https://arm.sputniknews.ru/20220330/im-erekhanery-voske-medalner-en-berelu-hh-rvotenbergy-mtadir-e-marmnamarzutjan-dprvoc-bacel-40351765.html
Իմ երեխաները ոսկե մեդալներ են բերելու ՀՀ. Ռոտենբերգը մտադիր է մարմնամարզության դպրոց բացել
Իմ երեխաները ոսկե մեդալներ են բերելու ՀՀ. Ռոտենբերգը մտադիր է մարմնամարզության դպրոց բացել
Sputnik Արմենիա
Նատալյա Ռոտենբերգը նշեց, որ մարմնամարզության ֆեդերացիայից հեռանալով` ոչինչ չի կորցրել, ֆեդերացիան է կորուստ ունեցել։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T16:44+0400
2022-03-30T16:44+0400
2022-03-30T16:47+0400
մարմնամարզություն
հայաստան
նատալյա ռոտենբերգ
տիգրան արզաքանցյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40342077_0:0:1600:901_1920x0_80_0_0_490ba8856e9f46f65d4a6485e375fced.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գործարար, նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալյա Ռոտենբերգը, այսօր կայացած ասուլիսում հայտնեց, որ Հայաստանում անհատական դպրոց է բացելու գեղարվեստական մարմնամարզության գծով։Երեկ մարմնամարզության ֆեդերացիան հայտարարեց, որ փետրվարի 4-ից ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում նշանակված Նատալյա Ռոտենբերգն ազատվել է աշխատանքից։ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը ԶԼՄ–ների հետ զրույցում ասել էր` Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ, ինչի համար էլ որոշել են դադարեցնել նրա հետ համագործակցությունը։«Ես շատ զանգեր էի ստանում ծնողներից, թե ինչ է լինելու հետո։ Երկու օր առաջ հայտարարություն արեցի, որ վճարովի խումբ եմ հավաքում։ Ամենաուժեղ մարզիչներին կվերցնենք և կսկսենք աշխատել ամենասկզբից։ Դպրոցի պահանջարկը կա, և մի շարք ծնողներ պատրաստ են վճարել, որպեսզի իրենց երեխաները հաճախեն այդ դպրոցը։ Վստահ եմ, որ ինձ մոտ եկած երեխաները ոսկե մեդալներ են բերելու ՀՀ»,–ասաց նա։Նրա խոսքով` իր հետ համագործակցության ընդհատման պատճառն այն է, որ սկսել էր հաջողել, դուր գալ մարդկանց, հեղինակություն ձեռք բերել։ Ռոտենբերգը նշում է, որ մարդիկ սկսել էին իրեն վստահել և կանգնել իր կողքին, և սրա հետևանքով էլ ֆեդերացիան կամ գուցե կառավարությունը վախեցան, որ ինքը կկարողանա բնակչության մեծ մասին գրավել իր կողմը:Ռոտենբերգն ասում է, որ ֆեդերացիայում աշխատելուն զուգահեռ հայտնվել են ոչ միայն ընկերներ, այլ նաև թշնամիներ։ Նա վստահեցնում է, որ մարզիչները որևէ բան չեն պահանջում երեխաներից, չեն մարզում նրանց։Նատալյա Ռոտենբերգը պատմեց նաև, որ ինքը երկուսով ավելացրել է ֆեդերացիայի մրցավարների թիվը, քանի որ այսքան տարիների ընթացքում չեն կարողացել մրցավարներ դաստիարակել, իսկ միջազգային հարթակներում Հայաստանի անունից ՌԴ-ի կողմից տրամադրած մրցավարն էր հանդես գալիս։«Ես խնդրում էին ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին չխառնվել գեղարվեստական գիմնաստիկայի գործերին, քանի որ դա կանացի սպորտաձև է, աղջիկներ են այնտեղ բոլորը։ Ցավոք, ֆեդերացիան պարբերաբար միջամտում էր մեր գործերին, քայլեր անում, որոնք ինձ դուր չէին գալիս։ Կարծում եմ` այս սպորտաձևում մենք զբաղեցնում ենք նվաստացուցիչ դիրք»,–ասաց նա։Ռոտենբերգը ասաց նաև, որ մի քանի դպրոցներում մարզիչների հաստիքներում մարդիկ են գրանցվել, որոնք, սակայն, մարզիչ չեն, չեն մարզում։Նա հավելեց, որ կարճ ժամանակահատվածում կարողացել է անել այն, ինչ նրանք չեն արել 40 տարում, ուստի ինքը ոչինչ չունի կորցնելու։Փաշինյանը հանդիպել է Արզաքանցյանի, Բաբայանի և քաղաքական այլ ուժերի ղեկավարների հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40342077_183:0:1600:1063_1920x0_80_0_0_8c98606cf300a8f7851062ca9bb23546.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարմնամարզություն, հայաստան, նատալյա ռոտենբերգ, տիգրան արզաքանցյան
