https://arm.sputniknews.ru/20220330/arcakhum-viravvorvats-zintsarajvoghneric-meki-vitshaky-tsajrahegh-tsanr-e-gegham-stepanjan-40369802.html
Արցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Գեղամ Ստեփանյան
Արցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Գեղամ Ստեփանյան
Sputnik Արմենիա
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողին Երևան են տեղափոխել։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T20:50+0400
2022-03-30T20:50+0400
2022-03-30T22:34+0400
արցախ
վիրավոր
գեղամ ստեփանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35182170_0:39:1600:940_1920x0_80_0_0_40133510ec22ec351b6670fe84987c9b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձանցից մեկի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` նշելով, որ նա Երևան է տեղափոխվել։Նրա խոսքով` Երևան տեղափոխված ևս մեկ վիրավորների վիճակն էլ գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգ չկա։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0a/35182170_177:0:1600:1067_1920x0_80_0_0_537c1d46e41bd700b3cff49e975eecd0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, վիրավոր, գեղամ ստեփանյան
արցախ, վիրավոր, գեղամ ստեփանյան
Արցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Գեղամ Ստեփանյան
20:50 30.03.2022 (Թարմացված է: 22:34 30.03.2022) Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողին Երևան են տեղափոխել։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձանցից մեկի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` նշելով, որ նա Երևան է տեղափոխվել։
«Հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից»,–գրել է Ստեփանյանը։
Նրա խոսքով` Երևան տեղափոխված ևս մեկ վիրավորների վիճակն էլ գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգ չկա։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։