00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ–ն արձագանքել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում Թուրքիայի միջնորդությանը

© Sputnik / Алексей ВитвицкийԲրյուսել
Բրյուսել - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդեն բանակցությունների մի քանի փուլ է կայացել։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԵՄ–ն աջակցում է Ուկրաինայում հակամարտության դադարեցմանն ուղղված բոլոր իրական և բովանդակալից ջանքերին, ակնկալում դրանց իրագործումը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Սթանոն` մեկնաբանելով Թուրքիայում նախօրեին կայացած ռուս–ուկրաինական բանակցությունները։
«Մենք աջակցում ենք հակամարտության դադարեցմանն ուղղված բոլոր իրական և բովանդակալից ջանքերին։ Բանակցությունների մի քանի փուլ է տեղի ունեցել, ակնկալում ենք դրանց իրագործումը (դրանց արդյունքների, – խմբ.), ինչպես նաև իրական փոփոխություններ երկրագնդի վրա», – ասել է գործակալության զրուցակիցը։
Մարտի 29–ին Ստամբուլում կայացավ ՌԴ–ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների նոր փուլը, հանդիպումն անցկացվեց Դոլմաբահչեի պալատում մամուլի համար փակ ռեժիմում և տևեց շուրջ 3 ժամ։ Ռուսական պատվիրակությանը ինչպես և բանակցությունների նախկին փուլերում, գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Շարժվելու ենք դեպի բազմաբևեռ աշխարհ». Լավրովն ու Վան Ին բանակցություններ են անցկացրել
Բանակցություններից հետո նա հայտնեց, որ Ուկրաինան պայմանագրի վերաբերյալ իր առաջարկներն է փոխանցել, Մոսկվան դրանք կքննարկի։ Բացի այդ, նա հայտնեց, որ ՌԴ–ն դեէսկալացիային ուղղված երկու քայլ է արել. էապես կրճատում է ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններով և առաջարկում հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև` միաժամանակ ՌԴ–ի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների կողմից նախաստորագրելով խաղաղության պայմանագիրը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։
Լրահոս
0