https://arm.sputniknews.ru/20220330/germanian-hrazharvum-e-rusakan-gazi-dimac-rublvov-vtsharel-40343002.html
Գերմանիան հրաժարվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել
Գերմանիան հրաժարվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել
Sputnik Արմենիա
Արտակարգ իրավիճակների ծրագիրը երեք աստիճան է նախատեսում, դեռ միայն առաջինն է գործարկվել։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T14:00+0400
2022-03-30T14:00+0400
2022-03-30T14:01+0400
ռուսաստան
գերմանիա
գազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_0:0:1929:1085_1920x0_80_0_0_14a3441272bd41ca1a21279a12831104.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գերմանիայի իշխանությունները ՌԴ–ի կողմից գազի մատակարարումների դադարեցման դեպքում արտակարգ իրավիճակների ծրագիր են գործարկել։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։«Ռուսաստանի կողմից մի շարք հայտարարություններ են արվել այն մասին, որ եթե էներգակիրների դիմաց վճարումը ռուբլով չիրականացվի, մատակարարումները կդադարեցվեն։ Նման իրավիճակի նախապատրաստվելու համար կանխարգելման առաջին մակարդակի մասին եմ հայտարարել», – ասել է նա։Նրա խոսքով` արտակարգ իրավիճակների ծրագիրը երեք աստիճան է նախատեսում, դեռ միայն առաջինն է գործարկվել։ Այն իրավիճակի մոնիթորինգ է նախատեսում, ճգնաժամային շտաբ կստեղծվի։«Գերմանիայի էներգամատակարարումների անվտանգությունն ապահովված է, գազի պահեստարանները 25%–ով հագեցած են», – ասել է Հաբեքը։Միևնույն ժամանակ, ինչպես նշում են ԶԼՄ–ները, Վատիկանի բանկը 10 մլն եվրո է փոխանցել ՌԴ ԿԲ–ին գազի դիմաց վճարելու համար ռուբլի ձեռք բերելու համար։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի23-ին հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ բարեկամական երկրների հետ գազի դիմաց վճարումները այսուհետ ռուբլով է իրականացնելու, ԵՄ և ԱՄՆ ռուսական ապրանքներ մատակարարել և իրենց արժույթով վճարումներ ստանալն իմաստ չունի։ Միևնույն ժամանակ նախատեսվում է անփոփոխ թողնել նախկինում պայմանագրերում արձանագրված ծավալներն ու գները։ՌԴ–ից նավթի ներմուծումից ԱՄՆ–ի հրաժարվելու ֆոնին նմանատիպ միջոցներ կիրառելու վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ընթանում Գերմանիայում և ԵՄ–ում։ ԳԴՀ–ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այդ միջոցը հետագա հավանական քայլերի մի մաս է, բայց ներկա պահին Բեռլինը անհրաժեշտ է համարում շարունակել ներմուծել ՌԴ–ի էներգակիրները` զուգահեռաբար աշխատելով հետագայում էներգահամակարգի դիվերսիֆիկացման հաշվին դրանից աստիճանաբար հրաժարվելու ուղղությամբ։
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317162_160:0:1883:1292_1920x0_80_0_0_f7628a145e1cb91e7c7c1d99ed7111f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գերմանիա, գազ
Գերմանիան հրաժարվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել
14:00 30.03.2022 (Թարմացված է: 14:01 30.03.2022) Արտակարգ իրավիճակների ծրագիրը երեք աստիճան է նախատեսում, դեռ միայն առաջինն է գործարկվել։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Գերմանիայի իշխանությունները ՌԴ–ի կողմից գազի մատակարարումների դադարեցման դեպքում արտակարգ իրավիճակների ծրագիր են գործարկել։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։
«Ռուսաստանի կողմից մի շարք հայտարարություններ են արվել այն մասին, որ եթե էներգակիրների դիմաց վճարումը ռուբլով չիրականացվի, մատակարարումները կդադարեցվեն։ Նման իրավիճակի նախապատրաստվելու համար կանխարգելման առաջին մակարդակի մասին եմ հայտարարել», – ասել է նա։
Նրա խոսքով` արտակարգ իրավիճակների ծրագիրը երեք աստիճան է նախատեսում, դեռ միայն առաջինն է գործարկվել։ Այն իրավիճակի մոնիթորինգ է նախատեսում, ճգնաժամային շտաբ կստեղծվի։
Հաբեքը հավելել է, որ Գերմանիան Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի դիմաց ռուբլով չի վճարի և չի խախտի գործող պայմանագրերը։ Նախարարը հավելել է, որ գերմանական ընկերությունները իրավիճակը նույն կերպ են գնահատում։ Հաբեքը վստահեցրել է, որ երկրում մատակարարման գծով խափանումներ չկան։
«Գերմանիայի էներգամատակարարումների անվտանգությունն ապահովված է, գազի պահեստարանները 25%–ով հագեցած են», – ասել է Հաբեքը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են ԶԼՄ–ները, Վատիկանի բանկը 10 մլն եվրո է փոխանցել ՌԴ ԿԲ–ին գազի դիմաց վճարելու համար ռուբլի ձեռք բերելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի23-ին հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ բարեկամական երկրների հետ գազի դիմաց վճարումները այսուհետ ռուբլով է իրականացնելու, ԵՄ և ԱՄՆ ռուսական ապրանքներ մատակարարել և իրենց արժույթով վճարումներ ստանալն իմաստ չունի։ Միևնույն ժամանակ նախատեսվում է անփոփոխ թողնել նախկինում պայմանագրերում արձանագրված ծավալներն ու գները։
ՌԴ–ից նավթի ներմուծումից ԱՄՆ–ի հրաժարվելու ֆոնին նմանատիպ միջոցներ կիրառելու վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ընթանում Գերմանիայում և ԵՄ–ում։ ԳԴՀ–ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այդ միջոցը հետագա հավանական քայլերի մի մաս է, բայց ներկա պահին Բեռլինը անհրաժեշտ է համարում շարունակել ներմուծել ՌԴ–ի էներգակիրները` զուգահեռաբար աշխատելով հետագայում էներգահամակարգի դիվերսիֆիկացման հաշվին դրանից աստիճանաբար հրաժարվելու ուղղությամբ։