https://arm.sputniknews.ru/20220330/inch-herankarner-uni-hajastann-irani-het-avtvomvobilajin-artadrutjan-volvortum-40341600.html
Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանն Իրանի հետ ավտոմոբիլային արտադրության ոլորտում
Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանն Իրանի հետ ավտոմոբիլային արտադրության ոլորտում
Sputnik Արմենիա
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Իրանի առևտրային պալատի նախագահի... 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T13:38+0400
2022-03-30T13:38+0400
2022-03-30T14:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
հայաստան
ավտոմեքենա
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40343129_0:50:2500:1456_1920x0_80_0_0_237c3bf1f75903d674e552e070f51409.jpg
Իրանի հետ ավտոմոբիլային արտադրության ոլորտում համագործակցություն հնարավո՞ր է
Sputnik Արմենիա
Իրանի հետ ավտոմոբիլային արտադրության ոլորտում համագործակցություն հնարավո՞ր է
Ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում Իրանի հետ համագործակցությունը բազմաշերտ հնարավորություններ ունի։ Իրանի հետ ազատ առևտրի պայմանագիր ունենք, որով մաքսատուրքերը թեև զրոյական չեն, բայց բավականին իջեցված են։ Իրանին ձեռնտու կլինի Հայաստանի միջոցով ավտոմոբիլներ արտահանել ԵԱՏՄ։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ խոսելով ավտոմիլների ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության զարգացման մասին։Մելքումյանը հիշեց, որ այս մասին խոսակցություններ նախկինում էլ են եղել։Նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ կարելի է նաև գործարկել այսպես կոչված Մեղրու ազատ տնտեսական գոտին։ 2015թ.-ից կա գործող օրենք արդյունաբերական գոտու մասին, որտեղ արդյունաբերական արտադրությունը ազատված է բոլոր տիպի հարկերից։ Այնուամենայնիվ, պետք է քննարկել, թե ինչն է ձեռնտու՝ մտնել ազատ գոտի, հետո դուրս գալ ԵԱՏՄ, թե միանգամից ԵԱՏՄ շուկա գնալ։Խոսելով ավտոմոբիլների արտադրության մեջ Հայաստանի ոչ այնքան հաջող փորձի մասին ի դեմս «Երազ» գործարանի` Մելքումյանն հիշեցրեց, որ գործարանը աշխատել է հիմնականում խորհրդային տարիներին, փակվել` 1996-ին, իսկ հիմա 96-ի Հայաստանը չէ, տեխնոլոգիապես մի քիչ լավ քայլ կարող ենք կատարել։Հիշեցնենք, որ Իրանի առևտրային պալատի փոխնախագահ Մոհամադ Կարբասին հայտարարել էր, որ Հայաստանն ու Իրանն ուզում են զարգացնել համագործակցությունն ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, քանի որ դա երկու երկրների համար էլ շահավետ է։ Նրա խոսքով` Հայաստանը ցանկություն է հայտնել ներդրումներ իրականացնել Իրանի ավտոարդյունաբերության ոլորտում, և դա լավ հնարավորություն է Հայաստանով դեպի Եվրոպա և Եվրասիայի երկրներ ապրանքների և մեքենաների արտահանման համար։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, և պետք է օգտվել դրանից։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40343129_277:0:2500:1667_1920x0_80_0_0_b05f98cd5f4dbb1d7fca540711528444.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրան հայաստան ավտոմոբիլ եատմ
իրան հայաստան ավտոմոբիլ եատմ
Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանն Իրանի հետ ավտոմոբիլային արտադրության ոլորտում
13:38 30.03.2022 (Թարմացված է: 14:09 30.03.2022) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Իրանի առևտրային պալատի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի հետ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում համագործակցությունը զարգացման մասին։
Ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում Իրանի հետ համագործակցությունը բազմաշերտ հնարավորություններ ունի։ Իրանի հետ ազատ առևտրի պայմանագիր ունենք, որով մաքսատուրքերը թեև զրոյական չեն, բայց բավականին իջեցված են։ Իրանին ձեռնտու կլինի Հայաստանի միջոցով ավտոմոբիլներ արտահանել ԵԱՏՄ։ Այս մասին
Sputnik Արմենիայի եթերում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ խոսելով ավտոմիլների ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության զարգացման մասին։
Մելքումյանը հիշեց, որ այս մասին խոսակցություններ նախկինում էլ են եղել։
«Երևանում նույնիսկ իրանական արտադրության տաքսիներ կային, իրանական այդ ավտոմեքենաները շատ էժան էին, մեր տաքսի ծառայությունների կողմից ձեռք էին բերվում։ Այս առումով համագործակցության փորձը կ։ Ենթադրելի է, որ հիմա ավելի բարձր տեխնոլոգիական մեքենաներ պետք է լինեն, իսկ եթե հանկարծ պարզվի, որ դրանք էլեկտրամոբիլներ են, ընդհանրապես հոյակապ կլինի, որովհետև Հայաստանը քվոտա ունի Էլեկտրամոբիլների ներկրման հարցում, իսկ արտադրությունը շատ խթանիչ կլինի»,-ասաց Մելքումյանը։
Նախկին պատգամավորի դիտարկմամբ՝ կարելի է նաև գործարկել այսպես կոչված Մեղրու ազատ տնտեսական գոտին։ 2015թ.-ից կա գործող օրենք արդյունաբերական գոտու մասին, որտեղ արդյունաբերական արտադրությունը ազատված է բոլոր տիպի հարկերից։ Այնուամենայնիվ, պետք է քննարկել, թե ինչն է ձեռնտու՝ մտնել ազատ գոտի, հետո դուրս գալ ԵԱՏՄ, թե միանգամից ԵԱՏՄ շուկա գնալ։
Խոսելով ավտոմոբիլների արտադրության մեջ Հայաստանի ոչ այնքան հաջող փորձի մասին ի դեմս «Երազ» գործարանի` Մելքումյանն հիշեցրեց, որ գործարանը աշխատել է հիմնականում խորհրդային տարիներին, փակվել` 1996-ին, իսկ հիմա 96-ի Հայաստանը չէ, տեխնոլոգիապես մի քիչ լավ քայլ կարող ենք կատարել։
Հիշեցնենք, որ Իրանի առևտրային պալատի փոխնախագահ Մոհամադ
Կարբասին հայտարարել էր, որ Հայաստանն ու Իրանն ուզում են զարգացնել համագործակցությունն ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, քանի որ դա երկու երկրների համար էլ շահավետ է։ Նրա խոսքով` Հայաստանը ցանկություն է հայտնել ներդրումներ իրականացնել Իրանի ավտոարդյունաբերության ոլորտում, և դա լավ հնարավորություն է Հայաստանով դեպի Եվրոպա և Եվրասիայի երկրներ ապրանքների և մեքենաների արտահանման համար։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, և պետք է օգտվել դրանից։