մարմնամարզություն, հայաստան, նատալյա ռոտենբերգ, տիգրան արզաքանցյան
Իմ երեխաները ոսկե մեդալներ են բերելու ՀՀ. Ռոտենբերգը մտադիր է մարմնամարզության դպրոց բացել
16:44 30.03.2022 (Թարմացված է: 16:47 30.03.2022) Նատալյա Ռոտենբերգը նշեց, որ մարմնամարզության ֆեդերացիայից հեռանալով` ոչինչ չի կորցրել, ֆեդերացիան է կորուստ ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գործարար, նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալյա Ռոտենբերգը, այսօր կայացած ասուլիսում հայտնեց, որ Հայաստանում անհատական դպրոց է բացելու գեղարվեստական մարմնամարզության գծով։
Երեկ մարմնամարզության ֆեդերացիան
հայտարարեց, որ փետրվարի 4-ից ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում նշանակված Նատալյա Ռոտենբերգն ազատվել է աշխատանքից։ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը ԶԼՄ–ների հետ զրույցում ասել էր` Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ, ինչի համար էլ որոշել են դադարեցնել նրա հետ համագործակցությունը։
«Ես շատ զանգեր էի ստանում ծնողներից, թե ինչ է լինելու հետո։ Երկու օր առաջ հայտարարություն արեցի, որ վճարովի խումբ եմ հավաքում։ Ամենաուժեղ մարզիչներին կվերցնենք և կսկսենք աշխատել ամենասկզբից։ Դպրոցի պահանջարկը կա, և մի շարք ծնողներ պատրաստ են վճարել, որպեսզի իրենց երեխաները հաճախեն այդ դպրոցը։ Վստահ եմ, որ ինձ մոտ եկած երեխաները ոսկե մեդալներ են բերելու ՀՀ»,–ասաց նա։
Անդրադառնալով ամուսնու կուսակցություն հրավիրելու լուրերին` Ռոտենբերգը չհերքեց, որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մարզիչներին, այնտեղ հաճախող երեխաների ծնողներին հրավիրել է անդամակցելու ամուսնու նորաբաց` «Ուժը հայրենյաց» կուսակցությանը։
Նրա խոսքով` իր հետ համագործակցության ընդհատման պատճառն այն է, որ սկսել էր հաջողել, դուր գալ մարդկանց, հեղինակություն ձեռք բերել։ Ռոտենբերգը նշում է, որ մարդիկ սկսել էին իրեն վստահել և կանգնել իր կողքին, և սրա հետևանքով էլ ֆեդերացիան կամ գուցե կառավարությունը վախեցան, որ ինքը կկարողանա բնակչության մեծ մասին գրավել իր կողմը:
Ռոտենբերգն ասում է, որ ֆեդերացիայում աշխատելուն զուգահեռ հայտնվել են ոչ միայն ընկերներ, այլ նաև թշնամիներ։ Նա վստահեցնում է, որ մարզիչները որևէ բան չեն պահանջում երեխաներից, չեն մարզում նրանց։
Նատալյա Ռոտենբերգը պատմեց նաև, որ ինքը երկուսով ավելացրել է ֆեդերացիայի մրցավարների թիվը, քանի որ այսքան տարիների ընթացքում չեն կարողացել մրցավարներ դաստիարակել, իսկ միջազգային հարթակներում Հայաստանի անունից ՌԴ-ի կողմից տրամադրած մրցավարն էր հանդես գալիս։
«Ես խնդրում էին ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին չխառնվել գեղարվեստական գիմնաստիկայի գործերին, քանի որ դա կանացի սպորտաձև է, աղջիկներ են այնտեղ բոլորը։ Ցավոք, ֆեդերացիան պարբերաբար միջամտում էր մեր գործերին, քայլեր անում, որոնք ինձ դուր չէին գալիս։ Կարծում եմ` այս սպորտաձևում մենք զբաղեցնում ենք նվաստացուցիչ դիրք»,–ասաց նա։
Ռոտենբերգը ասաց նաև, որ մի քանի դպրոցներում մարզիչների հաստիքներում մարդիկ են գրանցվել, որոնք, սակայն, մարզիչ չեն, չեն մարզում։
Նա հավելեց, որ կարճ ժամանակահատվածում կարողացել է անել այն, ինչ նրանք չեն արել 40 տարում, ուստի ինքը ոչինչ չունի կորցնելու։