https://arm.sputniknews.ru/20220330/amn-n-chi-uzum-hakamartel-rd-i-het-ev-der-patrast-che-khvosel-ukrainaji-erashkhiqneri-masin-40374451.html
ԱՄՆ-ն չի ուզում հակամարտել ՌԴ-ի հետ և դեռ պատրաստ չէ խոսել Ուկրաինայի երաշխիքների մասին
ԱՄՆ-ն չի ուզում հակամարտել ՌԴ-ի հետ և դեռ պատրաստ չէ խոսել Ուկրաինայի երաշխիքների մասին
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ներկայացուցիչը խոսել է Ուկրաինայի մասին։ 30.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-30T23:35+0400
2022-03-30T23:35+0400
2022-03-30T23:39+0400
ուկրաինա
ամն
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/323/01/3230105_18:0:3659:2048_1920x0_80_0_0_879f51a86736f0c25e98e8df7038a6ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ընդունի այնպիսի որոշումներ, որոնք ՌԴ-ի հետ ուղիղ հակամարտության կհանգեցնեն: Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնության ծավալն առանց այն էլ աննախադեպ է, Կիևին է փոխանցվում այն, ինչն առավել անհրաժեշտ է համարում Պենտագոնը։Բեդինգֆիլդը խոսել է նաև Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու հնարավորության մասին։«Մենք մշտական կապի մեջ ենք ուկրաինական կողմի հետ Ուկրաինայի անվտանգության և ինքնիշխանության ապահովման հարցով։ Այդուհանդերձ, մենք դեռ պատրաստ չենք որևէ կոնկրետ բան հայտարարել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու հնարավորության վերաբերյալ», - ասել է նա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/323/01/3230105_473:0:3204:2048_1920x0_80_0_0_08c49f681d39656369fbf0bad5f8ed37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ամն, զենք
ԱՄՆ-ն չի ուզում հակամարտել ՌԴ-ի հետ և դեռ պատրաստ չէ խոսել Ուկրաինայի երաշխիքների մասին
23:35 30.03.2022 (Թարմացված է: 23:39 30.03.2022) Սպիտակ տան ներկայացուցիչը խոսել է Ուկրաինայի մասին։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ընդունի այնպիսի որոշումներ, որոնք ՌԴ-ի հետ ուղիղ հակամարտության կհանգեցնեն: Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը:
«Ինչպես նախագահ Բայդենն է բազմիցս ասել, նա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտություն չի փնտրում։ Նա այնպիսի որոշումներ չի կայացնի, որոնք կհանգեցնեն նման իրավիճակի», - ասել է Բեդինգֆիլդը ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնության ծավալն առանց այն էլ աննախադեպ է, Կիևին է փոխանցվում այն, ինչն առավել անհրաժեշտ է համարում Պենտագոնը։
Բեդինգֆիլդը խոսել է նաև Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու հնարավորության մասին։
«Մենք մշտական կապի մեջ ենք ուկրաինական կողմի հետ Ուկրաինայի անվտանգության և ինքնիշխանության ապահովման հարցով։ Այդուհանդերձ, մենք դեռ պատրաստ չենք որևէ կոնկրետ բան հայտարարել Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու հնարավորության վերաբերյալ», - ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։