https://arm.sputniknews.ru/20220329/rvosgvardian-grvohajini-e-dzerbakalel-vory-karevvor-teghekutjun-e-hajtnel-rd-pn--40294433.html
Ռոսգվարդիան գրոհայինի է ձերբակալել, որը կարևոր տեղեկություն է հայտնել. ՌԴ ՊՆ
Ռոսգվարդիան գրոհայինի է ձերբակալել, որը կարևոր տեղեկություն է հայտնել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական օդատիեզերական ուժերը մի գիշերվա ընթացքում ուկրաինական երեք ԱԹՍ են խոցել Չեռնոբաևկայի շրջանում։ 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T12:17+0400
2022-03-29T12:17+0400
2022-03-29T12:48+0400
ռուսաստան
ուկրաինա
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534220_0:0:1625:915_1920x0_80_0_0_c8c4af7a51529fbf1f7ad11ed164f83b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ռոսգվարդիան հայտնել է, որ ձերբակալել է Ուկրաինայի տարածքային պաշտպանության գրոհայինի, որը փորձել է ճեղքել շրջափակումը և որը կարևոր տեղեկություն է ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պաշտպանության նախարարությանը։Ռուսաստանի բանակը երեկ օդային բազավորման բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով ոչնչացրել է Ռովենի մարզի վառելանյութի խոշոր բազան, որտեղից վառելիք էր մատակարարվում Կիևի արվարձաններում գտնվող ուկրաինական ռազմական տեխնիկայի համար: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:«Ռուսական օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցներով մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել են ուկրաինական երեք անօդաչու թռչող սարքեր Չեռնոբաևկա բնակավայրի շրջանում»,-ասել է Կոնաշենկովը:Նրա խոսքով` գիշերվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է ուկրաինական 68 ռազմական օբյեկտ։Ոչնչացվել են կառավարման 3 կետ, զենիթահրթիռային 4 համալիր, այդ թվում՝ երեք «Բուկ–Մ1» ու մեկ «Օսա», ռադիոլոկացիոն 1 կայան, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 5 կայանք, զինամթերքի 2 պահեստ, վառելիքաքսուքային նյութերի 3 պահեստ և ուկրաինական մարտական տեխնիկայի ու հենակետերի կենտրոնացման 19 շրջան:Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ–ն փետրվարի 24-ից ի վեր ոչնչացրել է 123 ինքնաթիռ և 74 ուղղաթիռ, ավելի քան 300 ԱԹՍ և 1 738 միավոր զրահատեխնիկա:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 34–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534220_88:0:1489:1051_1920x0_80_0_0_b337c1dcbb5843093149a665885e3030.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով
ռուսաստան, ուկրաինա, իգոր կոնաշենկով
Ռոսգվարդիան գրոհայինի է ձերբակալել, որը կարևոր տեղեկություն է հայտնել. ՌԴ ՊՆ
12:17 29.03.2022 (Թարմացված է: 12:48 29.03.2022) Ռուսական օդատիեզերական ուժերը մի գիշերվա ընթացքում ուկրաինական երեք ԱԹՍ են խոցել Չեռնոբաևկայի շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ռոսգվարդիան հայտնել է, որ ձերբակալել է Ուկրաինայի տարածքային պաշտպանության գրոհայինի, որը փորձել է ճեղքել շրջափակումը և որը կարևոր տեղեկություն է ունեցել։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով պաշտպանության նախարարությանը։
«Ռոսգվարդիայի զինծառայողներ մայոր Դ. Սիմուտինը և ավագ ենթասպա Ա. Լարիոնովը ձերբակալել են Ուկրաինայի տարածքային պաշտպանության մասնակցի, որը փորձել է ավտոմեքենայով ճեղքել մարտավարական խմբի մարտական շարքերը: Բացի զենքից ու զինամթերքից, զինյալի մոտ հայտնաբերվել են լուսանկարահանող ու տեսանկարահանող սարքեր։ Նա կարևոր տեղեկություն է ունեցել, ինչը թույլ է տվել ստորաբաժանմանը խուսափել կորուստներից մարտական խնդիրը կատարելիս», - նշել են գերատեսչությունում:
Ռուսաստանի բանակը երեկ օդային բազավորման բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով ոչնչացրել է Ռովենի մարզի վառելանյութի խոշոր բազան, որտեղից վառելիք էր մատակարարվում Կիևի արվարձաններում գտնվող ուկրաինական ռազմական տեխնիկայի համար: Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցներով մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել են ուկրաինական երեք անօդաչու թռչող սարքեր Չեռնոբաևկա բնակավայրի շրջանում»,-ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով` գիշերվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է ուկրաինական 68 ռազմական օբյեկտ։
Ոչնչացվել են կառավարման 3 կետ, զենիթահրթիռային 4 համալիր, այդ թվում՝ երեք «Բուկ–Մ1» ու մեկ «Օսա», ռադիոլոկացիոն 1 կայան, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 5 կայանք, զինամթերքի 2 պահեստ, վառելիքաքսուքային նյութերի 3 պահեստ և ուկրաինական մարտական տեխնիկայի ու հենակետերի կենտրոնացման 19 շրջան:
Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ–ն փետրվարի 24-ից ի վեր ոչնչացրել է 123 ինքնաթիռ և 74 ուղղաթիռ, ավելի քան 300 ԱԹՍ և 1 738 միավոր զրահատեխնիկա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 34–րդ օրը։