https://arm.sputniknews.ru/20220330/hrajr-alikhanjany-partvec-brvonze-medali-hamar-gvotemartum-40370092.html
Հրայր Ալիխանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Հրայր Ալիխանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Sputnik Արմենիա
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը բոլոր հարգի մեդալներն արդեն վաստակել էր, երբ մրցագորգ դուրս եկավ մեր երկրի վերջին ներկայացուցիչը այս... 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T20:57+0400
2022-03-30T20:57+0400
2022-03-30T20:58+0400
եվրոպայի ըմբշամարտի առաջնության
ըմբշամարտիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/08/35086988_0:0:3074:1730_1920x0_80_0_0_07a52860df57a187d2d0ce20811d6277.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Բոկ Սպորտ Հալլ» մարզադահլիճում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 5։17 հաշվով պարտվեց վրացի Գիորգի Սուլավային։Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշի մրցակիցը վրացի Գիորգի Սուլավան էր։ Ալիխանյանը լավ սկսեց ու վաստակեց երկու միավոր, բայց բաց թողեց մրցակցի գրոհը և հայտնվեց պարտվողի դերում՝ 3։10։ Հրայրը հնարավորություն ուները հաղթելու տուշեյով, բայց ի վերջո պարտվեց 5։17 հաշվով։Այսպիսով ազատ ոճի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես գալով յոթ քաշային կարգերում նվաճեց մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ։Եվրոպայի առաջնությունում ապրիլի 1-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Ինչպես և ազատ ոճայինների պայքարում մեր հավաքականը տասը քաշային կարգերից յոթում է ունենալու իր ներկայացուցիչը։Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբշամարտիկին և դարձավ Եվրոպայի չեմպիոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/08/35086988_343:0:3074:2048_1920x0_80_0_0_0c40f0e3748f2aa45f1a4dbeaea79f41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ
եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ
Հրայր Ալիխանյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
20:57 30.03.2022 (Թարմացված է: 20:58 30.03.2022) Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը բոլոր հարգի մեդալներն արդեն վաստակել էր, երբ մրցագորգ դուրս եկավ մեր երկրի վերջին ներկայացուցիչը այս մրցումներում։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Բոկ Սպորտ Հալլ» մարզադահլիճում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 5։17 հաշվով պարտվեց վրացի Գիորգի Սուլավային։
1/8 եզրափակիչում Ալիխանյանը 4։0 հաշվով առավելության հասավ Սերբիան ներկայացնող Հետիկ Քոբոլովի նկատմամբ։ Հաջորդ գոտեմարտում՝ քառորդ եզրափակիչում, հայ ըմբիշը 3։0 հաշվով հաղթանակի հասավ Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովի նկատմամբ։ Բայց կիսաեզրափակիչում Հրայրը պարտվեց աշխարհի բազմակի չեմպիոն Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզո Մարկեսին։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշի մրցակիցը վրացի Գիորգի Սուլավան էր։ Ալիխանյանը լավ սկսեց ու վաստակեց երկու միավոր, բայց բաց թողեց մրցակցի գրոհը և հայտնվեց պարտվողի դերում՝ 3։10։ Հրայրը հնարավորություն ուները հաղթելու տուշեյով, բայց ի վերջո պարտվեց 5։17 հաշվով։
Այսպիսով ազատ ոճի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես գալով յոթ քաշային կարգերում նվաճեց մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ։
Եվրոպայի առաջնությունում ապրիլի 1-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Ինչպես և ազատ ոճայինների պայքարում մեր հավաքականը տասը քաշային կարգերից յոթում է ունենալու իր ներկայացուցիչը։