00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բայրաքթարները» սարսափելի ուժով են ընկնում. Սատանովսկին` թուրքական միջնորդության մասին

CC BY-SA 3.0 / A.Savin / Photograph of Yevgeny SatanovskyԵվգենի Սատանովսկի
Եվգենի Սատանովսկի - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
Եվգենի Սատանովսկի
Բաժանորդագրվել
Ռուս քաղաքագետը կարծում է, որ Թուրքիայի նախագահը Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության արդյունքում կորցնելու բան ունի։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուս-ուկրաինական թեմայով թուրքական իշխանությունների դիվանագիտական ջանքերը բավականին «մասշտաբային» շահեր են հետապնդում և առաջին հերթին պայմանավորված են Կիևի ու Անկարայի ռազմատեխնիկական սերտ համագործակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում հայտարարեց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին՝ մեկնաբանելով Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը, ինչպես նաև Թուրքիայի ակտիվ միջնորդությունը։
Ըստ քաղաքագետի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հսկայական շահեր ունի ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրում։ Թուրքիայի նախագահը փաստացի իրեն է հարմարեցրել Ուկրաինայի պաշտպանական համակարգը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ խիստ ոչ իրավահավասար պայմանագրի միջոցով։ Եվ տվյալ դեպքում հենց նա է, որ Ուկրաինայում կորցնելու բան ունի, մանավանդ որ նրա այնքան գովաբանված «Բայրաքթարները» այնտեղ խոցվում են գրեթե փաթեթներով։
«Ակնհայտ է, որ այդ «Բայրաքթարներն» ընկնում են։ Եվ ընկնում են սարսափելի ուժով, իսկ դա խանգարում է ԱԹՍ–ի տվյալ մոդելի առաջխաղացմանը։ Այնինչ դրա վրա մեծ խաղադրույքներ կային։ Դա, ինչպես հայտնի է, ընտանեկան բիզնես է Թուրքիայի նախագահի համար, և պատահական չէ, որ այն նրա փեսան է ղեկավարում»,–նկատեց Սատանովսկին։
Այլ հարց է, որ ռուսական հանրությանը խիստ վրդովեցրել է Անկարայի միջնորդությունը, և է՛լ ավելի նյարդայնացրել են հանդիպման արդյունքները։ Նշված ուղղություններով ռազմական ակտիվության կրճատման մասին լուրը ռուսաստանյան հանրությունը միանշանակ չի ընդունել, շատերը շտապել են այդ որոշումը համարել նահանջ նախկին դիրքերից և ընդհանուր առմամբ նահանջ ռուսական շահերից։
Փորձագետի խոսքով` ի լրումն դրա` շատերի համար անհասկանալի է, թե ինչու և ինչպես է Թուրքիան հայտնվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «հարց լուծողի» դերում։
Սատանովսկին նշեց, որ իրադարձությունների այսպիսի զարգացման իսկապես ոչ ոք չէր սպասում` այն ամենին, ինչի մասին խոսեց ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Էրդողանը նույնպես նման բան չէր սպասում, այլապես նա չէր մեկնի, այլ կմնար մինչև բանակցությունների ամփոփումը` ցուցադրելու համար, թե ինչ «ուժեղ դեմք» է։ Առհասարակ պետք է հասկանալ, որ թուրքերն արևելյան ժողովուրդ են, նրանք սիրում են ամեն ինչ անել աղմուկով և ցուցադրաբար։ Նրանք կարող են ինչքան ասես պարել ու ծափ տալ։ Միայն թե Ռուսաստանում դրան բացարձակ ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,–ասել է նա։
Քաղաքագետի կարծիքով` այստեղ շատ ավելի կարևոր է, թե ինչպես ռուս հասարակությունն արձագանքեց այն հայտարարություններին, որոնք հնչեցին Ստամբուլում բանակցություններից հետո։ Իսկ հասարակությունը խիստ կոշտ արձագանքեց։ Այս ֆոնին արևելագետի համար անհասկանալի է, թե ինչ քաղաքական, դիվանագիտական բոնուսներ ստացավ Թուրքիան` բացի ռուսական հանրության սուր վրդովմունքից։

«Թուրքիան քիթը խոթում է այնտեղ, որտեղ ինքը բոլորովին գործ չունի, թուրքական միջնորդությունը Ռուսաստանում տարօրինակ է ընկալվում, մեղմ ասած։ Առհասարակ, դա վերջին երկիրն է, որը կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում։ Մենք չափազանց երկար ենք պատերազմել, որպեսզի թուրքերն Ուկրաինայում ոչինչ չունենան։ Եվ պատերազմներն այնքան էլ վաղուց չեն ավարտվել, դրանց մասին պատմական հիշողությունը դեռ թարմ է»,–ասաց Սատանովսկին։

Հիշեցնենք` Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների հերթական փուլը կայացավ մարտի 29-ին, հանդիպումը տևեց շուրջ երեք ժամ: Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո ասաց, որ Ուկրաինան փոխանցել է պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները, Մոսկվան կքննարկի դրանք:
Բացի այդ, նրա խոսքով, ռուսական կողմը երկու քայլ կանի ապաէսկալացման ուղղությամբ` զգալիորեն կկրճատի ռազմական ակտիվությունը Կիևի ու Չեռնիգովի ուղղություններով և առաջարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների միջև խաղաղ պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ:
Ուկրաինան, ըստ էության, համաձայնել է ՌԴ–ի սկզբունքային պահանջներին. Մեդինսկի
Լրահոս
0