։
Բացի այդ, ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 3 կայանք, երկու հրետանային մարտկոց և Ուկրաինայի ԶՈւ մարտական տեխնիկայի և հենակետերի տեղակայման 49 շրջան։
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ՌԴ ՕՏՈւ–ն Իզյում, Նովայա Կախովկա, Դոնեցկ, Նիկոլաև, Բերդյանս, Գորլովկա, Լուգանսկ և Ռուբեժնոյե բնակավայրերի շրջանում անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական 10 անօդաչու է ոչնչացրել։
Բացի այդ, ռուս զինվորականները Բելառուսի սահմանի մերձակայքում Ուկրաինայի ՌՕՈւ–ի Սու-24 են խոցել։
«Ռովենի մարզի Տումեն բնակավայրի շրջանում` Ուկրաինայի և Բելառուսի սահմանի մոտ, օդային մարտի ընթացքում Ուկրաինայի ՌՕՈւ–ի Սու-24 է խոցվել», – ասել է նա։
ՊՆ–ի տվյալներով` Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ամբողջ ընթացքում 124 ինքնաթիռ և 77 ուղղաթիռ, ինչպես նաև 321 անօդաչու, 214 ԶՀՀ, 1,75 հազար տանկ և զրահատեխնիկա է խոցվել։
Ոչնչացվել է նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 184 կայանք, դաշտային հրետանու 734 սարք և ականանետ, ինչպես նաև հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1640 միավոր։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։