https://arm.sputniknews.ru/20220330/hajtni-e-vov-e-pvordzel-spanel-gazi-hvovvojin-na-lqel-e-erkiry-40371745.html
Հայտնի է` ով է փորձել սպանել «Գազի Հովոյին». ենթադրյալ հանցագործը լքել է երկիրը
Հայտնի է` ով է փորձել սպանել «Գազի Հովոյին». ենթադրյալ հանցագործը լքել է երկիրը
Sputnik Արմենիա
Իրավապահները պարզել են նաև սպանության փորձի շարժառիթը։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T21:57+0400
2022-03-30T21:57+0400
2022-03-30T22:32+0400
հայաստան
արտաշատ
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40371653_0:0:1600:900_1920x0_80_0_0_4c07591f10e38f88dfad5f65fb983511.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը հայտնի է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Մարտի 28-ին հայտնել էինք, որ Արտաշատ քաղաքում մարտի 28-ին կրակոցներ են հնչել, վիրավորվել է Արտաշատում հայտնի «Գազի Հովոն»։ՔԿ–ն տեղեկացնում է, որ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 1991 թ. ծնված բնակիչ է։Բացի այդ, պարզվել է նաև, որ դեպքից օրեր առաջ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «Գազի Հովոյի» և Երևանի բնակչի միջև: Վերջինս, վիճաբանության ժամանակ իրեն հասցված վիրավորանքի համար վրեժխնդիր լինելու մտադրությամբ, մարտի 28-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Խանզադյան փողոցի շենքերից մեկի շրջակայքում հանդիպել է «Գազի Հովոյին» և ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ։Տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դեպքի վայր ժամանած պատահական անցորդները «Գազի Հովոյին» անմիջապես տեղափոխել են ԲԿ, և նրա կյանքը հաջողվել է փրկել։Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեպքից անմիջապես հետո հատել է ՀՀ պետական սահմանը:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
արտաշատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40371653_200:0:1400:900_1920x0_80_0_0_2c9ef62e5e1ab98daa026d01e273b956.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաշատ, քննչական կոմիտե
հայաստան, արտաշատ, քննչական կոմիտե
Հայտնի է` ով է փորձել սպանել «Գազի Հովոյին». ենթադրյալ հանցագործը լքել է երկիրը
21:57 30.03.2022 (Թարմացված է: 22:32 30.03.2022) Իրավապահները պարզել են նաև սպանության փորձի շարժառիթը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը հայտնի է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Մարտի 28-ին
հայտնել էինք, որ Արտաշատ քաղաքում մարտի 28-ին կրակոցներ են հնչել, վիրավորվել է Արտաշատում հայտնի «Գազի Հովոն»։
ՔԿ–ն տեղեկացնում է, որ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի՝ 1991 թ. ծնված բնակիչ է։
Բացի այդ, պարզվել է նաև, որ դեպքից օրեր առաջ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել «Գազի Հովոյի» և Երևանի բնակչի միջև: Վերջինս, վիճաբանության ժամանակ իրեն հասցված վիրավորանքի համար վրեժխնդիր լինելու մտադրությամբ, մարտի 28-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Խանզադյան փողոցի շենքերից մեկի շրջակայքում հանդիպել է «Գազի Հովոյին» և ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ։
Տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դեպքի վայր ժամանած պատահական անցորդները «Գազի Հովոյին» անմիջապես տեղափոխել են ԲԿ, և նրա կյանքը հաջողվել է փրկել։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դեպքից անմիջապես հետո հատել է ՀՀ պետական սահմանը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: