https://arm.sputniknews.ru/20220330/fejq-e-deljaginy-ir-nkatmamb-adrbejani-kvoghmic-hetakhuzum-e-hajtararelu-masin-40370457.html
«Ֆեյք է». Դելյագինը` իր նկատմամբ Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելու մասին
«Ֆեյք է». Դելյագինը` իր նկատմամբ Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելու մասին
Sputnik Արմենիա
Դելյագինը ֆեյք է համարում իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հաղորդագրությունը։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T21:08+0400
2022-03-30T21:08+0400
2022-03-30T21:09+0400
միխայիլ դելյագին
պատգամավոր
ռուս
ռուսաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40353553_0:119:1600:1019_1920x0_80_0_0_38adf424d89e30cc5bb14425a3872e5e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի -Sputnik. ՌԴ Պետդումայում «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինը կոչ չի արել ռմբակոծել Ադրբեջանին, իսկ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հաղորդագրությունը համարում է «ֆեյք կամ լրագրողական սխալ»: Այս մասին ռուս խորհրդարանականը գրել է իր Telegram-ալիքում։Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր Դելյագինի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և նավթային արդյունաբերության ոչնչացման կոչերի համար: Որոշում է կայացվել նաև Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին։Նա ընդգծել է, որ կոչ չի արել ռմբակոծել Ադրբեջանին` ոչ սովորական, ոչ էլ առավել ևս միջուկային հարվածներով:Նշենք, որ ավելի վաղ Միխայիլ Դելյագինն Արցախում ադրբեջանական սադրանքների ֆոնին կոչ էր արել ոչնչացնել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքն ու նավթային արդյունաբերությունը։Ավելի ուշ Պետդումայում արձագանքել են Ադրբեջանի դատախազության՝ քրեական գործ հարուցելու և պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշմանը:Միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան Ադրբեջանի գերատեսչության գործողություններն անվանել էր ոչ ճիշտ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40353553_121:0:1521:1050_1920x0_80_0_0_34ce9c80b8dc70d127be54d0568adea0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխայիլ դելյագին, պատգամավոր, ռուս, ռուսաստան, ադրբեջան
միխայիլ դելյագին, պատգամավոր, ռուս, ռուսաստան, ադրբեջան
«Ֆեյք է». Դելյագինը` իր նկատմամբ Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարելու մասին
21:08 30.03.2022 (Թարմացված է: 21:09 30.03.2022) Դելյագինը ֆեյք է համարում իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հաղորդագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի -Sputnik. ՌԴ Պետդումայում «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» խմբակցության պատգամավոր Միխայիլ Դելյագինը կոչ չի արել ռմբակոծել Ադրբեջանին, իսկ նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին հաղորդագրությունը համարում է «ֆեյք կամ լրագրողական սխալ»: Այս մասին ռուս խորհրդարանականը գրել է իր Telegram-ալիքում։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր Դելյագինի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և նավթային արդյունաբերության ոչնչացման կոչերի համար: Որոշում է կայացվել նաև Ինտերպոլի միջոցով նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին։
«Կարծում եմ` այդ լուրը ֆեյք է կամ լրագրողական սխալ, քանի որ հակառակ դեպքում պետք է խոստովանել, որ Ադրբեջանի ամբողջ գլխավոր դատախազությունում չեն մնացել մարդիկ, որոնք ռուսերեն են հասկանում կամ գոնե օգտվում են թարգմանչի ծառայություններից», - գրել է Դելյագինը։
Նա ընդգծել է, որ կոչ չի արել ռմբակոծել Ադրբեջանին` ոչ սովորական, ոչ էլ առավել ևս միջուկային հարվածներով:
Նշենք, որ ավելի վաղ Միխայիլ Դելյագինն Արցախում ադրբեջանական սադրանքների ֆոնին կոչ էր արել ոչնչացնել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքն ու նավթային արդյունաբերությունը։
Ավելի ուշ Պետդումայում
արձագանքել են Ադրբեջանի դատախազության՝ քրեական գործ հարուցելու և պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշմանը:
Միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան Ադրբեջանի գերատեսչության գործողություններն անվանել էր ոչ ճիշտ։