00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան նոր հովազ է «ներգաղթել». նրանք արդեն երեքն են

© Photo : Tamar Assaf / Public domain / Persian Leopard sittingԿովկասյան հովազ
Կովկասյան հովազ - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
Բաժանորդագրվել
Յուրաքանչյուր 2 տարին մեկ Հայաստանի տարածքում բնակվող հովազների թիվն ավելանում է 1-ով։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն արձանագրել են Հայաստանում հայտնված արդեն կովկասյան երրորդ հովազին։
Այն, որ ուսումնասիրողները չեն սխալվել, ու նկարահանված կենդանին իրոք նոր է հայտնվել հայաստանյան անտառներում, վկայում է հովազներին նկարահանելու ժամանակագրությունը։
FPWC–ն հայտնում է, որ նույն օրը, 2 ժամվա տարբերությամբ, 3 կիլոմետր հեռավորությամբ տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են արդեն բոլորին ծանոթ Նեո հովազին։ Իսկ մյուս` Նովա անունով էգ հովազն այդ պահին տվյալ տարածքից 6 կիլոմետր հեռու է եղել։
«Այն փաստը, որ երեք տարբեր հովազներ գրեթե միաժամանակ օգտագործում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նույն տարածքը, աննախադեպ է»,– նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում տարիների ընդմիջումից հետ հայտնված առաջին հովազը` Նեոն ֆոտոթակարդի միջոցով արձանագրվել էր 2018թ–ի ապրիլին։ Երկու տարի անց` 2020թ․-ին նկարահանվել էր Հայաստանում հայտնված երկրորդ հովազը` էգ առանձնյակ Նովան։
Եվս երկու տարի անց նրանց թիվը ՀՀ–ում արդեն երեքն է։
Նշենք, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10 000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:
Կովկասյան հովազը ՀՀ տարածքում բնակվել է վաղնջական ժամանակներից: Խորհրդային տարիներին որսորդների համար այն եղել է արժեքավոր ավար թանկարժեք մորթու պատճառով։
Տեղեկություններ կան, որ միայն 1950-1972-ին ՀՀ տարածքում սպանվել է 75 կենդանի։
1972-ին խորհրդային իշխանությունները արգելեցին հովազի որսը, իսկ 1989-ին ՀՀ տարածքում մնացած շուրջ 20 առանձնյակներն ընդգրկվեցին Հայաստանի «Կարմիր գրքում։
Կովկասյան հովազի ամենամեծ պոպուլյացիան հարևան Իրանում է։ Իրանցի կենդանաբանները իրենց տարածքում մինչեւ 1000 առանձնյակ են հաշվառել: Պատճառներից մեկը այն է, որ իսլամական հեղափոխությունից հետո Իրանի կառավարությունը մեծ տարածքներ է վերցրել պահպանության տակ` Հայաստանին սահմանակից տարածքներում: Ըստ վարկածի հենց այդ սահմանով էլ նրանք մուտք են գործում Հայաստան։ Ոչ պաշտոնական տվյալներով, անկախության տարիներին Հայաստանի տարածում 5 հովազ է սպանվել, վերջին դեպքը գրանցվել է 2009-ի ձմռանը:
Մինչև 2018թ–ը լուսանկարահանումներ են արվել 2 անգամ` 2005 եւ 2007 թվականներին։
Լրահոս
0